Պիեռ Կյուրի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրի (այլ կիրառումներ)
Պիեռ Կյուրի (ֆր.՝ Pierre Curie, մայիսի 15, 1859[1][2][3][4][5], Փարիզ, Ֆրանսիա[6] - ապրիլի 19, 1906[1][2][3][4][5], Փարիզ, Ֆրանսիա[6][7]), ֆրանսիացի ֆիզիկոս, Ֆրանսիայի ԳԱ անդամ (1905)։
Պիեռ Կյուրի ֆր.՝ Pierre Curie | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1859[1][2][3][4][5] Փարիզ, Ֆրանսիա[6] |
Մահացել է | ապրիլի 19, 1906[1][2][3][4][5] (46 տարեկանում) Փարիզ, Ֆրանսիա[6][7] վթար |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ) |
Բնակության վայր(եր) | rue de la Glacière? և Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[8] |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս, համալսարանի պրոֆեսոր և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Փարիզի գիտությունների ֆակուլտետ, Սորբոն և տնային ուսուցում |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Գիտական ղեկավար | Գաբրիել Լիպման[9] |
Եղել է գիտական ղեկավար | Պոլ Լանժևեն[10] |
Պարգևներ | ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[11][12] Էլիոտ Կրեսոնի մեդալ Բենջամին Ֆրանկլինի մեդալ Դևիի շքանշան[13] Մատեուչի մեդալ և Ֆրանսիայի Լա Կազի անվան ակադեմիայի մրցանակ |
Ամուսին(ներ) | Մարի Կյուրի |
Երեխա(ներ) | Իրեն Կյուրի և Էվա Կյուրի |
Հայր | Էժեն Կյուրի |
Մայր | Սոֆի-Կլեր Դեպույլի |
Ստորագրություն![]() | |
Pierre Curie Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Փարիզի համալսարանը (1877)։ 1882-1904 թվականներին աշխատել է Փարիզի ինդուստրիալ ֆիզիկայի և քիմիայի դպրոցում։ 1904 թվականից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։
ԱշխատություններԽմբագրել
Աշխատանքները վերաբերում են բյուրեղաֆիզիկային, մագնիսականությանն ու ռադիոակտիվությանը։ Եղբոր՝ Պոլ ժան Կյուրիի հետ հայտնագործել և հետազոտել է պյեզոէլեկտրականության երևույթը (1880)։ Ուսումնասիրել է (1884—1885) բյուրեղների սիմետրիայի հարցերը (ձևակերպել է, այսպես կոչված, Կյուրիի սկզբունքը) և առհասարակ սիմետրիայի պրոբլեմը ֆիզիկայում (1894)։ Կյուրին սահմանել է պարամագնիսական նյութերի մագնիսական ընկալունակության կախումը բացարձակ ջերմաստիճանից (Կյուրիի օրենք) և հայտնաբերել Կյուրիի ջերմաստիճանը (Կյուրիի կետը), որից բարձր ֆեռոմագնիսական նյութերը վերածվում են պարամագնիսական նյութերի։ Կնոջ՝ Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի հետ ուսումնասիրել է ռադիոակտիվության երևույթը, հայտնագործել պոլոնիումը և ռադիումը (1898), պարզել ռադիումի ճառագայթման բարդ բաղադրությունը։ 1903 թվականին Պիեռ Կյուրին հայտնաբերել է ռադիումի աղերից ջերմության ինքնակամ անջատումը։ Հետազոտել է նաև ռադիոակտիվության կենսաբանական ազդեցությունները։
Արժանացել է Նոբելյան մրցանակի (1903)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Кюри Пьер // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.funtrivia.com/en/subtopics/Scientists-are-Human-Too-293162.html
- ↑ http://www.tv.com/shows/sabrina-the-teenage-witch/suspicious-minds-70596/
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1903 — Nobel Foundation.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Award winners : Davy Medal
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 492)։ |