Պեռնիկ (բուլղար․՝ Перник), քաղաք Բուլղարիայում։ Գտնվում է Ստրումա գետի ափին։ Բնակչությունը 84.827 մարդ է (2008)[3]։ Պեռնիկի մարզի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Պեռնիկ
բուլղար․՝ Перник[1]
անգլ.՝ Pernik[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
ՀամայնքPernik?[1]
Մակերես72 289 000 քառակուսի մետր
ԲԾՄ710±1 մետր
Բնակչություն72 816 մարդ (մարտի 15, 2024)[2]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ076
Փոստային դասիչ2300
Պաշտոնական կայքpernik.bg

Անվան ծագում

խմբագրել

Քաղաքի անունը` Պեռնիկ (Պերունիկ, Պերինիկ), ծագում է սլավոնական Պերուն աստծո անունից։ Հնագետ Վասիլ Միխովը, ստուգաբանելով «Պեռնիկ» բառը, կարծում էր, որ այն առաջացել է «Պերու» բառից` -իկ ածանցով։ Քաղաքը 1949 թվականի հուլիսի 20-ից մինչև 1962 թվականի հունվարի 19-ը կոչվել է «Դիմիտրովո»` ի պատիվ մահացած վարչապետ Գեորգի Դիմիտրովի, սակայն 1962 թվականից վերականգնվել է քաղաքի նախկին անվանումը։

Ընդհանուր նկարագիր

խմբագրել
 
Սուրվա փառատոնի տոնակատարության ժամանակ, 2013

Պեռնիկը գտնվում է Բուլղարիայի հարավարևմտյան մասում։ Այն մայրաքաղաք Սոֆիայից հետո երկրորդ խոշորագույն քաղաքն է Արևմտյան Բուլղարիայում։ Պեռնիկի մարզի վարչական կենտրոնն է։ Արևմուտքում սահմանակցում է Սերբիայի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում` Կյուստենդիլին, հյուսիսում` Սոֆիայի շրջանին և մայրաքաղաք Սոֆիային։ Քաղաքը տեղակայված է Վիտոշա, Գոլո Բյրդո և Լյուլին լեռների ստորոտին։ Բարձրությունը ծովի մակարդակից 700-850 մ է։ Քաղաքի միջով հոսում է Ստրումա գետը, որ Բուլղարիայի ամենամեծ գետերից մեկն է։

20-րդ դարում քաղաքը խոշոր արդյունաբերական կենտրոն էր Բուլղարիայում, նրա ամենածաղկուն քաղաքներից մեկը։

Քաղաքում կազմակերպվում է միջազգային ամենամեծ փառատոնը Եվրոպայում` «Սուրվան»։ Պաշտոնապես այն առաջին անգամ կազմակերպվել է 1966 թվականին, սակայն դիմակահանդեսային ավանդույթները քաղաքում պահպանվել են հնուց։ «Սուրվա» տոնը քաղաքի մշակութային կյանքի բացառիկ երևույթ է, որտեղ դիմակները գրեթե նույնությամբ պահպանվել են հնագույն ժամանակներից։ Պեռնիկը աշխարհի ամենահայտնի դիմակահանդեսային քաղաքներից է։

Կլիման Պեռնիկում չափավոր ցամաքային է։ Քաղաքով է անցնում առևտրական հնագույն ճանապարհներից մեկը Բալկաններում, որը Կենտրոնական Եվրոպան միացնում է Հունաստանին։

Պեռնիկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 15.2
(59.4)
19.1
(66.4)
29
(84)
30
(86)
33.1
(91.6)
34.7
(94.5)
38.2
(100.8)
37.5
(99.5)
34.5
(94.1)
32.2
(90)
23.2
(73.8)
17.4
(63.3)
38.1
(100.6)
Միջին բարձր °C (°F) 4.0
(39.2)
5.6
(42.1)
11.1
(52)
17.2
(63)
22.5
(72.5)
26.5
(79.7)
29.3
(84.7)
29.5
(85.1)
24.0
(75.2)
18.3
(64.9)
11.8
(53.2)
4.7
(40.5)
17.2
(63)
Միջին օրական °C (°F) −0.8
(30.6)
1.0
(33.8)
5.4
(41.7)
11.2
(52.2)
16.0
(60.8)
20.0
(68)
22.5
(72.5)
22.5
(72.5)
17.8
(64)
12.0
(53.6)
6.9
(44.4)
0.7
(33.3)
11.3
(52.3)
Միջին ցածր °C (°F) −4.5
(23.9)
−3.5
(25.7)
0.8
(33.4)
5.1
(41.2)
9.5
(49.1)
12.6
(54.7)
14.5
(58.1)
14.5
(58.1)
10.5
(50.9)
5.6
(42.1)
2.0
(35.6)
−2.3
(27.9)
5.4
(41.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −26.8
(−16.2)
−26.5
(−15.7)
−21.5
(−6.7)
−6.4
(20.5)
−3.6
(25.5)
1.7
(35.1)
3.5
(38.3)
3.5
(38.3)
−3
(27)
−4.9
(23.2)
−14.6
(5.7)
−18.7
(−1.7)
−26.8
(−16.2)
Տեղումներ մմ (դյույմ) 43
(1.69)
37
(1.46)
37
(1.46)
53
(2.09)
71
(2.8)
77
(3.03)
48
(1.89)
39
(1.54)
43
(1.69)
52
(2.05)
56
(2.2)
48
(1.89)
604
(23.78)
աղբյուր: Stringmeteo[4]

http://www.stringmeteo.com

Բնակչություն

խմբագրել

Բնակչության քանակը

խմբագրել
Տարի Բնակչություն
1985 94 155
1992 90 549
2000 86 112
2005 81 674
2010 78 920

Բնակչության կազմը

խմբագրել

2011 թվականի տվյալներով բնակչության կազմը հետևյալ տեսքն ունի[5][6].

Նշանավոր բնակիչներ

խմբագրել
 
Գլխավոր փոստատունը
  • Իվան Կոնստանդինով - բուլղար կոմունիստ
  • Գեորգի Դիմիտրով - բուլղարական և միջազգային կոմունիստական շարժման ներկայացուցիչ
  • Գեորգի Պիրվանով - քաղաքական գործիչ, Բուլղարիայի նախագահ (2002-2006, 2006-2012)
  • Բրիգո Ասպարուխով - բուլղար հետախույզ և քաղաքական գործիչ
  • Զդրավկա Եվտիմովա - գրող, թարգմանչուհի
  • Բոյան Ռադև - մարզիկ (հունա-հռոմեական ըմբշամարտ), արվեստի գործերի հավաքորդ, մեկենաս
  • Անտոնիա Պետրովա - Միսս Բուլղարիա 2009

Քույր քաղաքներ

խմբագրել

Պեռնիկի քույր քաղաքներն են[7].

Պատկերասրահ

խմբագրել

Քարտեզներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. https://www.grao.bg/tna/t41nm-15-03-2024_2.txt
  3. Статистика населения
  4. «Stringmeteo - Pernik Climate». Stringmeteo. 2012. Retrieved on July 9, 2012.
  5. (Bulgarian) Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute
  6. Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute (Bulgarian)
  7. Twin cities list on the official municipality website - www.pernik.bg

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեռնիկ» հոդվածին։