Պյոտր Ստրուվե

ռուս լրագրող

Պյոտր Բեռնհարդի Ստրուվե (ռուս.՝ Пётр Бернгардович Струве, հունվարի 26 (փետրվարի 7), 1870[1], Պերմ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 26, 1944(1944-02-26)[1][3] կամ փետրվարի 22, 1944(1944-02-22)[4], Փարիզ[2]), ռուս քաղաքական գործիչ, տնտեսագետ, ժուռնալիստ, սկզբնական շրջանում՝ այսպես կոչված իրավական մարքսիզմի (Легальный марксизм) ներկայացուցիչ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության համահիմնադիր, այնուհետև՝ 1905 թվականից՝ ռուսական ազատականության (լիբերալիզմի) եռանդուն գործիչ ու տեսաբան, սահմանադրական-դեմոկրատական կուսակցության (կադետների) առաջնորդներից մեկը։

Պյոտր Ստրուվե
ռուս.՝ Пётр Бернгардович Струве
Ծնվել էհունվարի 26 (փետրվարի 7), 1870[1]
Պերմ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 26, 1944(1944-02-26)[1][3] (74 տարեկան) կամ փետրվարի 22, 1944(1944-02-22)[4] (74 տարեկան)
Փարիզ[2]
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ, լրագրող և գրող
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան, Russian Faculty of Law in Prague?, Ռուսական կայսրության ֆինանսների նախարարություն և Բելգրադի համալսարան
Պաշտոն(ներ)Ռուսական կայսրության պետական դումայի անդամ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Free Economic Society?
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան և Գրացի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][5]
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Կադետներ
Ամուսին(ներ)Nina Gerd?
Երեխա(ներ)Gleb Struve?[6], Alexej Petrovitsj Struve? և Sabbas (Struve)?
ՀայրBernhard Wilhelm von Struve?
ՄայրAnna Fyodorovna Rosen?
 Piotr Struve Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պերմի նահանգապետ Բեռնհարդ Ստրուվեի որդին է, աստղագետ Վասիլի Ստրուվեի թոռը։ Ծնվել է Պերմում, 1882 թվականից ապրել Սանկտ Պետերբուրգում՝ հրատարակչուհի Ալեքսանդրա Կալմիկովայի տանը[7], սովորել է 3-րդ գիմնազիայում։ 1889 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի բնագիտական ֆակուլտետ, հաջորդ տարի տեղափոխվել իրավաբանական։ Ուսանողության տարիներին տարվել է մարքսիզմով, համալսարանում մարքսիստական խմբակ ստեղծել։ 1892 թվականին ավստրիական Գրաց քաղաքի համալսարանում տնտեսագիտություն է ուսումնասիրել, հենց այդ ժամանակներից էլ սկսել է զբաղվել հրապարակագրությամբ, գերմանական սոցիալ-դեմոկրատական մամուլում հանդես եկել նարոդնիկության քննադատությամբ։ Հրատարակել է «Քննադատական նոթեր Ռուսաստանի տնտեսական զարգացման հարցի առնչությամբ» («Критические заметки к вопросу об экономическом развитии России») գիրքը, որով հիմք է դրվել նարոդնիկության դեմ ռուսական մարքսիզմի լեգալ պայքարին։ Աշխատությունը դարձել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատների «հավատքի խորհրդանիշը», հեղինակը դասվել է մարքսիստ առաջատար տեսաբանների շարքին։ Գիրքը, ապացուցելով կապիտալիզմի առաջադիմական բնույթը, ավարտվում էր հետևյալ բառերով. «Խոստովանենք մեր անկուլտուրական լինելը և գնանք դասեր քաղելու կապիտալիզմից» («Признаем нашу некультурность и пойдем на выучку к капитализму»[8]):

1895 թվականին Պյոտր Ստրուվեն անդամագրվել է կայսերական ազատ տնտեսագիտական ընկերությանը։ Այդ նույն տարվա հունվարին տարածել է իր անանուն բաց նամակը՝ ուղղված Նիկոլայ 2-րդին, ով գահ բարձրանալով՝ հայտարարել էր, որ հակառեֆորմների քաղաքականություն է վարելու։ 1896 թվականին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի լոնդոնյան կոնգրեսին։ Խմբագրել է մարքսիստական առաջին ամսագրերը՝ «Новое слово»-ն (1897 թ.) և «Начало»-ն (1899 թ.): 1898 թվականին ՌՍԴԲԿ 1-ին համագումարի համար գրել է «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) մանիֆեստը», որն այդ կուսակցության առաջին փաստաթուղթն է։ 1899 թվականին Գերմանիայում գերմաներեն հրատարակել է «Հասարակական զարգացման մարքսյան տեսությունը» աշխատությունը, որտեղ քննադատության է ենթարկել Մարքսի հայացքները սոցիալական հեղափոխության անխուսափելիության մասին[9]։ 1900 թվականի ապրիլին մասնակցել է «Искра» թերթի հրատարակումը նախաձեռնելու կապակցությամբ Պսկովում անցկացված կազմակերպական խորհրդակցությանը։ 1905 թվականից դարձել է սահմանադրական-դեմոկրատական (կադետների) կուսակցության ղեկավար անդամներից մեկը (դա ռուսական կայսրությունում 1905-1917 թվականներին գործած ազատական/լիբերալ քաղաքական կուսակցություն էր)։ 1906 թվականին Ստրուվեն ընտրվել է 2-րդ դումայի պատգամավոր։ Ստոլիպինյան դեակցիայի տարիներին եղել է «Вечи.критика революционных традиций русской интеллигенции» հոդվածների ժողովածուն ստեղծած հեղինակներից մեկը[10]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին, նշանակվել է առևտրի և արդյունաբերության նախարարությանն առընթեր միջգերատեսչական գաղտնի և հատուկ կոմիտեի նախագահ (կոմիտեի խնդիրն էր սահմանափակել մատակարարումներն ու առևտուրը թշնամու հետ)։ Այդ նույն տարում ընդգրկվել է բնական արտադրական ուժերի ուսումնասիրման ակադեմիական հանձնաժողովում, որի ղեկավարը ակադեմիկոս Վ. Ի. Վերնադսկին էր։ 1915 թվականի փետրվարի 18-ից եղել է արդյունաբերության ու առևտրի նախարարության նորանշանակ գլխավոր կառավարիչ Վ. Ն. Շախովսկու խորհրդականը սոցիալական հարցերով[11]։

