Պոլ Լանժևեն
Պոլ Լանժևեն (ֆր.՝ Paul Langevin, հունվարի 23, 1872[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 19, 1946[4][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս և հասարակական գործիչ, Փարիզի ԳԱ անդամ (1934), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1929), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ Ավարտել է ֆիզիկայի և քիմիայի դպրոցը (1891), այնուհետև՝ Փարիզի Նորմալ դպրոցը (1897)։ Աշխատել է Փարիզի համալսարանում և Քոլեջ դպրոցի Ֆրանսիայում (1909 թվականից պրոֆեսոր)։ Դառնալով ֆիզիկայի և քիմիայի դպրոցի տնօրենը (1925)՝ վերակառուցել է այն բարձրագույն ուսումնական հաստատության (1926)։ Մասնակցել է Ամստերդամի հակաֆաշիստական կոմիտեի [1932), Ֆրանսիայում ժողովրդական ճակատի կազմակերպմանը(1935), 20 տարի աշխատել է մարդու իրավունքների լիգայում։ 1944 թվականին ընդունվել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը։ 1946 թվականին ընտրվել է «Ֆրանսիայի ԽՍՀՄ» ընկերության նախագահ։
Աշխատանքները խմբագրել
Աշխատանքները վերաբերում են գազերի իոնացմանը, պարամագնիսականության ու դիամագնիսականության տեսությանը և ձայնագիտությանը։ Հայտնագործել է (1902) ծանր իոնների գոյությունը, պարգել, որ մթնոլորտում հանդիպում են երկու տեսակ իոններ՝ սովորական և ծանր ու տվել այդ երևույթի բացատրությունը։ Մշակել է պարա- և դիամագնիսականության էլեկտրոնային տեսությունը, ինչպես նաև առաջարկել մագնիսականության հիմնական օրենքների տեսությունը։ Լանժևենի զարգացրած վիճկագրական մեթոդը լայն կիրառություն է գտել։ Նա մշակել է պիեզոքվարցի օգնությամբ գերկարճ առանձգական ալիքների ստացման մեթոդները, որոնք կիրառվել են ստորջրյա ազդանշանման, ուլտրաձայնային էխոլոտի համար։
Լանժևենի անունով է կոչվել 5290 աստերոիդը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ланжевен Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Czech National Authority Database
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://bibnum.explore.psl.eu/s/psl/ark:/18469/2ff9k#?c=0&m=0&s=0&cv=0&xywh=-149%2C-1%2C2840%2C3976
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 211.
- ↑ Ordens Honoríficas Portuguesas
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 485)։ |