Ուսեյն Սանտ-Լեո Բոլտ, անգլերեն՝ Յուսեյն Բոլթ (անգլ.՝ Usain St. Leo Bolt[5][6], օգոստոսի 21, 1986, Շերվուդ-Կոնտենտ[7], Տրելոն, Ճամայկայի), ճամայկացի թեթևատլետ, մասնագիտանում է կարճ վազքուղիներում, Օլիմպիական խաղերի վեցակի հաղթող և աշխարհի տասնմեկակի հաղթող[8]։ Կարիերիայի ընթացքում սահմանել է ութ համաշխարհային ռեկորդներ[9]։ Համաշխարհային ռեկորդներ կրողը 100 մ վազքում- 9.58 վ, 200 մ- 19.19 վ և 4×100 մ վազքում Ճամայկայի հավաքականի կազմով- 36.84 վ[10]։

Ուսեյն Բոլտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Ուսեյն Սանտա-Լեո Բոլտ
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Usain St. Leo Bolt
Ազգություն՝Ճամայկացի
Մասնագիտացում՝100 մետր, 200 մետր
Երկիր՝ Ճամայկա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 21, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր՝Ճամայկա Ճամայկա Տրելո շրջանի Շերվուդ-Կոնտենտ գյուղ
Ակումբ՝Racers Track Club?[1][2] և Սենտրալ Կոստ Մարինես[3]
Հասակ՝196 սանտիմետր[4]
Քաշ՝95 կիլոգրամ[2]

Համարվում է միակ մարզիկը, որին հաջողվել է հաղթել երկու Օլիմպիական խաղերում անընդմեջ (Պեկին 2008 և Լոնդոն 2012)` կարճ վազքուղիներում 100 և 200 մ կարճ վազքուղիներում[11]։ Համարվում է Ճամայկայի պատմության ամենաշատ օլիմպական ոսկե մեդալ նվաճած մարզիկը։ Այս պահին զբաղեցնում է չորրորդ տեղը օլիմպիական խաղերում թեթևատլետների շարքում նվաճած ոսկե մեդալների քանակով` զիջելով միայն Պաավո Նուրմին, Կարլ Լյուիսին և Ռեֆ Յուրիին[12]։ Ճամայկայի վաստակավոր քաղաքացի (2008)[13]։

Անունի և վազքի մեծ արագության համար ստացել է «Կայծակ» անգլ.՝ Lighting Bolt մականունը։

Կենսագրություն

խմբագրել
 
Ուսեյն Բոլտի հայտնի շարժումը, Իտալիա, Հռոմ՝ 2011 թվականի մայիսի 26

Մարզիկի մայրենի լեզուն համարվում է Ճամայկական կրեոլսկին։ Հավատքով կաթոլիկ-քրիստոնյա է[14]։

Ապագա մարզիկը ծնվել է փոքրիկ Շերվուդ-Կոնտենտ գյուղում, Տրելոն շրջանում, որը գտնվում է Ճամայկաի հյուսիսում, Ջենիֆեր Բոլտի և Ուեսլի Բոլտի ընտանիքում, որոնք մթերային խանութի սեփականատեր էին[15]։ Նաև Ուսեյն Բոլտը ունի կրտսեր եղբայր (Սադիկը) և ավագ քույր (Շերին)։ Մանուկ Բոլտը եղել է շատ ակտիվ երեխա։ Նրա սիրած խաղը եղել է Կրիկետը, որով զբաղվում էր իր տան մոտ, իսկ գնդակի տեղ օգտագործում էր նարինջ։ Ծնողները ապագա մարզիկին տարան Վալդենսիա տարրական դպրոց։ Վալդենսիա դպրոցի տնօրեն Մամռա Ֆլեշը հիշում է. «Ուսեյն Բոլտը լավ դաստիարակված, աշխույժ, կենսուրախ տղա էր[16]։ Լավ առաջադիմություն ուներ անգլերեն լեզվի և մաթեմատիկա առաարկաներում, սակայն այնպես էր լինում, որ նա շեղվում էր և սկսում էր խաղալ դասերի ժամանակ»[17]։ Այդ ժամանակել նա սկսում է զբաղվել թեթև ատլետիկայով, սակայն իր սիրելի սպորտաձևը մնում է կրիկետը։ Տարրական դպրոցը ավարտելուց հետո 1998 թվականին ընդունվում է միջնակարգ դպրոց Ուիլյամ Նիբբայի անունով[18]։ Կրիկետի մրցման ժամանակ թեթև աթլետիկայի մարզիչը նկատեց Բոլտի վազքի արագության ունակությունները և նրան առաջարկեց զբաղվել թեթև աթլետիկայով։ 2001 թվականին նա նվաճում է իր առաջին մեդալը։

Սպորտային կյանք

խմբագրել

Կարիերայի սկիզբը

խմբագրել

Առաջին միջազգային մրցումներին սկսնակ սպրինտերը մասնակցեց 2001 թվականին, դրանք երեսուներորդ շրջանային CARIFTA խաղերն էին, որն անցկացվում էր Բրիջթաունում, որում մասնակցում էին միայն երիտասարդները[19]։ Այնտեղ Բոլտը նվաճեց երկու արծաթե մեդալներ 200 մ 21.81 արդյունքով և 400 մ 48.28 արդյունքով տարածություններում[20]։ Երեք ամիս անց նա Ճամայկայի հավաքականի հետ մեկնում է երիտասարդների աշխարհի առաջնությանը Բելգիայի Դեբրեցեն քաղաքում։ Այնտեղ նա մասնակցել է 200 մ տարածությունում, որտեղ նա կարողանում է հաղթել որակավորման մրցավազքում և դուրս գալիս կիսաեզրափակիչ, այնտեղ գրավում է հինգերորդ տեղը և դուրս մնում պայքարից, սակայն սահմանում է իր անձնական ռեկորդը՝ ցույց տալով 21.73 վ արդյունք։

2002 թվականի առաջին խոշոր մրցույթը CARIFTA-ի երեսունմեկերորդ շրջանային մրցույթն էր, որը տեղի ունեցավ Նասաու քաղաքում[21]։ Այնտեղ Բոլտը 200 և 400 մ տարածություններում հաղթող ճանաչվեց նաև 4 x 400 մ էստաֆետայում։ Քինգստոնում աշխարհի երիտասարդների առաջնության ժամանակ դարձել է հաղթող 200 մետր տարածությունում, նաև ստացել է արծաթե մեդալներ 4x100 մ և 4x400 մ էստաֆետներում։ Հաջորդ տարի, աշխարհի առաջնության ժամանակ դարձել է 200 մ տարածության հաղթող։ 2002 թվականի նոյեմբերի 17-ին IAAF-ի պարգևատրման արարողության ժամանակ դարձել է «Ծագող աստղ» անվանակարգի հաղթող։

2003 թվականի սեզոնի սկզբին նա մասնակցում է Ճամայկայի ավագ դպրոցների բաց առաջնությանը։ Բոլտը հաղթում է 200 մ 20.25 վ և 400 մ 45.3 վ տարածություններում, այս երկու արդյունքներն էլ դարձան Ճամայկայի թեթևատլետիկայի մինչև 19 տարեկանների նոր ռեկորդներ։ Հետո նա մասնակցում է CARIFTA-ի խաղերին, որն անցկացվում է Պորտ-օֆ-Սպեինե։ Այս մրցույթում նա հաղթում է 200 և 400 մ տարածություններում մինչև 20 տարեկան երիտասարդների միջև, սահմանելով առաջնության նոր ռեկորդ նաև հաղթող է դառնում է 4x100 և 4x400 մ տարածություններում։ Հուլիսին նա մասնակցում է երիտասարդների աշխարհի առաջնությունում, որտեղ հաղթում է 200 մ տարածությունում սահմանելով մրցաշարի ռեկորդ՝ 20.40 վ։ Մեկ շաբաթ անց նա հաղթում է երիտասարդների Պանամերիկյան խաղերում սահմանելով երիտասարդների համաշխարհային ռեկորդ - 20.13 վ։ Այդ ռեկորդը մինչ օրս գերազանցված չէ։

