Բյուրեղապակյա գանգեր

Բյուրեղապակյա գանգ, մարդկային գանգի մոդել, որը պատրաստված է թափանցիկ կամ ծխագույն լեռնային բյուրեղապակու (քվարց) ամբողջական կտորից։

Բոբանի գտած բյուրեղապակյա գանգը Բրիտանական թանգարանում

19-րդ դարի կեսերին Արևմտյան մամուլում հայտարարություն եղան այն մասին, որ բյուրեղապակյա գանգերն առաջին անգամ պատրաստվել են մինչկոլումբոսյան Ամերիկայում։ Դրանց առևտրով զբաղվել են ացտեկները, մայաները և օլմոկները։

Հայտնի գտածոներԽմբագրել

 
Փարիզում պահպանվող բյուրեղապակյա գանգը

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում հաշվվում են տասներեք գանգեր, որոնք պատրաստված եմ լեռնային բյուրեղապակուց։ Պատրաստողները ցայսօր էլ մնում են անհայտ։ Թվով ինը բյուրեղապակյա գանգեր գտնվում են անհատական հավաքածուներում։ Մնացած չորսը ցուցադրվում են վաշինգտոնյան «Բնության պատմության ազգային Սմիթսոնյան թանգարանում», փարիզյան «Բրանլիի գետափի թանգարանում» և լոնդոնյան Բրիտանական թանգարանում։

Վերջին երեքը չափերով կրկնում են մարդկային գանգի չափերը։ Ըստ տեղեկության, դրանք հայտնաբերվել են 1899 թվականին Գվատեմալայի ջունգլիներում անտիկ իրերի հավաքորդ Էժեն Բոբանի կողմից։ Նա մեքսիկական կայսր Մաքսիմիլիան 1-ի խորհրդականն էր հնագիտության գծով։

Գանգերից մեկը հայտնաբերվել է Բելիզի Լուբաանտուն քաղաքի պեղումնավայրից անգլիացի հնագետ, ճանապարհորդ Միտչել Հեջեսի կողմից։

Վերջին, տասներեքերորդ գանգը գտնվել է գերմանական Բավարիայում։ Վերջինս բավականին վնասված էր. բացակայում էր ներքին ծնոտն ամբողջությամ[1]։ Ըստ վարկածների, այն մի ժամանակ պատկանել է նացիստ պարագլուխներից մեկին՝ Հայնրիխ Հիմլերին[2]։

ՀետազատումԽմբագրել

Բոբանի երկու գանգերի հետագա հետազոտությունից, որոնք կատարել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գիտնականները, պարզ դարձավ, որ դրանք պատրաստվել են 19-րդ կամ 20-րդ դարերում։ Այդ գանգերը բավականին կոպիտ ձևով են մշակված։ Հետազոտողները գանգերն ուսումնասիրելիս օգտագործել են արագացուցիչ և ուլտրամանուշակագույն ճառագայթներ[3]։ Իրենց կատարած աշխատանքները գիտնականների միջազգային խումբը հայտարարեց այն ժամանակ, երբ նոր-նոր էկրաններ էր բարձրացել «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմը։ Գիտնականները փաստեցին, որ «բրիտանական» գանգի վրա կան պտտվող հղկանյութի (կորունդ և ալմաստ) հետքեր, որոնք կիրառվել են XIX դարում։ Կաղապարը կտրվել է ժամանակակից տիպի պտտվող սկավառակով հղկող հաստոցով։

«Սմիթսոնյան» գանգի վրա հայտնաբերվել են սիլիցիումի կարբիդի հետքեր[4]։ Միտչել Հեջենսի գտած գանգի հետազոտությունը կատարվեց 2007 թվականին և հայտնի դարձավ, որ այն ժամանակակից նմանակում է։

Նմանակված գանգի քվարցի հետազոտությունից պարզ դարձավ, որ այն ծագում է ոչ թե Ամերիկայից, այլ Շվեյցարիայից կամ Գերմանիայից։ Պատրաստման գաղտնիքը միայն գիտեր Էժեն Բոբան, ով մահացել էր 1909 թվականին։

Գանգերը մշակույթումԽմբագրել

Բյուրեղապակյա գանգերին վերագրվող գերբնական հատկությունների շնորհիվ ժամանակ առ ժամանակ դրանք հայտնվում են մշակույթի զանազան ճյուղերում։ Օրինակները ներկայացվում են ստորև.

Կինեմատոգրավիայից զատ, բյուրեղապակյա գանգերը հայտնվել են նաև համակարգչային խաղերում, ինչպես օրինակ՝ «Կորսարներ», «Նենսի Դրյու», «Սանդրա Ֆլեմինգի քրոնիկները» և «Assasin’s creed».

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել