Պիստոյա (իտալ.՝ provincia di Pistoia), գավառ Իտալիայի Տոսկանա շրջանում։ Վարչական կենտրոնը Պիստոյան է։ Գավառը դեպի ծով ելք չունի։ Ընդգրկում է 964.12 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 291788 մարդ (ըստ` 2015 թվականի տվյալների)[1]։ Գավառում կա 22 կոմունա[2]։

Պիստոյա

Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՏոսկանա
ՎարչկենտրոնՊիստոյա
Տարածք964,98 կմ²
Սահմանակցում էՄոդենա (գավառ), Metropolitan City of Bologna?, Պրատո, Ֆլորենցիայի Մետրոպոլիտեն քաղաք, Լուկա, Պիզա, Ֆլորենցիա և Բոլոնյա գավառ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-PT
Հեռախոսային կոդ0573, 0572 և 0574
Փոստային ինդեքսներ51100 և 51010–51039
Ավտոմոբիլային կոդPT
provincia.pistoia.it(իտալ.)

Պրովինցիան ձևավորվել է դեռ 1927 թվականին, երբ գտնվում էր Մուսոլինիի ենթակայության տակ։ 1966 թվականին Տոսկանայում գրանցվել է մեկ շնչին հասնող ամենացածր եկամուտը, ինչն էլ պայմանավորված էր աղքատության բարձր մակարդակով։ Սա էր պատճառը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գավառում հիմնականում մարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Այնուամենայնիվ նրանք ստիպված էին կտրուկ կերպով առաջ շարժվել դեպի արդյունաբերական կապիտալիզմ՝ հրաժարվելով գյուղատնտեսական «արմատներից»[3]։ Գավառի բնակչության թիվը վերջերս է աճել. 2011 թվականին կազմում էր 268437 մարդ, իսկ 2015-ին հասավ մոտ 292000-ի[4]։

Պիստոյա գավառի լեռները և Աբետոնեի առողջարանները, Վալ դի Լուչեն զբոսաշրջային վայրեր են լեռնադահուկորդների համար։ Գավառն ունի տարածքների բաշխման ճիշտ համադրություն, ինչպիսիք են Օմբրոնեի հովիտը, նրա միջով անցնող գետը և լեռնային հատվածը։ Պիստոիա քաղաքը 40 կմ հեռավորության վրա է գտնվում երկու քաղաքներից՝ Լուկայից և Ֆլորենցիայից[5]։ Պիստոիա և Պեշա քաղաքները շրջապատող տարածքներում մշակվում են ծաղիկներ և բույսեր։ Կուարատա քաղաք-կոմունան հայտնի է փայտե կահույքի արտադրությամբ[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Provincia di Pistoia». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  2. «Pistoia». Upintet. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  3. John A. Agnew (2002 թ․ հոկտեմբերի 1). Place and Politics in Modern Italy. University of Chicago Press. էջեր 129–. ISBN 978-0-226-01051-9.
  4. «Popolazione provincia di Pistoia 2001-2014». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  5. 5,0 5,1 «Pistoia». Discover Tuscany. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիստոյա (գավառ)» հոդվածին։