Լիսիպոս (Լիսիպոս Սիկիոնեցի, Λύσιππος, մ.թ.ա. IV դարի երկրորդ կես), հին հույն քանդակագործ, Ալեքսանդր Մակեդոնացու պալատական նկարիչ ու պատկերագիր։ Բեղմնավոր վարպետ էր, ստեղծել է Ալեքսանդր Մակեդոնացու մի քանի դիմաքանդակներ, Գրանիկոսի ճակատամարտին մասնակցած մակեդոնական հետայրների վիթխարի խմբաքանդակը, սխրանքներ գործող Հերակլեսի քանդակը և այլն։ Լիսիպոսի քանդակների հերոսները լի են կորովով, համակված են եռուն գործունեությամբ, լարված պայքարով։ Նրանք պատկերված են թշնամիների հետ մարտնչելիս, վայրի կենդանիների հետ պայքարելիս կամ սխրագործություններից հետո հանգստանալիս, բայց այդ հանգիստը բնավ էլ ալարկոտ խոնջանք չէ, կարճատև դադար նոր գործերից առաջ։

Լիսիպոս
հին հունարեն՝ Λύσιππος
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 390
ԾննդավայրՍիկիոն, Sikyona Municipality, Corinthia, Պելոպոնես, Հունաստան
Մահացել էմոտ մ. թ. ա. 300
ՔաղաքացիությունՍիկիոն
ԵրկերՍուրբ Մարկոսի քառաձի, Apoxyomenos?, Victorious Youth?, Troilos statue at Olympia?[1], statue of the pankratiast Xenarkes at Olympia?[2], Cheilon statue at Olympia?[3], Poulydamas statue at Olympia?[4], Pythes statue at Olympia?[5] և Kallikrates statue at Olympia?[6]
Մասնագիտությունքանդակագործ, brazier և ճարտարապետ
ԵրեխաներEuthycrates?, Daippus? և Bedes?
 Lysippos Վիքիպահեստում

Ծնվել է Սիկիոնում։ Ստեղծագործել է մ. թ. ա. 4-րդ դարի 2-րդ կեսին։ Եղել է Ալեքսանդր Մակեդոնացու պալատական արվեստագետը։ Քանդակները հիմնականում կերտել է բրոնզից։ Գործերը չեն պահպանվել. հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից և Հռոմի ընդօրինակումներից։ Լիսոպոսը վերաիմաստավորել է Պոլիկլետոսի «Կանոնը», արձանների գլուխները քանդակել փոքրաչափ, մարմինները՝ ավելի թեթե, ձգված համամասնություններով կերպարավորել բարդ, բազմապլան շարժման դիրքերում։ Նա մարդկանց պատկերել է ոչ այնպես, «ինչպես որ կան» այլ այնպես, «ինչպես-որ թվում են» (Պլինիոս, Բնության պատմություն» 34-րդ 8)։ Մտեղծել է աթլետների բազմաթիվ արձաններ («Ագիտոս», «Ապոքսիոմեն»)։ Հնում փառաբանված նրա գործերից են՝ Զևսի վիթխարի արձանը Տարանտոսում, մարտակառքով Հելիոսի արձանը Հռոդոսում։ Հեղինակ է մոնումենտալ արձանախմբերի (օրինակ՝ Գրանիկոնի ճակատամարտում հեծյալ զինվորները), Ալեքսանդր Մակեդոնացու դիմաքանդակների։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Παυσανίας 6.1.5 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  2. Παυσανίας 6.2.1 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  3. Παυσανίας 6.4.7 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  4. Παυσανίας 6.5.1 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  5. Παυσανίας 6.14.12 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
  6. Παυσανίας 6.17.3 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)

Աղբյուրներ

խմբագրել
  • Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 624  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսիպոս» հոդվածին։