1916 թվականին Ստրուվեին շնորհվել է Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 1917 թ. ապրիլ-մայիս ամիսներին նա պաշտոնավարել է որպես արտաքին գործերի նախարարության տնտեսական դեպարտամենտի տնօրեն, մայիսին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1928 թվականին հեռացվել է[12], 1990 թվականին վերականգնվել[13]):

Մասնակցել է Մոսկվայում կայացած Պետական խորհրդակցությանը։ Եղել է Նախախորհրդարանի (Предпарламент) անդամ, ընդգրկվել միջազգային գործերի հանձնաժողովում, որտեղ հանդես է եկել հակահեղափոխական, պաշտպանողական դիրքերից[14]։

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից ու ցարական վարչակարգի տապալումից հետո՝ 1917 թ. ապրիլ-մայիս ամիսներին պաշտոնավարել է որպես ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարության տնտեսական դեպարտամենտի տնօրեն։ Բոլշևիկյան հեղաշրջումից (հոկտեմբերյան հեղափոխությունից) հետո հարել է սպիտակգվարդիականներին, ծառայել Անտոն Դենիկինի, Պյոտր Վրանգելի գրասենյակներում։ Ֆրանսիայի կողմից ճանաչված վրանգելյան կառավարության կազմում վարել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը[15]։ 1920 թվականից գտնվել է աքսորում կամ վտարանդության մեջ, 1928 թվականից ապրել Հարավսլավիայի մայրաքաղաքում՝ Բելգրադում, դարձել ԽՍՀՄ-ի, հոկտեմբերյան հեղափոխության, բոլշևիկյան վարչակարգի ակնառու քննադատներից մեկը։ Մինչև 1928 թվականը դասախոսել է Պրահայի Կառլով համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժնում, այնուհետև հասարակագիտական թեմաներով դասախոսություններ կարդացել Բելգրադի համալսարանում։ Բելգրադում դրա հետ մեկտեղ 1928-1934 թվականներին խմբագրել է «Россия и славянство» ամենշաբաթյա ամսագիրը, հետագայում վերջ է տվել իր քաղաքական գործունեությանը։

1941 թվականին Հարավսլավիայում իրենց տիրապետությունը հաստատած գերմանացիները երեք ամսով բանտ են նետել Ստրուվեին՝ Լենինի հետ ընկերական հարաբերություններ ունեցած լինելու պատճառով։ 1942 թվականի հուլիսին նրան հաջողվել է կնոջ հետ մեկնել Փարիզ, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն։

Թաղվել է Սենտ Ժենևիև դե Բուա քաղաքի ուղղափառ գերեզմանատանը։

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118619497 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. CONOR.Sl
  6. Струве Г. П. (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1972. — Т. 7. — С. 226.
  7. Энциклопедия Санкт-Петербурга
  8. Пайпс Р. Теория капиталистического развития П. Б. Струве
  9. Несмотря на то что это был основной текст российского варианта ревизионизма, авторского перевода статьи на русский язык не существовало, вышедший в 1905 году без ведома Струве перевод удостоился его уничижительного отзыва. См. Головин Я. Б. П. Б. Струве и Г. В. Плеханов: к истории одной полемики // Известия МГТУ «МАМИ» № 4(18), 2013, т. 2.
  10. |id = 3980590|tytuł=Struwe Piotr B.|data dostępu=2021-04-12}}
  11. «Шаховской В. Н. «Sic transit gloria mundi» (Так проходит мирская слава). 1893-1917 гг. — Париж, 1953. С.56».
  12. Струве Петр Бернгардович РАН
  13. Тункина И. В. М. И. Ростовцев и Российская Академия наук // Скифский роман. М.: РОССПЭН. 1997. С.110
  14. Руднева С. Е. Предпарламент. Октябрь 1917 года. Опыт исторической реконструкции. — М.: Наука, 2006. — 280 с.
  15. Sąsiedzi wobec wojny 1920 roku, Londyn 1990, s. 79-80.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Ստրուվե» հոդվածին։