Չանախի
Չանախի (վրաց.՝ ჩანახი), վրացական խոհանոցի ճաշատեսակ, որը կավե անոթում բանջարեղենի հետ շոգեխաշած ոչխարի միս է։ Չանախիի ավանդական բանջարեղենները՝ կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը և սոխը, անոթի մեջ շարում են շերտերով։ Բոլոր բանջարեղենները միասին վերցվում են մսի զանգվածի չափով։ Չանախիի պատրաստման համար, որպես կանոն, օգտագործվում են վրացական խոհանոցին հատուկ համեմունքներ։
Չանախիի բաղադրիչները | |
Վրացական խոհանոց | |
Ծագում | |
Տեսակ | ստյու |
Ենթատեսակ | ստյու և գառան մսով կերակուր |
Առաջացման երկիր | Վրաստան |
Արտադրման վայր | Եվրոպա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | ոչխարի միս կարտոֆիլ սմբուկ լոլիկ սոխ |
Chanakhi Վիքիպահեստում |
Կերակրատեսակն ի հայտ է եկել մինչև 16-րդ դարը, երբ կարտոֆիլը Ամերիկայից բերեցին Եվրոպա։
Ճաշատեսակը միայն վրացական խոհանոցին չէ հատուկ։ Նման ճաշատեսակ տարածված է նաև Արևելքում։ Այդպիսին է, օրինակ, փիթի ապուրը Ադրբեջանում, կճուճը Հայաստանում և այլն։ Այդ բոլոր ճաշատեսակների համար ընդհանուր է «դրեց և մոռացավ» սկզբունքը, այսինքն՝ դրանց պատրաստման ժամանակ լրացուցիչ գործողություններ չեն պահանջվում։
Մասնավորապես, չանախի կամ նման կերակրատեսակ պատրաստում էին Մերձակա ամառանոցում Ի. Ստալինի և Քաղբյուրոյի անդամների համար։
…Նա սիրում էր հնարել և պատվիրել մեզ անհայտ ճաշատեսակներ։ Օրինակ՝ նա սկսեց խոհարարներին պատվիրել և աստիճանաբար կատարելագործել մի կերակրատեսակ, որը ոչ ապուր էր, ոչ էլ երկրորդ ճաշատեսակ։ Մեծ կաթսայում խառնեցին սմբուկ, լոլիկ, սև տաքդեղ, դափնու տերև, ոչխարի ոչ յուղոտ մսի կտոր և այդ բոլորը եփեցին մինչև պատրաստ լինելը։ Այդ ճաշատեսակը մատուցվեց տաք վիճակում։ Երբ կաթսան բացեցին, տարածվեց հաճելի բուրմունք։ Այնտեղ ավելացրին համեմ և այլ կանաչեղեն։ Ճաշատեսակը շատ համեղ էր։ Ստալինն այն անվանեց «Արագվի»։ - Անաստաս Միկոյան[1]
|
Տես նաև
խմբագրել- Ազու (թաթարական)
- Այնտոպֆ (գերմանական)
- Գուլյաշ (հունգարական)
- Գումբո (ամերիկյան)
- Չոլնտ (հրեական)