Պիստոյա (քաղաք)
Պիստոյա (իտալերեն՝ Pistoia. /pɪˈstɔɪə, piːˈstoʊjɑː/[2][3], Իտալերեն: [pisˈtoːja] ( )[4]), քաղաք և համայնք Իտալիայում՝ Տոսկանա մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն գավառի բաղկացուցիչ մասն ու վարչական կենտրոնն է։ Ընկած է Առնո գետի վտակ Օմբրոնե Պիստոյեզեի ափերին, մարզկենտրոն Ֆլորենցիայից մոտավորապես 30, երկրի մայրաքաղաք Հռոմից՝ 260 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[5]։ Սահմանակից է Ալիանա, Կանտագալո, Գրանալիոնե, Լիցանո ին Բելվեդերե, Մառլիանա, Մոնտալե, Պիտելիո, Պոռետա Տերմե, Կուառատա, Սամբուկա Պիստոյեզե, Սան Մարչելո Պիստոյեզե, Սեռավալե Պիստոյեզե համայնքներին[6][7][8][9]։ Համարվում է հռոմեա-կաթոլիկական հնագույն թեմի առաջնորդանիստ բնակավայր (սկսած 3-րդ դարից)։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի մարտի 31-ին անցկացված մարդահամարի տվյալներով եղել է 90 118[10]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
իտալերեն՝ Pistoia | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 236,17 կմ² | ||||
ԲԾՄ | 65±1 մետր | ||||
Բնակչություն | ▼90 195 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0573 | ||||
Փոստային դասիչ | 51100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PT | ||||
Պաշտոնական կայք | comune.pistoia.it(իտալ.) | ||||
| |||||
Քաղաքը հռչակվել է մետաղյա իրերի արտադրությամբ, ինչպես նաև Եվրոպայում ամենաընդարձակը համարվող անտառատնկարաններով, որոնք տնկիներ են վաճառում արտասահմանյան բազմաթիվ երկրների։ Մի վարկածի համաձայն՝ պիստոլետո (ատրճանակ) բառն առաջացել է այս քաղաքի անունից[11]։ Պիստոյային համբավ է բերել նաև յուրաքանչյուր տարի այստեղ անցկացվող բլյուզի փառատոնը։ 2017 թվականին Պիստոյան ընտրվել է Իտալիայի մշակութային մայրաքաղաք[12]։ Զբոսաշրջային կենտրոն է, ուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, նամանավանդ ամռան ամիսներին։
Ժողովրդագրություն Խմբագրել
Բնակչության թվաքանակի փոփոխությունները[13].

Պատմություն Խմբագրել
Պիստոյան հիմնադրվել է հինհռոմեական ժամանակներում, էտրուսկյան բնակավայրի տեղում (առաջին անգամ հիշատակվել է մեր թվականությունից առաջ 2-րդ դարում, Պլավտուսի կողմից)։ 12-րդ դարում ազատ քաղաքի իրավունք է ստացել, դրվել է նրա բարգավաճման սկիզբը։ XVI դարում մտել է Տոսկանայի մեծ դքսության, 1859 թվականին՝ Իտալիայի թագավորության կազմի մեջ։ Քաղաքում պահպանվել են բազմաթիվ պատմա-ճարտարապետական ուշագրավ հուշարձաններ։ Նրա մերձակայքում գտնվող ֆրանցիսկյան լուծարված Ջակերինո վանական համալիրը (Джаккерино[it]), որ XV դարի կառույց է, 2015 թվականին աճուրդի է հանվել[14][15]։
Պատկերասրահ Խմբագրել
Անվանի պիստոյացիներ Խմբագրել
- Մեո Աբրաչավակա, 14-րդ դարի բանաստեղծ
- Էնրիկո Բետտի, 19-րդ դարի մաթեմատիկոս, ֆիզիկոս
- Մաուրո Բոլոնյինի, կինոռեժիսոր
- Ջոզուե Կարդուչչի, բանաստեղծ, 1906 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Չինո դա Պիստոյա, 13-14 դդ. գրող
- Կղեմես IX, Հռոմի պապ 1667-1669 թթ.
- Մարինո Մարինի, 20-րդ դարի քանդակագործ, նկարիչ
Քույր քաղաքներ Խմբագրել
Պիստոյան բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[16].
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Italian National Institute of Statistics.