Պրոֆեսիոնալ կարիերիայի սկիզբը

խմբագրել
 
Ուսեյն Բոլտը 2009 թվականին Բեռլինում կայացող խաղերի 100 մետր եզրափակչում

2004 թվականից Ուսեյն Բոլտը սկսում է մարզվել նոր մարզիչի ղեկավարությամբ (Ֆիցա Կոլումենա)։ Մինչ այդ նրան մարզել են Պաբլո Մակնեիլը և Դուեին Բարրետը։ 2004 թվականի ապրիլի 11-ին CARIFTA-ի խաղերին, որոնք անց էին կացվում Դեվոնշիրե քաղաքում, այնտեղ նա 200 մ տարածությունը վազում է 19,93 վ-ում և սահմանում է երիտասարդների համաշխարհային ռեկորդ, որը մինչև 2014 թվականը անգերազանցելի էր։ Բոլտը գերազանցեց ամերիկացի սպրինտեր Ռոյ Մարտինի արդյունքը, որը սահմանվել էր 1985 թվականին մայիսի 11-ին։ Բոլտը դարձավ առաջին երիտասարդ սպրինտերը, ով կարողացավ 200 մ տարածությունը 20 վ-ից արագ վազել։

Ամառվա սկզբին Բոլտը ստանում է ծնկի ջիլերի վնասվածք և ստիպված բաց է թողնում մեկ ամիս պարապմունքներ։ Հուլիսի սկզբին նա աստիճանաբար վերադարձավ պարապմունքների, որոշ ժամանակ անց նա զգում է ցավեր ազդրի վերին մասում[22]։ Հաջորդ օրը կատարում են մագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա, որը ցույց տվեց փոքր կտրվածք ազդրի վերին հատվածում։ Բժիշկները ասացին, որ վերականգման համար նրան հարկավոր է երկու շաբաթ, ինչը ստիպեց նրան բաց թողնել երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Բոլտի հաջորդ մրցույթը 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերն էին։ Սական, Օլիմպիադային նա նորից զգաց ցավ և 200 մ տարածություններում անհաջող մասնակցեց նախնական մրցավազքին և դուրս չեկավ հաջորդ էտապ։

2005 թվականի սեզոնի սկզբին Բոլտը միացավ Գլեն Միլսսայի մարզական խմբին։ Նրա խմբում էին անվանի սպրինտերներ Կիմ Կոլլինզը և Դուեյն Չեմբերսը։ Առաջին հերթին նրա մարզիչը սկսեց փնտրել երիտասարդ սպրինտերի վնասվածքների պատճառները։ Գլեն Միլսսայը Բոլտին ուղարկեց հետազոտության և բժիշկները նրան սկոլեոզի դիագնոզ նշանակեցին, նաև հայտնաբերեցին, որ նրա աջ ոտքը 1.3 սմ-ով կարճ է ձախ ոտքից։ Նաև նրանք զգուշացրեցին մարզիկին, որ հնարավոր է ավարտի սպորտրվ զբաղվելը։ Խորհրդակցելով մարզչի հետ նրանք որոշում են դիմել գերմանացի սպորտային բժիշկ-օրթոպեդ Գանս-Վիլգեմ Մյուլլեռ-Վոլֆարտւո, որը նշանակեց բուժումը։ Բուժման ավարտից հետո նա անցնում է պարապմունքների, և արդեն հունիսի 26-ին նա դառնում է Ճամայկայի չեմպիոն 200 տարածությունում 20.27 վ արդյունքով[23]։ Հուլիսի 10-ին նա հաղթում է Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների մրցույթում 200 մ տարածությունում սահմանելով առաջնության ռեկորդ 20.03 վ։ Հուլիսի 22-ին Norwich Union British Grand Prix մրցույթում գրավեց երկրորդ տեղը 200 մ տարածությունում 19.99 վ արդյունքով։ Բոլտը մասնակցեց Հելսինկիի աշխարհի առաջնությանը, որտեղ հասավ եզրափակիչ 200 մ տարածությունում սակայն վաթսուներորդ մետրին նա ուժեղ ցավ է զգում ծնկի ջլերում և ստիպված դանդաղեցնում վազքը ավարտելով վերջին հորիզոնականում 26.27 վ արդյունքով[24]։ Վնասվածքի պատճառով նա ստիպված ավարտում է սեզոնը[25]։. Նոյեմբերին Բոլտը ավտովթարի է ենթարկվում իր Honda Accord ավտոմեքենայով, սակայն ստանում է մի քանի քերծվածքներ։

2006 թվականին մարզման ժամանակ նա նորից ծնկի ջլերի վնասվածք է ստանում, որի պատճառով բաց է թողնում Մելբուրնի Համագործակթության խաղերը[26]։ Բոլտը մարզումներին վերադառնում է մեկ ամիս անց, ապրիլին հաղթում է Ֆոր-դե-Ֆրանսում տեղի ունեցող մրցույթին 200 մ տարածությունում։ Հուլիսի 30-ին դառնում է Golden Spike մրցույթի հաղթող 20.28 վ արդյունքով, հուլիսի 11-ին զբաղեցնում է երրորդ տեղը Ատլետիսսմեում, 19.88 վ արդյունքով։ Օգոստոսի 31-ին դառնում է Բորիս Խանցեկովիչի հուշամրցույթի հաղթող 200 մ տարածությունում 20.49 վ արդյունքով։ Սեպտեմբերի 10-ին մասնակցում է Միջազգային թեթևատլետիկայի եզրափակիչ մրցույթին, որտեղ 20.10 վ արդյունքով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Մեկ շաբաթ անց Հյուսիսային և Հարավային Ամերիկայի կազմում մասնակցում է IAAF-ի աշխարհի գավաթին։ Այնտեղ Բոլտը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը 200 մ տարածությունում 19.96 վ արդյունքով՝ զիճելով ինը հարյուրերորդական ամերիկացի սպրիներ Ուոլլացու Սպիրմոնին։

Առաջին համաշխարհային ռեկորդը

խմբագրել
 
Ուսեյն Բոլտը Ասաֆա Պաուելի հետ 2008 թվականին

2007 թվականի հունիսի 24-ին հաղթեց Ճամայկայի առաջնությանը 19.75 վ արդյունքով։ Այսպիսով նա սահմանեց ազգային ռեկորդ, որը պահպանվում էր 1971 թվականից։ Այս հաղթանակը նրան թույլ տվեց միանալ Ճամայկայի հավաքականին աշխարհի առաջնությանը մասնակցելու, որը տեղի էր ունենալու Օսակա քաղաքում։ Մինչև աշխարհի առաջնությանը մասնակցելը նա մասնակցում է մի քանի մրցումների 200 մ տարածությունում։ Մասնավորապես հուլիսի 10-ին գրավեց երկրորդ հորիզոնականը Ատլետիսսիմե մրցույթին 20,11 վ արդյունքով, հուլիսի 15-ին նույնպես գրավեց երկրորդ հորիզոնականը Norwich Union British Grand Prix մրցույթին (Շեֆֆիլդ) 20,08 վ։ Օգոստոսի 3-ին հաղթող է ճանաչվում Norwich Union Super Grand Prix մրցույթին 20,06 արդյունքով։

