Պորդենոնե (գավառ)
Պորդենոնե (իտալերեն՝ provincia di Pordenone), գավառ Իտալիայի Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը Պորդենոնեն է։ 1968 թվականին Պորդենոնեն ստորաբաժանվել է Ուդինե գավառից։ Ընդհանուր բնակչությունը կազմում է 312794 մարդ[1]։
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ և Իտալայի նախկին պրովինցիա |
Մտնում է | Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա |
Վարչկենտրոն | Պորդենոնե |
Տարածք | 2178 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Ուդինե, Metropolitan City of Venice?, Տրևիզո, Բելունո և Վենետիկ |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
ISO 3166-2 կոդ | IT-PN |
Հեռախոսային կոդ | 0432, 0434 և 0427 |
Փոստային ինդեքսներ | 33070, 33072–33074, 33076–33087, 33090–33099 և 33170 |
Ավտոմոբիլային կոդ | PN |
Պատմություն Խմբագրել
Պորդենոնեն հիմնադրվել է դեռևս մ. թ. ա 2000 թվականից առաջ։ Տեղակայված է եղել Վիլլանովյան և Հալշտատյան մշակույթների միջև[2]։ Միջնադարում գտնվել է Տրևիզոյի իշխանության տակ, 1233 թվականին ավերվել է Աքվիլեայի զորքերի կողմից։ Հետագայում՝ 1278 ու 1508 թվականներին այստեղ կառավարել է Հաբսբուրգների արքայական դիանստիան, չնայած շրջակա տարածքը շրջափակված էր և գտնվում էր Վենետիկի իշխանության տակ։ 15-րդ դարում Պորդենոնեն թուղթ, տեքստիլ, կերամիկա, մետաքս, բուրդ արտադրող կարևոր կենտրոն էր և ըստ այդմ գրավում էր Տոսկանայի վաճառականներին[2]։
1508 թվականին Վենետիկը գրավեց Պորդենոնե քաղաքը, հետևելով նախավենետիկյան բնակիչների կոչերին, սակայն այդ օկուպացիան լավ չընդունվեց։ Այդուհետ քաղաքն անցավ Բարտոլոմեո դ’Ալիվիանոյի հսկողության տակ, սակայն 1937 թվականին Վենետիկը վերստին գրավեց այն[2]։ Պորդենոնեն մնաց վենետիկյան իշխանության ներքո մինչև 1797 թվականը, երբ տարածքը զավթեց Նապոլեոնը։ Հետագայում 1813-1866 թվականներին այն վերահսկվում էր Ավստրիայի կողմից։ 1866 թվականին Իտալիայի թագավորությունը նվաճեց գավառը։ 1888 թվականին Պորդենոնեն երրորդ հզոր հիդրոէլեկտրակայանն էր, Միլանից և Տիվոլիից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օկուպացվել է ավստրիացիների կողմից և ռմբակոծվել է քառասուներեք անգամ[2]։
Աշխարհագրություն Խմբագրել
Պորդենոնեն Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի ինքնավար շրջանի չորս գավառներից մեկն է, որը տեղակայված է վերջինիս արևմտյան մասում։ Պրովինցիան արևելքից ու հյուսիսից սահմանակից է Ուդինե գավառին։ Արևմուտքից եզրագծում է Բելունոյին, հարավ-արևմուտքից՝ Տրևիզոյին, իսկ հարավից` Վենետիկ գավառին։ Տեղակայված է Պո-Վենետիկ հովտում, Վենետիկյան Ալպերի հարավում և Ֆրիուլի Ալպյան դաշտավայրում։ Պորդենոնեն ինքնավար տարածաշրջանում միակ գավառն է, որը չի սահմանակցում Ադրիատիկ ծովին։ Նրա մայրաքաղաքը եղել է հնագույն նավահանգիստ Նոնչելո գետի վրա[3]։
Հիլլի երկիրը, որը գտնվում է հյուսիսում, ձգվում է դեպի Պադանի հարթավայր։ Գետերը հատում են գավառը հյուսիսից հարավ, որոնցով հոսում է Ալպերի ձնհալից առաջացած ջրերը։ Ջրի մեծ մասը մնում է ստորգետնյա շրջանում և հարթավայրերում ու հանդես է գալիս որպես «աղբյուրների գոտի»[4]։
Օտար համայնքներ Խմբագրել
2010 թվականի դեկտեմբերի 31-ի ցուցանիշներով Պորդենոնե գավառում օտարերկրյա քաղաքացիությամբ բնակվող 10 առաջատար երկրներն են[5]`
- Ռումինիա Ռումինիա 8630
- Ալբանիա Ալբանիա 6321
- Գանա Գանա 3489
- Հնդկաստան Հնդկաստան 1821
- Մարոկկո Մարոկկո 1760
- Ուկրաինա Ուկրաինա 1308
- Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիայի Հանրապետություն 1044
- Բանգլադեշ Բանգլադեշ 970
- Մոլդովա Մոլդովա 913
- Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո 826
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Provincia di Pordenone»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 19, 2015
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Roy Palmer Domenico (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture։ Greenwood Publishing Group։ էջ 115–116։ ISBN 978-0-313-30733-1
- ↑ The Times Comprehensive Atlas of the World (13 ed.)։ Times Books։ 2011։ էջ 76։ ISBN 9780007419135
- ↑ Minelli, Alessandro, ed. (2002)։ Springs and spring watercourses: Springs in the Northern Italian plains։ Italian Habitats։ Italian Ministry of the Environment and Territory Protection / Ministero dell’Ambiente e della Tutela del Territorio, Friuli Museum of Natural History / Museo Friulano di Storia Naturale, Comune di Udine։ ISBN 88-88192-04-2
- ↑ ISTAT։ «Pordenone»։ ISTAT։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-26-ին։ Վերցված է 2012-06-06
Արտաքին հղումներ Խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պորդենոնե (գավառ) կատեգորիայում։ |