- ↑ Cite American Heritage Dictionary|Pistoia|access-date=20 May 2019}}
- ↑ Cite Merriam-Webster|Pistoia|access-date=20 May 2019
- ↑ {{cite web |url=http://www.dipionline.it/dizionario/ricerca?lemma=Pistoia |title=Dizionario di pronuncia italiana online|last=Canepari|first=Luciano| access-date=1 May 2015 |language=it
- ↑ Фізичні відстані та напрямки розраховані за координатами муніципалітетів
- ↑ citar web|url=http://demo.istat.it/pop2011/index.html%7Ctítulo=Statistiche(չաշխատող հղում) demografiche ISTAT|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua2=it
- ↑ citar web|url=http://demo.istat.it/bil2010/index.html%7Ctítulo=Popolazione(չաշխատող հղում) residente al 31 dicembre 2010|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua2=it
- ↑ citar web|url=http://dati.istat.it/Index(չաշխատող հղում).aspx|título=[[Istituto(չաշխատող հղում) Nazionale di Statistica]]|autor=|data=|publicado=Statistiche I.Stat|acessodata=|língua2=it
- ↑ citar web|url=http://dati.istat.it/Index(չաշխատող հղում).aspx|título=[[Istituto(չաշխատող հղում) Nazionale di Statistica]]|autor=|data=|publicado=Statistiche I.Stat|acessodata=|língua2=it
- ↑ Численность населения Archived 2011-07-01 at the Wayback Machine. на 31.03.2018
- ↑ Online Etymology Dictionary
- ↑ Bericht über den Festakt auf den Internetseiten des italienischen Ministerpräsidenten vom 15. März 2017 [1], abgerufen am 16. März 2017
- ↑ «Cittadini Stranieri» [іноземні громадяни] (італ.)։ ISTAT։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-13-ին։ Վերցված է 12 серпня 2016
- ↑ В Италии выставлен на продажу монастырь за 18 млн евро.
- ↑ 50 bedrooms, 40 bathrooms, a church and a library: Inside the sprawling Italian convent which is on sale for £13million.(անգլ.)
- ↑ «Pistoia»։ italien.de (գերմաներեն)։ Italien.de։ Վերցված է 2019-12-22
- ↑ Annuaire des villes jumelées
- ↑ «Pistoia | Stadt Reutlingen» (գերմաներեն) «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-28-ին։ Վերցված է 2022-03-21
Գրականություն Խմբագրել
- Natale Rauty: Storia di Pistoia. Bd. 1: Dall'alto Medioevo all'età precomunale (406–1105). Firenze 1988, ISBN 88-00-85542-3.
- Giovanni Cherubini: Storia di Pistoia. Bd. 2: L'età del libero comune. Dall'inizio del XII alla metà del XIV secolo. Firenze 1998, ISBN 88-00-85708-6.
- Giuliano Pinto, Francesco Neri: Storia di Pistoia. Bd. 3: Dentro lo stato Fiorentino dalla metà del XIV alla fine del XVIII secolo. Firenze 1999, ISBN 88-00-85710-8.
- Giorgio Peracchi, Alessandro Andreini: Storia di Pistoia. Bd. 4: Nell'età delle rivoluzioni (1777–1940). Firenze 2000, ISBN 88-00-85709-4.
- Peter Lütke Westhues: Beobachtungen zum Charakter und zur Datierung der ältesten Statuten der Kommune Pistoia aus dem 12. Jahrhundert, in: Quellen und Forschungen aus italienischen Archiven und Bibliotheken 77 (1997) 51–83. (online)
- Giampaolo Francesconi: «La città era ben murata e merlata». Crescita urbana e costruzione delle mura nella Pistoia comunale, in: Bullettino Storico Pistoiese CXVII (2015) 37–66.
- Emanuele Repetti: PISTOJA (PISTORIUM). In: Dizionario Geografico Fisico Storico della Toscana. (1833–1846), Onlineausgabe der Universität Siena (pdf, ital.)
Արտաքին հղումներ Խմբագրել
Պիստոյա (քաղաք) Վիքիպահեստում |
Վիքիճամփորդն ունի Պիստոյա (քաղաք)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Пистоя. Ռուսական մեծ հանրագիտարան Archived 2020-09-20 at the Wayback Machine.(ռուս.)
- Քաղաքի պատմությունը Archived 2020-06-19 at the Wayback Machine.(ռուս.)
- Քաղաքի պաշտոնական կայքէջը(իտալ.)
- Վիճակագրության ազգային ինստիտուտ(իտալ.)
- Քաղաքի պատմությունը(իտալ.)
- Պիստոյայի մասին Archived 2019-02-03 at the Wayback Machine.(իտալ.)
- Քաղաքի պատմությունը(իտալ.)
- Քաղաքի պատմությունը. երիտասարդական տեղեկատվական կենտրոն(իտալ.)
- Պիստոյայի բլյուզի փառատոն
- Virtual tour of the city
- Դոմենիկո Չինիի գիրքը Պիստոյայի անվան ստուգաբանության մասին. Domenico Cini (իտալ.)