2007 թվականի աշխարհի առաջնությունը ճամայկացի սպրինտերի համար երկրորդն էր։ Այս առաջնությունում նա մասնակցում էր 200 և 4×100 մ տարածություններում[26]։ Օգոստոսի 28-ին սկսեցին նրա ելույթները, նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը նախնական վազքամրցույթում, քիչ անց հաղթեց մեկ քառորդ եզրափակիչում։ Հաջորդ օրը նա հաղթեց կիսաեզրափակչում 20,03 արդյունքով։ Օգոստոսի 30-ին նա եզրափակչում գրավեց երկրորդ հորիզոնականը, զիճելով ամերիկացի սպրինտեր Տայսոն Գային։ Բոլտի արդյունքը եզրափակիչ վազքում 19,91 վ էր։ Օգոստոսի 31-ին կայացան 4×100 մ էստաֆետի նախնական վազքամրցույթները, որտեղ Բոլտը մասնակցություն չունեցավ։ Եզրափակիչ վազքում Բոլտը վազեց երկրորդ էտապը։ Արդյունքում Ճամայկայի հավաքականը նվաճեց արծաթե մեդալ, սահմանելով նոր ազգային ռեկորդ 37,89 վ։

Մինչև 2008 թվականը նրան հիմնական տարածությունը 200 մ էր, միայն մեկ անգամ 2007 թվականին նա մասնակցել է 100 մ տարածությունում պաշտոնական մրցումներին։ Առաջին մրցույթը Օլիմպիական սեզոնում GC Foster Classics մրցաշարն էր, որոնք կայացան մարտի 8-ին Սպանիշ-Տաուն քաղաքում։ Բոլտը հաղթող ճանաչվեց 100 մ տարածությունում 10,03 արդյունքով։ Մայիսի 3-ին նա հաղթանակ տարավ միջազգային Jamaica International Invitational մրցույթում, որը տեղի էր ունենում Կինգստոն քաղաքում, նրա արդյունքներ 9,76 վ, որը այդ պահին պատմության երկրորդ արդյունքն էր։ Մեկ ամիս անց մայիսի 31-ին Adidas Grand Prix մրցույթին նա սահմանեց համաշխարհային ռեկորդ 100 մ տարածությունում 9,72 վ, հաղթահարելով Ասաֆա Պաուելի ձեռքբերումը։ Վերջին մրցույթը Պեկինի Օլիմպիական խաղերից առաջ դարձավ Athens Grand Prix-ը օգոստոսի 3-ին, որտեղ Բոլտը 200 մ տարածությունը հաղթեց 19,76 վ արդյունքով։

2008 թվականի Օլիմպիական խաղեր

խմբագրել

Օգոստոսի սկզբին Բոլտը հայտարարեց, որ Օլիմպիական խաղերին մասնակցելու է 100 և 200 մ տարածություններում։ Իր ելույթը Օլիմպիական խաղերում սկսեց Օգոստոսի 15-ին, հաղթելով 100 մ տարածության նախնական վազքամրցույթում (10,20), մեկ քառորդ եզրափակչում (9,92) և կիսաեզրափակչում (9,85)[27]։ Օգոստոսի 16-ին եզրափակչում նվաճեց իր առաջին օլիմպիական ոսկե մեդալը սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ (9,69)։ Նաև կարելի է նշել, որ տարածության վերջին 20 մետրին նա բացեց ձեռքերը և մեկ անգամ բռունցքով հարվածեց կրծքին։ Որոշ ժամանակ անց Միջազգային Օլիմպիական Կոմիտեի տնօրեն Ժակ Ռոոգեն դատապարտեց մարզիկին իր արարքի համար՝ համարելով անարգանք։ Սակայն անձամբ Բոլտը հայտարարեց, որ դա պարծենալ չէր։ Նա դարձավ առաջին թեթևատլետը Ճամայկայից, ում հաջողվեց դառնակ օլիմպիական չեմպիոն 100 մ տարածությունում։ Այս հաղթանակից երեք շաբաթ անց New Scientist ամսագրում հրապարակվեցին ֆիզիկոսների հաշվետվությունը, որին համաձայն եթե Բոլտը մինչև վերջ վազեր ամբողջ ուժով, ապա նրա արդյունքը կլիներ 9,69-9,55 վ-ների միջև։

2008 թվականի օգոստոսի 20-ին Բոլտը ստանում է իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը, հաղթելով 200 մ տարածությունում հաղթահարելով Մայքլ Ջոնսոնի համաշխարհային ռեկորդը 0,02 վ-ով (19,30)։ Օգոստոսի 22-ին, իր քսաներկուերորդ ծննդյան օրվանից մեկ օր անց Բոլտը նվաճում է իր երրորդ օլիմպիական ոսկե մեդալը, Ճամայկայի հավաքականի կազմում հաղթելով 4×100 մ էստաֆետայում և իր թմակիցներ Նեստա Կարտերի, Մայքլ Ֆրեյտերի և Ասաֆա Պաույլի հետ սահմանում է համաշխարհային ռեկորդ 37,10 վ։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր ԱՄՆ-ի հավաքականին, որը սահմանվել էր 1992 թվականին (37,40)։ Հաջորդ օրը օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը 50 000 ԱՄՆ դոլլար նվիրաբերում է երեխաներին, որոնք վիրավորվել էին Սչուանսկիի երկրաշարժից։

Օլիմպիադայից հետո մասնակցում է երեք մրցույթների և երեքում էլ հաղթում։ Օգոստոսի 29-ին հաղթող է ճանաչվում համաշխարհային վարպետության մրցույթում 100 մ տարածությունում 9,83 վ արդյունքով։ Սեպտեմբերի 2-ին հաղթում է Ատլետիսսմ մրցույթում 19,63 արդյունքով, իսկ սեպտեմբերի 5-ին հաղթում է Վան-Դամի հուշամրցաշարում 100 մ տարածությունում ցույց տալով 9,77 վ արդյունք։ Նոյեմբերի 23-ին Ելենա Իսինբաևայի հետ ճանաչվում է 2008 թվականի լավագույն թեթևատլետ։

Միջօլիմպիական հատված

խմբագրել

2009 թվական

խմբագրել
 
Ոսւեին Բոլտը 2009 թվականի աշխարհի չեմպիոն
 
Ոսեին Բոլտը թեթև ատլետիկայի 2009 թվականի աշխարհի առաջնության 4x100 մ էստաֆետայի ժամանակ (ձախից աջ՝ Մայքլ Ֆրեյթեր, Ասաֆա Պոուել, Ուսեյն Բոլտ և Սթիվ Մյուլինգս)

2009 թվականին Բոլտը երկու փորձնական վազք կատարեց 400 մ տարածությունում, հաղթելով 46,35 և 45,54 վ արդյունքներով[28]։ 2009 թվականի մայիսի 17-ին նա հաղթեց 150 մ տարածություոնում վազելով 14,35 վ[29]։ Տարածության 100 մ-ը սկսած 50 մ-ից մինչև վերջ նա վազել է 8,70 վ-ում։ Նաև այս արդյունքով նա գերազանցել է նախկին ոչ պաշտոնական ռեկորդը, որը սահմանվել էր հեռավոր 1983 թվականին Պյոտրո Մեննեաի կողմից, որը հավասար էր 14,80 վ-ի։ Վազքից հետո Բոլտը հայտարարեց. «Ես մտածում եմ, որ կարող եմ ավելի արագ վազել, հիմա ես պատրաստ եմ 70 %»։ Նաև մարզիկը ասաց, որ տարածության սկզբում իր ոտքերը սայթաքում էին, քանի որ եղանակը սառն էր և անձրևոտ։

Հունիսի վերջում Ճամայկայի առաջնությանը Բոլտը հաղթող ճանաչվեց 100 և 200 մ տարածություններում համապատասխանորեն 9,86 և 20,25 վ արդյունքով Հունիսի 17-ին հաղթեց Golden Spike մրցույթում 100 մ տարածությունը վազելով 9,77 վ-ում։ Սակայն այդ արդյունքը համարվում է ոչ պաշտոնական, քանի որ քամու արագությունը գերազանցում էր 2 մ/վ արագությունը։ Հուլիսի 7-ին ուժեղ անձրևի տակ հաղթում է Ատլետիսսմու մրցույթը 200 մ տարածությունում սահմանելով մրցույթի ռեկորդ 19,59 վ արդյունքով։ Հուլիսի 17-ին հաղթում է Ոսկե լիգայի Meeting Areva մրցույթում 100 մ տարածությունը վազելով 9,79 վ։

2009 թվականի գլխավոր ստարտը աշխարհի առաջնությունն էր Բեռլինում։ Այս մրցույթում նա պետք է մասնակցեր 100 և 200 մ տարածություններում և 4x100 մ էստաֆետայում։ 100 մ տարածությունը սկսեց նախնական մրցավազքի հաղթանակով ցույց տալով 10,20 վ արդյունք, մեկ քառորդ եզրափակիչը 10,03 վ, կիսաեզրափակիչը 9,89 վ արդյունքով։ Օգոստոսի 16-ին նա հաղթեց եզրափակիչում սահմանելով համաշխարհային ռեկորդ ցույց տալով 9,58 վ, տասնմեկ հարյուրերորդականով գերազանցեց իր համաշխարհային ռեկորդը։ Այս ռեկորդը մինչ օրս գերազանցված չէ։ Սահմանված ռեկորդի համար Բոլտը, որպես լրացուցիչ ստանում է 100 000 ԱՄՆ դոլլար։ Վազքի ժամանակ նա 60 մ տարածությունը վազել է 6,31 վ–ում, որը արագ է աշխարհի ռեկորդից, որը սահմանել է Մորիս Գրինը 6,39 վ։ Երկու օր անց Բոլտը սկսեց իր ելույթները 200 մ տարածությունում։ Նա հաղթեց նախնական, մեկ քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ մրցավազքերում։ Օգոստոսի 20-ին նա գերազանցեց իր համաշխարհային ռեկորդը 200 մ տարածությունում հաղթելով 19,19 վ արդյունքով։ Այդ հաղթանակի համար Բոլտը ստացավ 160 000 ԱՄն դոլլար, որից 60 000 դոլլարը հաղթանակի համար, իսկ մնացած 100 000 դոլլարը TDK կոմպանիայի կողմից աշխարհի ռեկորդ սահմանելու համար։ Օգոստոսի 22-ին մասնակցում է 4x100 էստաֆետայում և նվածում է իր երրորդ ոսկե մեդակը այս մրցույթում։ Այդ եզրափակիչում նա վազում էր երրորդ էտապը։ Աշխարհի առաջնությունից հետո Ուսեյնը մասնակցում է 2009 թվականի ոսկե լիգայի եզրափակիչ էտապներում։ Սեպտեմբերի 4-ին հաղթանակ է տանում Վան-Դամմին նվիրված մրցաշարում 200 մ տարածությունում 19,57 վ արդյունքով։ Վերջին սեզոնի մրցույթը դարձավ Միջազգային թեթևատլետների եզրափակիչը, որտեղ նա հաղթանակ տոնեց 200 մ տարածությունում սահմանելով մրցույթի նոր ռեկորդ 19,68 վ։ Արդյունքում 2009 թվականին Բոլտը հաղթեց բոլոր մրցույթներին, որոնցում մասնակցել էր։ Տարվա արդյունքում ճանաչվեց տարվա լավագույն թեթևատլետ IAAF-ի կողմից։

2010 թվական

խմբագրել
 
Ուսեյն Բոլտը 2011 թվականին

2010 թվականին խոշոր մրցումների բացակայության պատճառով Բոլտը կենտրոնացավ Ադամանդե լիգա մրցաշարին[30]։ Մայիսի 1-ին Jamaica International Invitational տնային մրցույթում Բոլտը 200 մ տարածությունում գրավեց առաջին հորիզոնականը սահմանելով մրցույթի ռեկորդ 19,56, որը գերազանցվել է 2014 թվականին։ Մայիսի 23-ին Shanghai Golden Grand Prix մրցույթում գրավեց առաջին հորիզոնականը 200 մ տարածությունում 19,76 արդյունքով։ Մայիսի 27-ին ելույթ ունեցավ Golden Spike Ostrava մրցույթին նրա նպատակներ գերազանցել Մաիքլ Ջոնսոնի արդյունքը 300 մ տարածությունում[31]։ Լրացուցիչ մոտիվացիանել այն էր, որ կազմակերպիչները աշխարհի ռեկորդը գերազանցելու համար, որպես բոնուս մարզիկին հանձնում էին 30 000 ԱՄՆ դոլլար։ Սակայն ռեկորդը չգերազանցվեց Բոլտը վազեց 30,97 վ-ում, մինչ դեռ աշխարհի ռեկորդը 30,85 վ էր։ Այդ ռեկորդի չգերազացման մեջ մեծ դեր ունեցավ սառը և անձրևոտ եղանակը։ Հուլիսի 16-ին նա հաղթեց հերթական Ադամանդե լիգայի էտապում (Meeting Areva), ցույց տալով 9,84 վ արդյունք թողնելով երկրորդ հորիզոնականում իր ազգակից Ասաֆա Պաուելին, որը ցույց էր տվել 9,91 վ արդյունք։ 2010 թվականի օգոստոսի 6-ին Ադամանդե լիգայի հերթական էտապում (DN Galan) Ստոկհոլմում Բոլտը կրեց առաջին պարտությունը երկու տարվա ընթացքում։ Նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը 100 մ տարածությունում, ցույց տալով 9,97 վ և զիճեց Տայսոն Գային, որը հաղթեց 9,84 վ արդյունքով։ Վերջին անգամ Ուսեյն Բոլտը պարտվել էր 2008 թվականի հուլիսի 22-ին, երբ նույն մարզադաշտում պարտվել էր Ասաֆա Պաուելին[32]։

2011 թվական

խմբագրել
 
Ուսեյն Բոլտը հարցազրույցի ժամանակ, 2011 թվական

2011 թվականի սպորտային սեզոնը սկսում է Ադամանդե լիգայից, որը տեղի էր ունենում Հռոմում, Samsung DL Golden Gala մրցույթում։ Նա դարձավ հաղթող 100 մ տարածությունում վազելով 9,91 վ, հաղթելով երկու հարյուրերորդական իր հայրենակից Ասաֆա Պաուելին։ Մայիսի 31-ին ելույթ ունեցավ հիսուներորդ «Ոսկե շիպ» մրցույթին, որը նույնպես հաղթեց 9,91վ արդյունքով[33]։

Սեզոնի գլխավոր մրցույթը աշխարհի առաջնությունն էր, որը տեղի էր ունենալու Դեգու քաղաքում։ Ինչպես և այլ մրցույթներին Բոլտը մասնակցեց 100 և 200 մ տարածություններում, նաև 4x100 էստաֆետայում։ 100 մ տարածությունում նա հաղթեց նախնական և կիսաեզրափակիչ վազքամրցութներում։ Եզրափակիչ վազքում Բոլտը կատարեց ֆալշստարտ և որակազրկվեց։ Դրա արդյունքում 100 մ տարածությունում հաղթող դարձավ Բոլտի ազգակից Յոհան Բլայկը 9,92 վ արդյունքով։ 100 մ տարածությունում անհաջող ելույթից հետո Բոլտը իր ելույթները սկսեց 200 մ տարածությունում։ Նա հաղթեց Նախնական և կիսաեզրափակիչ վազքամրցութներում։ Սեպտեմբերի 3-ին կայացավ եզրափակիչ վազքը, որտեղ Բոլտը հաղթեց սեզոնի լավագույն արդյունքով 19,40 վ։ Աշխարհի առաջնության վերջի օրը Բոլտը Ճամայկաի հավաքականի հետ վազեց 4x100 էստաֆետը, որը կրեցին համաշխարհային ռեկորդով 37,04 վ։ Աշխարհի առաջնությունից մի քանի օր անց Միջազգային կարգի մրցաշարի կազմակերպողները նրան հրավիրեցին մասնակցեկու և որպես բոնուս առաջարկեցին 200 000 եվրո, սակայն Բոլտը հրաժարվեց։ Դրա տեղը նա մասնակցեց Խանցեկովիչի հուշամրցաշարին Զագրեբ քաղաքում։ 100 մ տարածությունը Բոլտը հաղթեց 9,85 վ արդյունքով։ Սեպտեմբերի 16-ին ելույթ ունեցավ Վան-Դամմին նվիրված մրցաշար 9,76 վ արդյունքով։ Տարվա արդյունքներով Սալլի Պիրսոնի հետ Բոլտը ճանաչվեց տարվա թեթևատլետ։

2012 թվականի Օլիմպիական խաղեր

խմբագրել
 
Բոլտը 2012 թվականի օլիմպիական խաղերում

2012 թվականի սպորտային սեզոնը Բոլտը սկսեց IAAF World Challenge — Jamaica International Invitational տնայի մրցաշարով։ Այս մրցումներին Բոլտը մասնակցեց 100 մ տարածությունում հաղթելով 9,82 վ արդյունքով։ Հունիսի վերջին Ճամայկաի օլիմպիական խաղերի որակավորմանը Բոլտը միանգամից պարտվեց երկու տարածություններում 100 և 200 մ։ 100 մ տարածությունը հաղթեց Յոհան Բլայկը սահմանելով անձնական ռեկորդ, իսկ Բոլտը գրավեց երկրորդ հորիզոնականը 9,86 վ արդյունքով։ 200 մ տարածությունում Բլայկը հաղթեց 19,80 վ արդյունքով, իսկ Բոլտը պարտվեց նրան երեք հարյուրերորդական։ Դա իր առաջին պարտություններ 200 մ տարածությունում հաշված 2007 թվականից[34]։

Հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ Բոլտը կլինի Ճամայկայի հավաքականի դրոշակակիրը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում։ Օգոստոսի 4-ին նա սկսեց իր ելույթները Օլիմպիադայում, այդ օրը հաղթելով 100 մ տարածության նախնական վազքամրցությում։ Հաջորդ օրը հաղթում է կիսաեզրափակիչում 9,87 վ արդյունքով, երեք ժամ անց նա դառնում է քառակի օլիմպիական չեմպիոն հաղթելով 100 մ տարածության եզրափակիչում սահմանելով Օլիմպիական խաղերի ռեկորդ 9,63 վ։ Նա դարձավ երկրորդ թեթևատլետը Կարլ Լյուիսից հետո, ում հաջողվեց պաշտպանել օլիմպիական չեմպիոնի կոչումը 100 մ տարածությունում։ Օգոստոսի 9-ին նա նվաճում է իր երկրորդ ոսկե մեդալը այս Օլիմպիական խաղերում։ 200 մ տարածության եզրափակիչում նա ցուցադրել է 19,32 վ արդյունք, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները գրավել էին իր ազգակիցներ Յոհան Բլայկը և Ուորրեն Ուիրին համապատասխանորեն 19,44 և 19,84 վ արդյունքներով։ Նաև Բոլտը դարձավ միակը, ում հաջողվեց 200 մ տարածությունը հաղթել երկու օլիմպիադա անընդմեջ։ Հաղթանակից հետ նա հայտարարեց, որ իրեն պետք է անվանեն «Կենդանի լեգենդ», իսկ չասելու համար նա կհրաժարվի հարցազրույցներից։ Դրան պատասխան Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն հայտարարեց, որ Բոլտը դեռ արժանի չէ «Լեգենդ» անվանը, հիմա նա ուղղակի «Լավագույն» է։ Նաև նշեց, որ կարիերան ավարտելուց հետո պարզ կլինի նա դառնալու է լեգենդ, թե ոչ։ Օլիմպիադայի վերջին օրը ինքը իր թմակիցների հետ նվաճեց ոսկե մեդալ 4×100 մ տարածությունում։ Նրանք սահմանեցին նոր համաշխարհային ռեկորդ 36,84 վ արդյունքով, գերազանցելով իրենց ռեկորդը 2011 թվականի աշխարհի առաջնությունը։ Էստաֆետայի ավարտից հետո ուղիղ եթերում ցույց տվեցին Բոլտի և մրցավարի վեճը, որը Բոլտից որպես հուշանվեր վերցրել էր էստաֆետայի ձողը և չէր ուզում վերադարձնել, սակայն հետո մրցավարը վերադարձրեց ձողը։

Օլիմպիադայի հաղթանակից հետո Բոլտը ելույթ ունեցավ վերջին երկու Ադամանդե լիգայում։ Օգոստոսի 30-ին հաղթանակ տարավ համաշխարհային կարգի մրցույթին 200 մ տարածությունում ցույց տալով 19,66 վ արդյունք։ Սեպտեմբերի 7-ին Վան-Դամմի հուշամրցաշարում դարձավ հաղթող 100 մ տարածությունում ցույց տալով 9,86 վ արդյունք։ 2012 թվականի արդյունքում Բոլտը չորրորդ անգամ դարձավ տարվա լավագույն թեթևատլետ։

2013 մինչ օրս

խմբագրել
 
2013 թվականի աշխարհի առաջնությանը 100 մ տարածություն վազելիս

Բոլտի՝ 2013 թվականի առաջին մրցաշարը փետրվարի 9-ին Քինգստոնում կայացած «Camperdown classic»-ն էր։ Նա հաղթանակ տարավ իր 400 մետր մրցավազքում՝ ցույց տալով 46,74 վայրկյան արդյունք։ Մայիսի 8-ին Ջորջթաունում (Կայմանյան կղզիներ ) նա հաղթեց 100 մետր մրցավազքում՝ առաջ անցնելով իր հայրենակից Քեմար Բեյլի-Կոուլին մեկ հարյուրերորդական վայրկյանով։ Հունիսի 6-ին Ադամանդե լիգայի Golden Gala էտապում Բոլտը կրեց սեզոնի՝ իր առաջին պարտությունը՝ զիջելով ամերիկացի Ջասթին Գաթլինին, ում արդյունքը 9,94 էր, մինչդեռ Բոլտինը՝ 9,95։ Մեկ շաբաթ անց Օսլոյի ExxonMobil Bislett Games մրցաշարում նա հաղթող դարձավ 19,79 արդյունքով։ Հաջորդ մրցաշարը Ճամայկայի առաջնությունն էր, որի արդյունքներով էլ որոշվեց Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնության հավաքակազմը։ Հունիսի 21-ին Բոլտը հաղթեց ազգային մրցաշարի 100 մետր մրցավազքում՝ ցույց տալով 9,94 վայրկյան արդյունքը։ Հուլիսի 6-ին Բոլտը դարձավ Ադամանդե լիգայի հերթական էտապներից մեկի՝ «Meeting Areva»-ի հաղթողը՝ 200 մետրը վազելով 19,73 վայրկյանում։

Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևի պայմաններում նա դարձավ 100 մետրի հաղթողը՝ վազելով այն 9,77 վայրկյանում. առաջին անգամ նա չվազեց սեզոնի լավագույն արդյունքով, որը պատկանեց Թայսոն Գեյին՝ 9,75։ Օգոստոսի 17-ին դարձավ 200 մետրի աշխարհի չեմպիոն՝ ցույց տալով 2013 թվականի աշխարհի լավագույն արդյունքը՝ 19,66։ Աշխարհի առաջնության վերջին օրը նա մասնակցեց 4×100 մետրի էստաֆետայի ֆինալին, որում նա վազեց վերջին էտապում[35]։ Արդյունքում Ճամայկայի հավաքականը հաղթեց սեզոնի լավագույն արդյունքով, իսկ հենց Բոլտի համար դա աշխարհի առաջնության ութերորդ ոսկե մեդալն էր։ 2014 թվականի իր առաջնային նպատակը Ուսեյն Բոլտը համարում էր 200 մետրի նոր համաշխարհային ռեկորդի գրանցումը։ Սակայն, մարտ ամսում նա վնասում է իր ձախ ոտքի ծնկատակի ջիլը։ Արվում է վիրահատություն, որից հետո նա 9 շաբաթ պիտի վերականգնվեր։ Սեզոնի առաջին մեկնարկը եղավ Գլազգոյի Համագործակցության խաղերում. մինչև այդ նա երբեք չէր մասնակցել վերոհիշյալ մրցաշարում։ Օգոստոսի 2-ին Ճամայկայի համաքակազմում նա հաղթանակ տարավ 4×100 մետրի էստաֆետայում՝ գրանցելով առաջնության նոր ռեկորդ՝ 37,58։

Բոլտը բազմիցս նշել է, որ պլանավորում է հանդես գալ մինչև 2016 թվականը և Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերից հետո կավարտի իր կարիերան, սակայն 2014 թվականի Գլազգոյի Համագործակցության խաղերում նա ասաց, որ իր վերջին մրցաշարը հավանաբար կլինի 2017 թվականին Լոնդոնում կայանալիք աշխարհի առաջնությունը[36]։

Օգոստոսի 23-ին Ուսեյնը Վարշավայում մասնակցեց Կամիլա Սկոլմովսկայայի հուշամրցաշարին։ Նա հաղթեց 100 մետր մրցավազքը փակ տարածությունում նոր ռեկորդ սահմանելով՝ 9,98։ Սրանով նա գերազանցեց նախորդ՝ Ֆրենկ Ֆրեդերիկսին պատկանող ռեկորդը, որը սահմանվել էր 1996 թվականին՝ 10,05։ Օգոստոսի 24-ին նա հայտարարեց, որ ավարտում է սեզոնը՝ իրեն հետագա վնասվածքներից ապահովագրելու նպատակով։

 
Բոլտը տոնում է իր հաղթանակը

2015 թվականին սեզոնին առաջին անգամ ելույթ ունեցավ Gibson Relays մրցույթին փետրվարի 28-ին Քինգստոն քաղաքում։ 4×100 մ էստաֆետայում նա մասնակցեց Racers Lions Track Club թմից, որի մեջ էին մտնում Մարիո Ֆորսաիտը, Մայքլ Ֆրեիտերը և Ուորրեն Ուիրը։ Եզրափակիչ վազքում էստաֆետայի վեջին էտապին ձողը նրան տվեցին հինգ մետր Քինգստոնի Տեղնիկական Համալսարանի թիմից հինգ մետր հետ հեռավորության վրա։ Բոլտը չկարողացավ հասնել հակառակորդ թիմին և իր թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը ցուցաբերելով 38,29 վ արդյունք, մինչ դեռ հաղթող թիմը ցուցաբերեց 38,23 վ։ Ապրիլի 19-ին Ռիո դե Ժանեյրոում Բոլտը սեզոնում առաջին անգամ մասնակցեց 100 մ տարածությունում, որը հաղթեց 10,12 վ արդյւոնքով։ Մայիսի 26-ին Ուսեյնը հաղթում է 200 մ տարածությունում Golden Spike Ostrava մրցույթում ցույց տալով 20,13 վ արդյունք։ Հունիսի 13-ին մասնակցում է Ադամանդե լիգայի Adidas Grand Prix էտապին, որտեղ նա 200 մ տարածությունը հաղթեց 20,29 վ արդյունքով։ Արդյունքը ցուցադրված էր քամուն հակառակ, որի արագությունը 2,8 մ/վ էր։ 2015 թվականի աշխարհի առաջնությանը, որը կայանում էր Պեկինում, Բոլտը մասնակցեց 100, 200 և 4×100 մ տարածություններում։ Օգոստոսի 23-ին 100 մ տարածությունում նա հաղթող է ճանաչվում ցուցաբերելով 9,79 վ արդյունք, իսկ օգոստոսի 27-ին կրկին հաղթում է 200 մ տարածությունում ցուցաբերելով 19,55 վ արդյունք դառնալով աշխարհի տասնյակի հաղթող[37][38]։ Օգոստոսի 29-ին Բոլտը Ճամայկայի հավաքականի հետ հաղթող ճանաչվեց 4×100 մ տարածությունում ցուցաբերելով 37.36 վ արդյունք[39]։

Ուսաեին Բոլտի ֆենոմենը

խմբագրել

Մասնագետների կարծիքը

խմբագրել

Բոլտի՝ 2008 թվականի Օլիմպիական խաղերի հաջող ելույթից հետո որոշ մասնագետներ սկսեցին ուսումնասիրել նրան։ Ամերիկացի մարզիչ և սպրինտի մասնագետ Լորեն Սիգրոուվայի կարծիքով Ուսեյն Բոլտի հաջողությունների մեջ ոչ պակաս տեղ է զբաղեցնում բրա գենետիկան։ Բոլտի հայրենիքը եղել է ստրկավաճառական կենտրոններից մեկը, որտեղ բերում էին արևմտյան Աֆրիկայի ստրուկներին, ովքեր ի ծնե ուժեղ են սպրինտում։ Բացի այդ, նա ենթադրում է, որ Բոկտի մկանների մոտ մեկ երրորդը կազմված է ամենաարագ հյուսվածքային բջիջներից։ Տեսական աստղաֆիզիկայի ոլորտի ամերիկացի գիտնականներից մեկը՝ Էթան Զիգելը, ենթադրում է, որ Ուսեյնը կատարել է «ֆիզիոլոգիական թռիչք դեպի ապագա»։ Նրա կարծիքով, այն արդյունքները, որոնք ցույց է տալիս մարզիկը հիմա, պետք է ի հայտ գային միայն 30 տարի հետո։ Ըստ իր մաթեմատիկական հաշվարկների թեթևատլետները՝ սկսած 1968 թվականից, միջինում բարելավել են 100 մետր մրցավազքի ռեկորդը 0,005 վայրկյանով 10 տարվա ընթացքում։ Մինչդեռ Բոլտը բարելավեց այն միանգամից 0,14 վայրկյանով ընդամենը մեկ տարում և երեք ամսում։ Էթան Զիգելը կազմեց համաշխարհային ռեկորդների ժամանակագրական աղյուսակ և եկավ այն եզրահանգման, որ 9,58 վայրկյանը պիտի գրանցվեր միայն 2039 թվականին։ Դալլասի Հարավային Մեթոդավորման Համալսարանի առաջատար ֆիզիոլոգ և սպրինտի մասնագետ Փիթեր Վեյենդն ասում է. «Ուսեյն Բոլտը մարտահրավերներ է նետում կենսաբանության օրենքներին»։ Վուլվերգեմպտոնի բիոստատիստիկայի համալսարանի պրոֆեսոր Ալան Նեվիլը ենթադրում է, որ թեթևատլետի ի սկզբանե բարձր հասակը նպաստում է մկաններից ջերմության առավել արագ անջատմանը, ինչն էլ մեծացնում է վերջիններիս աշխատունակությունը։ Մինչդեռ Ստենֆորդի համալսարանի կենսաբանության պրոֆեսորը կարծում է, որ պետք չէ փնտրել Բոլտի ֆենոմենալ արագության բացատրությունը։ «Ուսեյն Բոլտի բախտը պարզապես բերել է, բնությունը նրան պարգևատրել է յուրահատուկ տաղանդով»,- ասում է գիտնականը։

