Զդրավկա Եվտիմովա (բուլղար․՝ Здравка Евтимова, ծնվ.՝ 24 հուլիսի, 1959, Պերնիկ, Բուլղարիա), բուլղարացի գրող, թարգմանիչ, Աննա Կամենևայի անվան պետական մրցանակի (1995) և Բուլղարացի գրողների միության մրցանակի (2003) դափնեկիր։

Զդրավկա Եվտիմովա
Здравка Евтимова
Ծնվել էհուլիսի 24, 1959(1959-07-24)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՊեռնիկ, Բուլղարիա
Մասնագիտությունգրող, թարգմանիչ
Լեզուբուլղարերեն
Ազգությունբուլղարացի
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՎելիկո Տիռնովոյի համալսարան (1985)
Ուշագրավ աշխատանքներ«Քո սառը ստվերում, լեդի» (բուլղարերեն՝ «В студената ти сянка, лейди», 1997)
«Հինգշաբթի»
«Bitter Sky»
ԱնդամակցությունՊԵՆ ակումբ
ՊարգևներԱննա Կամենևայի անվան պետական մրցանակ (1995)
«Զարգացում» հիմնադրամի ազգային մրցանակ (1997)
Բուլղարացի գրողների միության մրցանակ (2003)
«Skrev Press» անգլիական հրատարակչության մրցանակ (2003)

Կենսագրություն խմբագրել

Զդրավկա Եվտիմովան ծնվել է 1959 թվականի հուլիսի 24-ին Բուլղարիայի Պերնիկ քաղաքում։ 1985 թվականին ավարտել է Վելիկո-Տիրնովոյի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որտեղ սովորել է անգլերեն։

Հեղինակ է պատմվածքների, որոնք հրատարակվել են աշխարհի 23 երկրներում։ ԱՄՆ-ում լույս են տեսել Զդրավկա Եվտիմովայի պատմվածքների «Ուրիշ որևէ մեկը» ժողովածուն և «Դավաճանների աստվածություն» վեպը։ Մեծ Բրիտանիայում հրատարակվել են նրա պատմվածքների երկու ժողովածուներ։ Նրա ստեղծագործությունների ժողովածուն լույս է տեսել նաև Իսրայելում ու Կանադայում, որտեղ այն տարածվել է անգլերենով։ Զդրավկա Եվտիմովայի ստեղծագործություններից հրատարակվել են նաև Իսպանիայում, Ֆրանսիայում, Սկանդինավյան երկրներում, Ավստրալիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Մակեդոնիայում ու Սերբիայում։ Եվտիմովայի ստեղծագործությունները հնչել են BBC ռադիոյուվ (Լոնդոն)։

Զդրավկա Եվտիմովայի գրքերն ու առանձին ստեղծագործություններ մրցանակների են արժանացել Անգլիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրասիայում։

Թարգմանել է անգլիացի ու ամերիկացի մի շարք գրողների ստեղծագործություններ, այդ թվում՝ Դևիդ Էդինգս, Գրեգ Բիր, Պերի Օ’Շոնեսի, Կիմ Ստենլի Ռոբինսոն, Ռոբերտ Սոյեր և այլք։

2011 թվականին Զդրավկա Եվտիմովան ԱՄՆ Ռոչեսթերի համալսարանում անցել է գեղարվեստական թարգմանության դասընթաց։

Բուլղարական Պեն-ակումբի (անգլ.՝ PEN International) քարտուղարն է։

Ընտրյալ մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

Պատմվածքների ժողովածուներ խմբագրել

  • «Разкази срещу тъга» (1985)
  • «Разкази от сол» (1990)
  • «Разкази за приятели» (1992)
  • «Сълза за десет цента» (1994)
  • «Кръв от къртица» (2005) (ISBN 954-491-22-15)
  • «Пернишки разкази» (2012) (ISBN 978-954-491-867-5)

Անգլերեն հրատարակված ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

  • Bitter Sky, Skrev Press, UK, 2003;
  • Somebody Else, MAG Press, USA, 2004;
  • God of Traitors, Books for a Buck Press, USA, 2006;
  • Miss Daniella,Skrev Press, UK, 2007;
  • Good Figure, Beautiful Voice, Astemari Publishers, USA, 2008;
  • Pale and Other Bulgarian Stories, Vox Humana Publishes, Israel/Canada, 2010.
  • Carts and Other Stories, Fomite Publishing, USA, 2012
  • Time to Mow and Other Stories, All Things That matter Press, USA, 2012
  • Impossibly Blue, Skrev Press, UK, 2013
  • Endless July, paraxenes meres, Greece, 2013

Մրցանակներ խմբագրել

  • 1995 — Աննա Կամենևայի անվան պետական մրցանակ արձակի համար,
  • 1997 — «Զարգացում» հիմնադրամի ազգային մրցանակ «Քո սառը ստվերում, լեդի» ժամանակակից վեպի համար,
  • 2003 — Բուլղարացի գրողների միության մրցանակ «Լավագույն վեպի համար» անվանակարգում «Հինգշաբթի» գրքի համար,
  • 2003 — «Skrev Press» անգլիական հրատարակչության մրցանակ «Bitter Sky» պատմվածքների ժողովածուի համար,
  • 2005 և 2010 — «Златен ланец» մրցանակ «Աշխատանք» ամսագրում տպագրած պատմվածքի համար և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել