Պահեստ 13
Պահեստ 13[2] (անգլ.՝ Warehouse 13) — ամերիկյան ֆանտաստիկ հեռուստասերիալ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հուլիսի 7 - ին կաբելային Syfy Universal հեռուստաալիքում[3]։
Պահեստ 13 | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հեռուստասերիալ |
Ժանր | գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և արկածային հեռուստասերիալ |
Ստեղծող | Ջեյն Էսպենսոն |
Գլխավոր դերերում | Էդդի Մակքլինտոկ, Ջոան Քելլի, Սաուլ Ռուբինեկ, Ջենել Ուիլյամս, Էլիսոն Սքալոտի և Ահարոն Էշմոր |
Արտադրող երկիր | ![]() |
Լեզու(ներ) | անգլերեն[1] |
Գործողության վայր | Հարավային Դակոթա |
Հեռարձակում | |
Ալիք | Syfy |
Սկզբնական եթեր | հուլիսի 7, 2009 – մայիսի 20, 2014 |
IMDb | ID 1132290 |

Սյուժեով և ոճով սերիալը հանդիսանում է «Գաղտնի ֆայլերի», «Ինդիանա Ջոնսի», «Դետեկտիվ գործակալություն «Լուսնի լույս» - ի» խառնուրդը՝ ռետրոֆուտուրիզմի տարրերով։ Նկարահանումները տեղի են ունենում Տորոնտոյին մերձակա նկարահանման տաղավարում։
Սյուժե
խմբագրելՍերիալը հետևում է ԱՄՆ - ի Գաղտնի ծառայության երկու գործակալների՝ Միկա Բերինգի և Թիթ Լաթիմերի արկածներին։ Նրանց տեղափոխում են ծաղայության գաղտնի կառավարական Պահեստ 13, որտեղ պահվում են գերբնական իրեր։ Նրանց խնդիրն է վերադարձնել կորած իրերը և հետաքննել նորերի հայտնվելը։
Դերերում
խմբագրել- = Գլխավոր դեր եթերաշրջանում
- = Երկրորդական դեր եթերաշրջանում
- = Հյուր եթերաշրջանում
- = Չի հայտնվում
Հիմնական կերպարներ
խմբագրելԴերասան | Կերպար | Հայտնվելը եթերաշրջանում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | Սերիաներ | ||||
Էդդի ՄակԿլիտոկ | Փիթ Լաթիմեր | 12 | 13 | 13 | 20 | 6 | 59 | ||
Ջոան Կելլի | Մայկա «Միկա» Բերինգ | 12 | 13 | 13 | 20 | 6 | 59 | ||
Սոլ Ռուբինեկ | Արթուր «Արտի» Նիլյսեն | 12 | 13 | 13 | 20 | 6 | 59 | ||
Ջենելլ Ուիլյամս | Լինա | 7 | 7 | 7 | 11 | 1 | 33 | ||
Սայմոն Ռեյնոլդս | Դենիել Դիկինսոն | 3 | 1 | 4 | |||||
Էլլիսոն Սկալյոտտի | Կլաուդիա Դոնովան | 8 | 13 | 13 | 20 | 6 | 55 | ||
Աարոն էշմոր | Սթիվեն Ջինկս | 10 | 19 | 6 | 35 | ||||
Սերիաներ ընդամենը | 12 | 13 | 13 | 20 | 6 | 59 |
Երկրորդական կերպարներ
խմբագրելԴերասան | Կերպար | Հայտնվելը եթերաշրջանում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | Սերիաներ | ||||
Սի Սի Էյչ Պաունդեր | Միսսիս Այրին Ֆրեդերիկ | 6 | 5 | 6 | 9 | 4 | 30 | ||
Ռիս Ռոջեր | Ջեյմ ՄակՖերսոն | 3 | 2 | 3 | 1 | 9 | |||
Թայլեր Հայնս | Ջոշուա Դոնովան | 2 | 2 | 1 | 5 | ||||
Մարկ Շեպպարդ | Բենեդիկտ Վալդա | 1 | 3 | 1 | 2 | 7 | |||
Ջեյմի Մյուրեյ | Հերբերթ (Հելլենա) Ուելլս | 6 | 4 | 4 | 1 | 15 | |||
Պաուլա Գարսես | Կելլի Էռնանդես | 5 | 1 | 6 | |||||
Նոլան Ֆանկ | Թոդդ | 4 | 4 | ||||||
Լինդսի Ուանգեր | Վանեսսա Կալդեր | 2 | 1 | 2 | 1 | 6 | |||
Ֆարան Թահիր | Էդվին Կասան | 2 | 3 | 6 | 11 | ||||
Ռենե Օբերջոնոյիս | Հյուգա Միլլեր | 1 | 1 | 1 | 1 | 4 | |||
Քեյթ Մալգրյու | Ջեյն Լատտիմեր | 4 | 2 | 6 | |||||
Մայքլ Հոլլ | Վոլտեր Սայքս | 6 | 1 | 7 | |||||
Էշլի Ուիլյամս | Սալլի Ստուկովսկի | 4 | 4 | ||||||
Սաշա Ռոյզ | Մարկուս Դայմոնդ | 7 | 1 | 8 | |||||
Բրենտ Սպիներ | Եղբայր Էդրիան | 6 | 6 | ||||||
Պոլլի Ուոլկեր | Շառլոտա Դյուպրե | 4 | 4 | ||||||
Ջեյմս Մարստերս | Բեննետ Սատտոն | 3 | 3 | ||||||
Ջոշ Բլեյլոկ | Նիկ Պաուել | 4 | 4 | ||||||
Էնտոնի Հեդ | Պարացելս | 3 | 1 | 4 | |||||
Կելլի Հու | Էբիգեյլ Չու | 5 | 1 | 6 | |||||
Կրայսսի Ուայդհեդ | Կլեր Դոնովան | 3 | 3 | ||||||
Սերիաներ ընդամենը | 12 | 13 | 13 | 20 | 6 | 59 |
Սերիաների ցանկ
խմբագրելԵթերաշրջան | Սերիաների քանակ | Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ |
---|---|---|---|
1 | 12 | հուլիսի 7, 2009 | սեպտեմբերի 22, 2009 |
2 | 13 | հուլիսի 6, 2010 | դեկտեմբերի 7, 2010 |
3 | 13 | հուլիսի 11, 2011 | դեկտեմբերի 6, 2011 |
4 | 20 | հուլիսի 23, 2012 | հուլիսի 8, 2013 |
5 | 6 | ապրիլի 24, 2014 | մայսի 20, 2014 |
Պահեստներ, արտեֆակտներ և սարքավորումներ
խմբագրելՊահեստները գտնվում էին այդ ժամանակի ամենահզոր պետությունում։ Ստեղծվել է ընդամենը տասներեք պահեստ[4]։ Արտեֆակտները պահելու ժամանակ ռիսկերի հետ կապված պահեստները կարող են վերակառուցվել, դրա հետ մեկտեղ պահելով իրենց համարը և երկիրը (Պահեստ 13 - ը վեակառուցվել է երեք անգամ)։
Յուրաքանչյուր պահեստ ունի իր վերակացուն, ով ունի հատուկ կապ պահեստի հետ։ Եվ իր ռեգենտները։ Համարվում է, որ արհեստավորներին և աշխատավորներին, ոչ թե «քաղաքական գործիչներին, Հռոմի Պապին», կարելի է վստահել պահեստի կառավարումը։ Ռեգենտները վարում են երկակի, թաքնված կյանք, գործերը քննարկելու համարնախընտրում են հավաքվել անկաշկանդ մթնոլորտում։
Պահեստ 1 — գտնվել է Մակեդոնիայում։ Կառուցվել է մոտավորապես ք.ա. 336 Ալեքսանդր Մեծի հրամանով։ Հենց նրա գլխում է ծագել ստեղծել առանձին շենք գանձերը և արտեֆակտները պահելու համար, որոնք հավաքվել էին նրա զորքի կողմից ողջ մայրցամաքից։ Ալեքսանդրի մահվանից հետո ք.ա. 323 թվականին պահեստը տեղափոխվել է այլ տեղ։
Պահեստ 2 — գտնվել է ոչ հեռու եգիպտական Ալեքսանդրիայից։ Կոնսերվացման է ենթարկվել եգիպտացիների կողմից ք.ա. 31 թվականին՝ Հռոմից պաշտպանելու համար։
Պահեստ 3 — գտնվել է Հին Հռոմում մինչև 434 թվականը, երբ Աթթիլան դարձավ հոների առաջնորդը։
Պահեստ 4 — գտնվել է հոների տիրապետության տակ մինչև 453 թվականը։
Պահեստ 5 — գտնվել է Բյուզանդական կայսրությունում մինչև 813 թվականը։
Պահեստ 6 — գտնվել է Անգկորում՝ Կխմերների թագավորությունում մինչև 1219 թվականը։
Պահեստ 7 — գտնվել է Մոնղոլական կայսրության տարածքում 1219 - ից մինչև 1260 թվականը, հավանաբար Հոնկոնգից ոչ հեռու։ Կառուցվել է Չինգիզ խանի հրամանով։
Պահեստ 8 — գտնվել է Գերմանիայի ժամանակակից տարածքում Սրբազան Հռոմեական կայսրության հովանու ներքո մինչև 1517 թվականը։
Պահեստ 9 — գտնվել է 1517-го по 1566 год в Օսմանյան կայսրությունում 1517 - ից 1566 թվականներին մինչև Սուլեյման I - ի մահը։
Պահեստ 10 — գտնվել է Հնդկաստանի տարածքում՝ Մեծ Մողոլների կայսրությունում մինչև 1725 թվականը։
Պահեստ 11 — 1725 - ից 1830 թվականներին գտնվել է Ռուսական կայսրության տարածքում՝ Մոսկվայում։ 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտը փորձել է գրավել պահեստը։
Պահեստ 12 — գտնվել է Մեծ Բրիտանիայում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, Լոնդոնից ոչ հեռու։ Այնտեղ աշխատել է գործակալ Ուելլսը մինչև որ իր կամքով բրոնզապատվել է։
Պահեստ 13 — 1914 թվականից գտնվում է հարավային Դակոտայում (ԱՄՆ) К39-3Z սեկտորում։ Պահեստի հիմնական կոնստրուկտորներըը եղել են Թոմաս Էդիսոնը, Նիկոլա Տեսլան և Մաուրից Կոռնելիս Էշերը։ Ինչպես նշում է Արթին, առաջին ամերիկյան պահեստը այրվել է, քանի որ նրանք չեն իմացել ինչպես պահել «այս առարկաները»։
Պահեստ 14 — սկսել է ձևավորվել Չինաստանում՝ Պեկինի միջազգային մարզադաշտի տակ։ Այն ստեղծել է Բենեդիկտ Վալդան այլընտրանքային իրականությունից, որը ստեղծել էր Պարացելսը, բայց կանգնեցվել է Պահեստа 13 - ի գործակալների կողմից, ինչի շնորհիվ ամառվա նախօրեին Պահեստ 13 - ը մնաց մինչև սերիալի ավարտի վերջին պահը։
Ռեգենտների գաղտնարան — ռեգենտների անձնական պահեստը։ Այնտեղ գտնվում են արտեֆակտներ, որոնք, ռեգենտների կարծիքով, չի կարելի պահել Պահեստ 13 - ում։ Այնտեղ նրանք պահում են, օրինակ՝ Յանուսի Մետաղադրամը և Գիտակցությանը Տեղափոխիչը։ Գտնվում է Էլկ Ռիջ(Elk Radge) անունով տարածքում՝ Հարավային Դակոտա, «Walmart» սուպերմարկետում։
Առարկաների մեծ մասը և սարքավորումները, որոնք ցուցադրվել են Պահեստ 13 - ում, արդեն հայտնվել են սթիմպանկ ժանրի այլ ստեղծագործություններում, օրինակ՝ «Մութ սկիզբ» եռապատման և Հայաո Միյաձակիի մուլտֆիլմերում։
Արտադրություն
խմբագրել2009 թվականի օգոստոսի 20 - ին սերիալը երկարաձգվեց մինչև երկրորդ եթերաշրջան՝ 13 սերիայից բաղկացած[5][6]։ 2010 թվականի հոկտեմբերի 5 - ին երկարաձգվեց մինչև երրորդ եթերաշրջան՝ 13 սերիայից բաղկացած[7][8]։ 2011 թվականի օգոստոսի 11 - ին Syfy Universal ալիքը սերիալը երկարաձգեց մինչև չորրորդ եթերաշրջան՝ ավելացնելով սերիաների թիվը մինչև 20[9][10]։ Եթերաշրջանի երկրորդ մասը, սկսած 11 - րդ սերիայից, ցուցադրվեց 2013 թվականի ապրիլին[11]։ 2013 թվականի մայիսի 17 - ին Syfy ալիքը սերիալը երկարաձգեց մինչև հինգերորդ, ավարտական եթերաշրջան՝ բաղկացած 6 սերիայից։ Սերիաները եթեր են դուրս եկել 2014 թվականի ապրիլի 21 - ին։ Վերջին 6 - րդ սերիան ցուցադրության է դուրս եկել 2014 թվականի մայիսի 20 - ին[12]։
Զուգահեռներ այլ մեդիաների հետ
խմբագրել- Պահեստ 13 - ը հանդիսանում է կառավարական պահոցի նմանօրինակը, որը ցուցադրվում է «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի վերջում և «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմի սկզբում։ Այնտեղ թաքցված են Ուխտի տապանը և բյուրեղապակյա գանգը (Դռների ներսի կողմերում կարելի է տեսնել 5 և 1 թվերը, որը իր հերթին հանդիսանում է հղում Գոտի 51 - ին)։
- Սովորական առարկաների անսովոր հատկությունների մասին թեման օգտագործվել է նաև «Կորած սենյակը» սերիալում։
- «Ուրբաթ 13» սերիալում օգտագործվել է կոլեկցիոների մասին թեման, ով փորձում է հավաքել ու չեզոքացնել ճակատագրական իրերը։
