Պոլ Մորիա
Պոլ Մորիա (ֆր.՝ Paul Mauriat, մարտի 4, 1925, Մարսել, Ֆրանսիա - նոյեմբերի 3, 2006, Պերպինյան, Ֆրանսիա), ֆրանսիացի կոմպոզիտոր, վերադաշնակող, գործիքավորող և դիրիժոր։
Պոլ Մորիա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Paul Mauriat |
Ծնվել է | մարտի 4, 1925[1][2] Մարսել |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | նոյեմբերի 3, 2006[3][1][2] (81 տարեկան) Պերպինյան |
Ժանրեր | թեթև երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դաշնակահար և բենդ-լիդեր |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Universal Music Group |
Պարգևներ | |
Կայք | paul-mauriat.com |
Paul Mauriat Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊոլ Մորիան ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Ավարտել է Մարսելի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ 17 տարեկանում ստեղծել է իր առաջին նվագախումբը։ 1957 թվականին տեղափոխվել է Փարիզ և աշխատանքի անցել Barclay ձայնագրման գործակալությունում ` որպես գործիքավորող։ Տարբեր տարիների աշխատել է Շառլ Ազնավուրի, Դալիդայի, Մորիս Շևալյեի, Լեո Ֆերրեի, Լենի Էսկյուդերոյի և բազմաթիվ այլ էստրադային կատարողների հետ։ Շառլ Ազնավուրի հետ աշխատելու ընթացքում միասին ստեղծել են ավելի քան 120 երգ։
1962 թվականին Պոլ Մորիան ստեղծել է իր առաջին միջազգային հիթը` «Chariot»-ը (անգլ. «I will follow him»)։ Դա նրա համատեղ աշխատանքն էր ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանկ Պուրսելի հետ։ 1964 և 1965 թվականներին ֆրանսիացի մեկ այլ կոմպոզիտորի՝ Ռայմոն Լեֆևրի հետ միասին, նա ստեղծել է «Ժանդարմը Սեն-Տրոպեից» և «Ժանդարմը Նյու-Յորքում» կինոկատակերգությունների երաժշտությունը։
1965 թվականին Պոլ Մորիան ստեղծել է իր նվագախումբը, որի հետ երկար տարիներ ձայնագրել է հանրահայտ երգերի գործիքային տարբերակները և վերամշակել դասական երաժշտություններ։ 1966 թվականին նա Միրեյ Մաթյոի երաժշտական տնօրենն էր։ Բանաստեղծ Անդրե Պասկալի հետ միասին ստեղծել է նրա գլխավոր հիթը՝ «Mon credo»: Միրեյ Մաթյոի հետ մի քանի տարվա համատեղ աշխատանքի ընթացքում նա ստեղծել է մոտ 50 երգ։ 1968 թվականին «L’amour est bleu» («Love is Blue») երգի նվագախմբի տարբերակը շատ երկրներում գլխավորում էր հիթ-շքերթները։
1969 թվականից սկսած, Պոլ Մորիան իր համերգային շրջագայություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Բրազիլիայում, Լատինական Ամերիկայի այլ երկրներում, ԽՍՀՄ-ում և այլուր։ ԽՍՀՄ-ում Պոլ Մորիայի նվագախմբի կատարած երաժշտությունը հաճախ հնչում էր ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Այնպիսի հեռուստատեսային հաղորդումներ, ինչպիսիք էին «Կենդանիների աշխարհում» հաղորդումը՝ հնչում էր «Alouette» («Արտույտը») երաժշտական ստեղծագործությունը, իսկ «Կինոհամայնապատկեր» հաղորդման ընթացքում հնչում էր «Pardonne-moi ce caprice d’enfant» («Ներիր ինձ այդ մանկական քմահաճույքի համար») ստեղծագործությունը։ «Ժամանակ» լրատվական հաղորդման վերջում, եղանակի տեսությունը ուղեկցվում էր «Yesterday», «Abrazame», «Toccata», «Un étranger sur la terre» և այլ երաժշտական կատարումներով։ Պոլ Մորիայի որոշ երաժշտական գործեր հնչում էին նաև խորհրդային մուլտֆիլմերում։
Նրա նվագախմբի վերջին ալբոմը՝ «Romantic», ձայնագրվել է 1997 թվականին։ 1998 թվականին Պոլ Մորիան ավարտել է իր ակտիվ համերգային գործունեությունը։ Նվագախմբի նոր դիրիժոր դարձավ տաղանդավոր դաշնակահար Ժիլ Գամբյուսը, ով երկար տարիներ աշխատել էր նվագախմբում։
Պոլ Մորիան մահացել է 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ 81 տարեկանում, Ֆրանսիայի հարավում գտնվող Պերպինյան քաղաքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.nytimes.com/2006/11/07/obituaries/07mauriat.html?partner=rssnyt&emc=rss&pagewanted=all
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Մորիա» հոդվածին։ |