Պետրոզավոդսկի մանկավարժական քոլեջ

Պետրոզավոդսկի մանկավարժական քոլեջ (ռուս.՝ Петрозаводский педагогический колледж), միջնակարգ մասնագիտական կրթության պետական հիմնարկ, Կարելիայի Հանրապետության մանկավարժական կրթության հնագույն հաստատությունը։ Գտնվում է Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաք Ուսանողական նրբանցք, 14 հասցեով։

Պետրոզավոդսկի մանկավարժական քոլեջ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակճարտարապետական հուշարձան և քոլեջ
Հիմնադրված է1903
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊետրոզավոդսկ
Կայքppk.sampo.ru

Պատմություն խմբագրել

Ուսումնական հաստատությունը բացվել է 1903 թվականի սեպտեմբերի 21-ին որպես Արական ուսուցչական դպրոց՝ Օլոնեցի նահանգի նախակրթարանի ուսուցիչներ նախապատրաստող առաջին ուսումնական հաստատությունը։

1918 թվականից, կանանց ուսուցչական դպրոցի հետ միավորումից հետո, դարձել է Խորհրդային ուսուցչական դպրոց։ 1920 թվականին վերափոխվել է «Կարմիր ուսուցիչ» երկամյա դասընթացի, 1921 թվականից՝ Ռուսական մանկավարժական տեխնիկումի։ 1923 թվականին միավորվել է Ֆիննական մանկավարժական տեխնիկումի հետ։

1936 թվականին ստեղծվել են Կարելիայի դպրոցական տեխնիկումը և Կարելիայի նախադպրոցական տեխնիկումը։

Խորհրդա-ֆիննական պատերազմի տարիներին (1941-1944) տարհանված տեխնիկումները գործել են Պուդոժ քաղաքում։ 1942 թվականին Կարելիայի դպրոցական տեխնիկումը ստացավ Պետրոզավոդսկի մանկավարժական թիվ 1 ուսումնարան անվանումը, իսկ Կարելիայի նախադպրոցական տեխնիկումը՝ Պետրոզավոդսկի մանկավարժական թիվ 2 ուսումնարան։

1999 թվականին Պետրոզավոդսկի մանկավարժական թիվ 1 ուսումնարանին շնորհվել է կարգավիճակ՝ Պետրոզավոդսկի մանկավարժական թիվ 1 քոլեջ, իսկ Պետրոզավոդսկի մանկավարժական թիվ 1 ուսումնարանին՝ Պետրոզավոդսկի սոցիալ-մանկավարժական քոլեջ։

2005 թվականին քոլեջները միավորվել են և դարձել Պետրոզավոդսկի մանկավարժական քոլեջ։

Տարբեր տարիներին քոլեջը ղեկավարել են Մ. Ն. Պրավդինը, Մ. Գ. Տյախտին, Ա. Մ. Պետրովսկին, Ի. Յ. Պալցևը, Ն. Մ. Ֆեշովը, Զ. Մ. Խոմուտովան։

Կրթություն խմբագրել

Մասնագետների նախապատրաստումը քոլեջում վարվում է հետևյալ կրթական ծրագրերով. «Երաժշտական կրթություն», «Կերպարվեստ և գծագրություն», «Նախադպրոցական կրթություն» և «Ֆիզիկական կուլտուրա»։

Քոլեջի շենք խմբագրել

Կարելիայի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 605р-II հրամանով քոլեջի շենքը, որը գտնվում է Պետրոզավոդսկ, Ուսանողական նրբանցք, 14 շենք հասցեով, ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտների միասնական պետական ռեգիստրում «Ուսուցչական դպրոցի շենք, 1905-1907 թվականների» անվանումով։

Աղբյուրներ խմբագրել

  • Петрозаводский педагогический колледж: страницы истории: (к 105-летнему юбилею). — Петрозаводск, 2008. — 47 с.: илл., фот.
  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 2: К — П. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2009. С. 353—464 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)