Կարելերեն, կարելների լեզուն։ Պատկանում է ուգրո-ֆիննական լեզվաընտանիքի մերձբալթյան-ֆիննական ենթախմբին։ Տրոհվում է 3 բարբառի, որոնցից կարելականը մոտ է ֆիններենին։

Կարելերեն
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասNorthern Finnic?
Երկրներ Ռուսաստան[1] և  Ֆինլանդիա[2]
Խոսողների քանակ35 600 մարդ (2010)[3]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFkrl
ԳՕՍՏ 7.75–97кас 285
ISO 639-2krl
ISO 639-3krl
 Karelian language Վիքիպահեստում

Կարելերենի հիմնական առանձնահատկություններից են b, g, d, z ձայնեղների և š, ž, č (tê) շփականների առկայությունը, ձայնավորների ներդաշնակությունը, երկար և կարճ ձայնավորների հակադրությունը, բաղաձայնների աստիճանների հերթագայությունը։ Կարելերենով ամենահին տեքստը թվագրվում է 18-րդ դարում։ Այբուբենը 20-րդ դարի կեսերից ռուսագիր և ֆիննագիր է։

Ծանոթագրություններ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 320  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարելերեն» հոդվածին։