Արագության ռեկորդներ

խմբագրել
 
Բոլտը 2013 թվականին, Մոսկվա

Պեկինի օլիմպիադայի 100 մ տարածության եզրափակիչ վազքում Բոլտի մոտ գրանցվեց առավելագույն արագություն 12,2 մ/վ (43,9 կմ/ժ), և քայլի միջին հեռավորությունը 2,6 մետր։ Նրան պահանջվեց անել 41 քայլ, երբ մյուս մարզիկներին մասնավորապես Ասաֆա Պաուելին և Տայսոն Գային պահանջվեց 2-2,5 քայլ ավել կատարել։ 2009 թ․ օգոստոսի 16-ին Բեռլինում աշխարհի առաջնության եզրափակիչում սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 100 մ տարածությունում ցույց տալով 9,58 վ։ Արդեն հաջորդ oրը IAAF-ի պաշտոնական կայքում հրապարակվեցին ռեկորդային վազքի տվյալները։ Դրան համաձայն ճամայկացի սպրինտերը վաթսունից ութսուն մետր տարածությունը հաղթահարել է 1,61 վ։ Այդ հատվածում էլ գրանցվել է ամենաբարձր արագությունը 12,42 մ/վ (44,72 կմ/ժ)։ Արդյունքներին համաձայն մարզիկի առավելագույն հեռացումը հակառակորդներից տեղի է ունենում տարածության վերջին երրորդ հատվածում։ Լոռեն Սիգրոուվայի կարծիքով դա տեղի է ունենում ոչ թե արագության մեծացմամբ, այլ ավելի ուժեղ զարգացած արագության դիմացկանության շնորհիվ։ Իր տեխնիկայի առանձնահատկությունը համարվում է ազդրերի ցածր լինելը, որը թույլ է տալիս էներգիա խնայել և ավելի լավ հրվել։ Նաև կարելի է նշել, որ այնպիսի ցուցանիշով ինչպիսին է ստարտի ռեակցիան Բոլտը պարտվում է հակարակորդներին։

Իր կարիերայի ընթացքում 40 անգամ 100 մ-ը վազել է 10 վ-ից արագ, իսկ 200 մ-ը 20 վ-ից արագ պաշտոնական մրցույթներին։

Անձնական կյանք

խմբագրել

Այս պահին նա ապրում է Քինգստոնում։ Մարզվում է Վեստ-Ինդիի համալսարանի թեթևատլետիկայի մարզադաշտում։ 2011 թվականի վերջերից հանդիպում էր սլովենացի մոդելեր Լուբիցեի Կուցեռօդոգի հետ։ Նրանք բաժանվեցին 2012 թվականի մայիսին։ Լոնդոնի Օլիմպիական խաղերից առաջ նա ծանոթացավ բրիտանացի մարզիկ Մեգան Էդվարդսի հետ, որը բնակվում էր Դարտֆորդ քաղաքում։ 2012 թվականի վերջերին նրանք բաժանվեցին։

Ուսեյն Բոլտը համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից մեկը։ Ըստ Forbes ամսագրի 2012 թվականին նա զբաղեցրեց վաթսուներեքերորդ հորիզոնականը աշխատելով 20,3 միլիոն դոլար (ԱՄՆ), որից 20 միլիոնը գովազդներից և հովանավորների պայմանգրերից էր։ 2013 թվականին զբաղեցրեց քառասուներորդ հորիզոնականը վաստակելով 24,2 միլիոն դոլար (ԱՄՆ), որից ընդամենը երկու հարյուր հազարը մրցույթների հաղթանակներից էր։ 2014 թվականին զբաղեցրել է քառասունհինգերորդ հորիզոնականն աշխատելով 23,2 միլիոն դոլար։ Նաև համարվում է միակ թեթևատլետը, ում հաջողվել է մտնել թոփ հարյուրյակ։

2011 թվականին բացել է «Tracks & Records» անունով ռեստորան Քինգստոն քաղաքում։

 
Բոլտը 2013 թվականի խաղերի ժամանակ

Հասարակական գործունեություն

խմբագրել

2003 թվականին Բոլտը պայմանագիր կնքեց Puma ընկերության հետ, որը երկարացվեց 2013 թվականին՝ մինչև 2016 թվականի Օլիմպիական խաղերը։ Ըստ պայմանագրի նա մասնակցում է այդ ֆիրմայի սպորտային հագուստով, ներառյալ շիպերը։ Հենց մարզիկը այսպես է արձագանքում ընկերության մասին. «Puma ընկերությունը ինձ հետ էր ամենասկզբից։ Նրանք ճանաչեցին իմ տաղանդը երիտասարդ տարիքում և պահպանեցին այն շատ տարիներ, առանձնապես առաջին տարիներին, երբ ես ունեի բազմաթիվ վնասվածքներ։ Ես միշտ ուրախ եմ եղել PUMA-ի ընտանիքի մասը լինելուց։ Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ իրենց և ուրախ, որ շարունակում եմ աշխատել իրենց հետ»։

2009 թվականի նոյեմբերին Բոլտը նախկին թեթևատլետ Կոլինոմ Ջեկսոմի և PUMA ընկերուցյան ղեկավարներից մեկի հետ այցելեցին Կենիա։ Այդ ճամփորդության ժամանակ Բոլտը խնամքի տակ վերցրեց երեք ամսական հեպարդի, որի ծնողները սպանվել էին որսագողների կողմից, նաև հեպարդին տվել էր «Կայծակ» անունը։ Մարզիկը հեպարդի համար վճարել է 13 700 դոլլար (ԱՄՆ), և ամեն տարի մոտավորապես երեք հազար դոլլար Նայրոբիի ապաստարանում խնամքի համար։

Համարվում է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու։ 2011 թվականի հունիսին Բոլտը հայտարարեց, որ թեթևատլետի կարիերան ավարտելուց հետո կցանկանայի դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացող։

Մրցանակներ

խմբագրել
  • IAAF-ի վարկածուվ աշխարհի լավագույն թեթևատլետ- 2008, 2009, 2011, 2012 և 2013 թվականներին
  • Track & Field News ամսագրի վարկածով աշխարհի լավագույն թեթևատլետ- 2008 և 2009 թվականներին
  • BBC-ի վարկածով այլազգի լավագույն մարզիկ- 2008, 2009 և 2012 թվականներին
  • Laureus World Sports Award — տարվա մարզիկ 2009 և 2010 թվականներ
  • Ճամայկայի լավագույն մարզիկ 2008, 2009, 2011, 2012 և 2013 թվականներ
  • L’Équipe թերթի վարկածով հաղթողների հաղթող 2008, 2009 և 2012 թվականներին

