Վիլլանովյան մշակույթ, վաղ երկաթի դարաշրջանի հնագիտ․ մշակույթ Հյուսիսային Իտալիայում (մ․ թ․ ա․ IX—VI դդ․)։ Անվանվել է Վիլլանովա գյուղի (Բոլոնիայի մոտ) անունով, որտեղ 1853—1855 թվականներին հայտնաբերվել են Վիլլանովյան մշակույթին բնորոշ հորակերպ դամբարաններ՝ դիակիզված թաղումներով։ Երկրաչափական նախշերով դիանոթներն ունեն։ Տարբերակվում են Վիլլանովյան մշակույթի 4 փուլ, որոնց հիման վրա հետազոտվում են բրոնզե առարկաների պատրաստման տեխնիկայի աստիճանական կատարելագործումը, երկաթի կիրառման աճը։ Վիլլանովյան մշակույթի ցեղերի հասարակարգը բնութագրվում է տոհմական հարաբերությունների քայքայմամբ, գույքային շերտավորման խորացմամբ, նահապետական ստրկության առկայությամբ։ Վիլլանովյան մշակույթի կրողների հարցը վերշնականապես պարզված չէ (ենթադրվում է, որ դրանք եղել են ումբրերը)։

Վիլլանովյան մշակույթի տարածման շրջանը
Երկու հատած կոների ձևով դիանոթ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։