- «Ալֆա մարդիկ» սերիալի առաջին եթերաշրջանի 5 - րդ սերիայի սկզբում գլխավոր հերոսները խոսում են մի կնոջ հետ, ով ներկայանում է այսպես. «Ես բժիշկ Կալդերն եմ ՀՎԿԿ - ից», նա ձեռքում պահում է մանուշակագույն ձեռնոցներ և այդ կնոջ դերը կատարել է Լինդսի Վանգերը։
- Երկրորդ եթերաշրջանի 10 - րդ սերիայում ժամանակի մեքենայի մասը հիշեցնում է Հոսքային կուտակիչի «Հետ դեպի ապագա» ֆիլմի տիեզերքից։
- Երկրորդ եթերաշրջանի 11 - րդ սերիայում Ուելլսը հանգում է մի համազգեստ, որը իր կարծիքով կրում են բոլոր ժամանակակից հնէաբան-կանայք (այսինքն Լարա Քրոֆթը)։
- Գրադարանավար եռապատման մեջ զարգանում է նման թեմա։
- Չորրորդ եթերաշրջանի 15 - րդ սերիայում Ուելլսը աշխատում է դատաբժշկական փորձագետ և ասում է, որ բնավորության բոլոր կարևոր հատկանիշները վերցրել է հեռուստաշոուից։ Այդ ժամանակ Լաթթիմերը ասում է. «Հուսով եմ, ոչ «Դեքստերից»»։ Ջեյմի Մյուրեյը (Ուելլսի դերակատարը) կատարել է առանցքային դեր «Դեքստերի» երկրորդ եթերաշրջանում։
- Գերբնական առարկաներ գտնելու և թաքցնելու թեման լայն օգտագործվում է «SCP Հմնադրամ» ինտերնետ-տիեզերքում։
- «Սեղմում։ Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» ֆիլմի 16 - րդ րոպեին վաճառողը գլխավոր հերոսին տանում է շտեմարանով, որը հիշեցնում է պահեստը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «Программы ТВ3». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ ««Склад 13» | Syfy Universal». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Хронология возникновения складов на сайте телеканала SyFy
- ↑ Seidman, Robert (2010 թ․ փետրվարի 25). «"Warehouse 13" Returns Tuesday, July 13th». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Warehouse 13 | Syfy». Syfy. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Syfy Announces Third Season Pickup For Warehouse 13». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Syfy unveils its largest original programming lineup in history». Blastr. 2011 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
- ↑ [https://web.archive.org/web/20111210093637/http://video.syfy.com/shows/warehouse13/v1359998 Արխիվացված 2011-12-10 Wayback Machine «Склад 13» 4-й сезон | Анонс на канале Syfy]
- ↑ Hibbert, James (2011 թ․ օգոստոսի 11). «'Warehouse 13' renewed for fourth season -- EXCLUSIVE». Inside TV. Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Veronese, Keith (2012 թ․ հուլիսի 23). «A peek at what's in store for the next season of Warehouse 13». io9 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «'Warehouse 13' Renewed By Syfy For A Short (Six Episode) Fifth And Final Season». TV By the Numbers. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Склад 13 Արխիվացված 2012-10-11 Wayback Machine» «Syfy» հեռուստաալիքի վեբ-կայքի ռուսալեզու բաժնում
- «Warehouse 13» «Syfy» հեռուստաալիքի վեբ-կայքի անգլալեզու բաժնում
- «Warehouse 13» «Facebook» սոցիալական ցանցում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պահեստ 13» հոդվածին։ |