Նվաճումներ

խմբագրել
Տարեթիվ Մրցույթի անվանումը Վայր Հորիզոնական Տարածություն Ժամանակ(վ)
2002 Երիտասարդների աշխարհի առաջնություն Քինգստոն, Ճամայկա 1 200 մ 20,61
2002 Երիտասարդների աշխարհի առաջնություն Քինգստոն, Ճամայկա 2 4х100 մ էստաֆետա 39,15 NJR
2002 Երիտասարդների աշխարհի առաջնություն Քինգստոն, Ճամայկա 2 4×400 մ էստաֆետա
2003 Երիտասարդների աշխարհի առաջնություն Շերբրուկ, Կանադա 1 200 մ 20,40
2005 Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների առաջնություն Նասաու, Բահամյան Կղզիներ 1 200 մ
2007 2007 թվականի աշխարհի առաջնություն Օսակա, Ճապոնիա 2 200 մ 19,91
2008 XXIX ամառային Օլիմպիական խաղեր Պեկին, Չինաստան 1 100 մ 9,69 WR
2008 XXIX ամառային Օլիմպիական խաղեր Պեկին, Չինաստան 1 200 մ 19.30 WR
2008 XXIX ամառային Օլիմպիական խաղեր Պեկին, Չինաստան 1 4х100 մ էստաֆետա 37.10 WR
2009 2009 թվականի աշխարհի առաջնություն Բեռլին, Գերմանիա 1 100 մ 9.58 WR
2009 2009 թվականի աշխարհի առաջնություն Բեռլին, Գերմանիա 1 200 մ 19.19 WR
2009 2009 թվականի աշխարհի առաջնություն Բեռլին, Գերմանիա 1 4х100 մ էստաֆետա 37.31 CR
2011 2011 թվականի աշխարհի առաջնություն Դեգու, Հարավային Կորեա 1 200 մ 19.40
2011 2011 թվականի աշխարհի առաջնություն Դեգու, Հարավային Կորեա 1 4х100 մ էստաֆետա 37.04 WR
2012 XXX ամառային Օլիմպիական խաղեր Լոնդոն, Միացյալ Թագավորություն 1 100 մ 9.63 OR
2012 XXX ամառային Օլիմպիական խաղեր Լոնդոն, Միացյալ Թագավորություն 1 200 մ 19.32
2012 XXX ամառային Օլիմպիական խաղեր Լոնդոն, Միացյալ Թագավորություն 1 4х100 մ էստաֆետա 36.84 WR
2013 2013 թվականի աշխարհի առաջնություն Մոսկվա, Ռուսաստան 1 100 մ 9.77
2013 2013 թվականի աշխարհի առաջնություն Մոսկվա, Ռուսաստան 1 200 մ 19.66
2013 2013 թվականի աշխարհի առաջնություն Մոսկվա, Ռուսաստան 1 4х100 մ էստաֆետա 37.36

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://web.archive.org/web/20150623210848/http://racerstrackclub.com/?page_id=5 / Racers Track Club
  2. 2,0 2,1 Olympedia (գերմ.) — 2006.
  3. Usain Bolt scores twice on first start for Australia's Central Coast Mariners / BBC Sport — 2018.
  4. Olympedia — 2006.
  5. Профиль нйте Արխիվացված 2015-09-19 Wayback Machine(անգլ.)
  6. Ellington, Barbara (31 August 2008). He is a happy person, says Usain's mother Արխիվացված 2008-09-06 Wayback Machine. Jamaica Gleaner. Retrieved 5 August 2009.
  7. Shelton, Gary (2012 թ․ օգոստոսի 5). «Usain Bolt leaves no doubt he is the fastest person ever». St. Petersburg Times. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  8. Weerawansa, Dinesh (2012 թ․ օգոստոսի 6). «Lightning Bolt strikes London 2012». Daily News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Weerawansa, Dinesh (2012 թ․ օգոստոսի 5). «Usain Bolt Striking His Famous Pose After Winning Gold at the Olympics». Business Insider. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  10. Elliott, Helene (2012 թ․ օգոստոսի 10). «Usain Bolt gets a legendary double-double in Olympic sprints». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  11. «London 2012 Day 15: Bolt does the double – triple». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
  12. Farhi, Paul (2009 թ․ օգոստոսի 21). «Jamaican Sprinters Such as Usain Bolt Quickly Reshape Nation's Identity». The Washington Post. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.
  13. Lawrence, Hubert; Samuels, Garfield (2007 թ․ օգոստոսի 20). «Focus on Jamaica – Usain Bolt». Focus on Athletes. International Association of Athletics Federations. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Love, Tom (2011 թ․ մայիսի 17). «Usain Bolt is the world's most marketable athlete». SportsPro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
  15. «Usain Bolt to retire after 2017 Worlds Championships in London». BBC Sport. 2015 թ․ փետրվարի 14. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  16. Badenhausen, Kurt (2012 թ․ օգոստոսի 4). «How Usain Bolt Earns $20 Million A Year». Forbes. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  17. Layden, Tim (2008 թ․ օգոստոսի 16). «The Phenom». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  18. Luton, Daraine (2008 թ․ օգոստոսի 18). «Pablo McNeil – the man who put the charge in Bolt». Jamaica Gleaner. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
  19. «Official Results – 200 metres – Men – semi-final». IAAF. 2001 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  20. «Official Results – 200 metres – Men – Heats». IAAF. 2002 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  21. Fordyce, Tom (2005 թ․ դեկտեմբերի 10). «I was in gutter, admits Chambers». BBC Sport. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  22. «Expect lightning from Bolt and a double from Campbell». Caribbean Net News. 2005 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
  23. Smith, Gary (2005 թ․ հուլիսի 12). «No stopping Bolt as he blazes 20.03 at the CAC Championships». Caribbean Net News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
  24. «Puma running – Chasing Bolt». Puma. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
  25. «World's Highest-Paid Athletes» (English). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. 26,0 26,1 «IAAF World Championships – Berlin 2009 – 100 Metres Men Final». Berlin.iaaf.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  27. Cyphers, Luke (2008 թ․ օգոստոսի 11). «Bolt may be 100 favourite, but Gay in better position to win». ESPN. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
  28. Mountford, Adam (2009 թ․ փետրվարի 8). «Windies triumph delights Bolt». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
  29. «Lightning Bolt blows over Gayle». BBC News. 2009 թ․ հոկտեմբերի 19.
  30. «Usain Bolt turns DJ in Paris». The Daily Telegraph. London. 2010 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  31. «Usain Bolt gives respect to cricketer Matthew Hayden». Herald Sun. 2008 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  32. 2010 Gatorade Bolt
  33. «12th IAAF World Championships in Athletics: IAAF Statistics Handbook. Berlin 2009» (PDF). Monte Carlo: IAAF Media & Public Relations Department. 2009. էջ Pages 410. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 2-ին.
  34. Usain Bolt says he's a 'Legend,' but isn't done at Olympics Արխիվացված 2012-08-12 Wayback Machine by Associated Press, 10 August 2012
  35. Rieken, Kristie (2013 թ․ փետրվարի 15). «Usain Bolt hits the hardwood at NBA all-star weekend». The Globe and Mail. Toronto. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  36. «Athletes – Bolt Usain Biography». Iaaf.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  37. «100 Metres men- - 15th IAAF World Championships». IAAF.
  38. «Usain Bolt beats Justin Gatlin by one hundredth of a second in 100m World Championship final». Daily Telegraph. 2015 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  39. Heats results
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսեյն Բոլտ» հոդվածին։