Դուլութ (անգլ.՝ Duluth), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսային մասում, Մինեսոտա նահանգում։ Շրջանի վարչական կենտրոնը Սենտ Լուիսն է։ Քաղաքի ոչ պաշտոնական անվանումներից մեկը «քաղաք-օդորակիչ» է։

Բնակավայր
Դուլութ
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՍենտ Լուիս շրջան
Հիմնադրված է1679 թ.
Մակերես236,778437 կմ², 226,439281 կմ²
ԲԾՄ214±1 մետր
Բնակչություն86 697 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ218
Փոստային դասիչ55801, 55802, 55803, 55804, 55805, 55806, 55807, 55808, 55810, 55811, 55812
Պաշտոնական կայքduluthmn.gov(անգլ.)
Դուլութ (ԱՄՆ)##
Դուլութ (ԱՄՆ)
Դուլութի գործարար կենտրոնը

Աշխարհագրություն

խմբագրել

ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի տվյալներով, քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 226.44 կմ², որից 175.58 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 50.87 կմ²-ն՝ ջրային տարածքները[2]։

Դուլութը նաև նավահանգիստ է, ծովի մակարդակից 185 մ բարձրության վրա, Վերին լճի ափին, որը Մեծ Լճերի համակարգից ամենախոշոր և սառը լիճն է։ Դա պայմանավորում է շրջանի տնտեսության հիմքը՝ բեռների մշակումը։ Քաղաքում զարգացած է նաև զբոսաշրջությունը։

Վերին լիճը մեծ ազդեցություն ունի քաղաքի կլիմայի վրա։ Դուլութ քաղաքը գտնվում է խոնավ ցամաքային կլիմայական գոտում (Köppen Dfb)։ Կլիման խոնավ է, քամոտ, ԱՄՆ-ի ամենացուրտ վայրերից մեկը (բացառությամբ ԱլյասկայիՆոյեմբերի կեսերից մինչև ապրիլի սկիզբը օրական միջին ջերմաստիճանը չի գերազանցում 0˚C-ը։ Տեղումների տարեկան քանակը կազմում է 727 մմ։ Ամռանը տեղումները հիմնականում թափվում են անձրևի կամ կամ մանրամաղ անձրևի տեսքով, իսկ ձմռանը՝ ձյան տեսքով։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +3,8 ˚C: Ամառները տաք են, սակայն գիշերները հիմնականում ցուրտ է լինում։ Հուլիսի օրական միջին ջերմաստիճանը կազմում է 24 ˚C: Դուլութի պատմության ընթացքում ամենացածր ջերմաստիճանը դիտվել է 1885 թվականի հունվարի 2-ին (-41˚C), իսկ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 1936 թվականի հուլիսի 13-ին (41˚C)։

Բնակչություն

խմբագրել

2000 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 86 918 մարդ։ Առկա էր 35 500 տնային տնտեսություն և 19 918 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 493.5  մարդ/կմ²։ Հաշվվում էր 36 994 շինություն՝ 210.0 շինություն/կմ² խտությամբ։

2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 86 265 մարդ։ Առկա էր 35 705 տնային տնտեսություն և 18 680 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 491.3 մարդ/կմ²։ Հաշվվում էր 38 208 բնակելի շինություն՝ 563.6 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 90,4 %, աֆրոամերիկացիներ – 2,3 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 2,5 %, ասիացիներ – 1,5 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 0,3 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 3,0 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 1,5 %–ը (անկախ ռասայից)[3]։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 18,5 % - մինչև 18 տարեկան, 19,6 % - 18-24 տարեկան, 23,4 % - 25-44 տարեկան, 24,8 % - 45-64 տարեկան և 13,8 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 33,6 տարեկան է։

Քաղաքի բնակիչների 1/3-րդը Սկանդինավյան թերակղզու սերունդներն են կամ բնակիչները։ Բնակիչների 18,5 %-ը գերմանական ծագում ունեն։ Քաղաքի հայտնի բնակիչներից է Բոբ Դիլանը։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
104 511 107 312 100 578 92 811 85 493 86 918 86 265

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «US Gazetteer files 2010». United States Census Bureau. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «Profile of General Population and Housing Characteristics: 2010» (անգլերեն). United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  4. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  5. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  6. Newest U.S.-Iraqi Sister City Aims to Expand Cultural Understanding Արխիվացված 2014-08-11 Wayback Machine Sister Cities International (անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուլութ» հոդվածին։