Պաավո Յոհաննես Նուրմի (ֆիններեն՝ Paavo Johannes Nurmi[11], հունիսի 13, 1897(1897-06-13)[6][7][8][…], Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1973(1973-10-02)[6][7][9][…], Հելսինկի, Ֆինլանդիա[10])[12]), ֆինն վազորդ, ով 1920-ական թվականներին լավագույնն էր աշխարհում միջին և երկար վազքատարածություններում։ Նրան պատկերավոր կերպով անվանում էին «Թռչող ֆինն» կամ «Ֆանտոմ ֆինն»։ Պաշտոնական արձանագրմամբ՝ 1500 մետրից 20 կիլոմետր միջակայքում ընկած վազքատարածություններում սահմանել է աշխարհի 22 ռեկորդ[13][14] (նաև՝ ոչ պաշտոնական 58 համաշխարհային ռեկորդ), նվաճել օլիմպիական ինը ոսկե և երեք արծաթե մեդալ։ Մարզական իր կարիերայի վերելքի շրջանում Պաավո Նուրմին անպարտելի է մնացել 121 անընդմեջ մրցելույթներում։ Իսկ կրոսային մրցաձևերում և 10.000 մետր վազքում անպարտելի է մնացել մարզական 14-ամյա ողջ կարիերայի ընթացքում։

Պաավո Նուրմի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1][2][3]
Ամբողջական անուն՝ֆիններեն՝ Paavo Johannes Nurmi
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Paavo Nurmi[1]
Մականուն(ներ)՝Lentävä suomalainen[4]
Մասնագիտացում՝երկար հեռավորություն վազող, marathon runner և թեթևատլետ
Երկիր՝ Ֆինլանդիա[5]
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 13, 1897(1897-06-13)[6][7][8][…]
Ծննդավայր՝Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 2, 1973(1973-10-02)[6][7][9][…] (76 տարեկան)
Մահվան վայր՝Հելսինկի, Ֆինլանդիա[10]

Սերված լինելով բանվորական ընտանիքից՝ Նուրմին ծնողներին օգնելու նպատակով տասներկու տարեկանում թողել է դպրոցական ուսումնառությունը, անցել աշխատանքի։ 1912 թվականին, ոգեշնչված Հաննես Կոլեմայնենի օլիմպիական սխրանքներով, սկսել է եռանդուն կերպով մարզվել, տարիների ընթացքում մշակել է մարզումային խստագույն մի ծրագիր, որը հետևողականորեն իրագործել է։ Վազորդների շրջանում առաջիններից մեկն է անցել շուրջտարյա պարապմունքների, ներդրել է միջակայքային (ինտերվալային) վազքը՝ արագ ու դանդաղ տեմպերով վազքի հերթագայմամբ[15][16][17]։ Եվ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տվել։ Դեռ զինվորական ծառայության ժամանակ ազգային մի քանի ռեկորդ է սահմանել, իսկ 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերում իր առաջնելույթը պսակել է 5.000 մետր վազքում նվաճած արծաթե, կրոսավազքում ու 10.000 մետր վազքում՝ ոսկե մեդալներով։ 1923 թվականին Նուրմին դարձել է միևնույն մրցումներում մեկ մղոն, 5.000 մետր և 10.000 մետր վազքատարածություններում համաշխարհային ռեկորդներ սահմանած առաջին վազորդն աշխարհում. նրա մարզական այդ սխրանքը մինչև օրս մնում է չգերազանցված։ 1924 թվականի ամառային օլիմպիական խաղերում ընդամենը մեկ ժամ ընդմիջումով մրցության դուրս գալով 1500 մ և 5000 մ վազքատարածություններում՝ երկուսում էլ աշխարհի ռեկորդ է սահմանել, նվաճել ոսկե մեդալներ։ Փարիզում անցկացված այդ օլիմպիական խաղերում Նուրմին ընդհանուր առմամբ նվաճել է հինգ ոսկե մեդալ[18]։

Մարզական կարիերայի արդյունքների ամփոփում (1920–34) խմբագրել

Տարեշրջաններ խմբագրել

 
1926 թ. հուլիս, Ստոկհոլմ
 
1926 թ. մայիս, Բեռլին

Մրցելույթների ցուցանիշներում չեն ներառվել ոչ հաշվարկային վազքափորձերը, ֆոռաները, էստաֆետները, այն մրցելույթները, երբ Նուրմին մեն-մենակ մրցել է էստաֆետային թիմերի դեմ։

Տարեշրջանը Վազքատարածությունը Մրցելույթներ Հաղթանակներ Պոդիումներ ՉԱ
1920 1500 մ – 10.000 մ[19] 14 13 14 0
1921 800 մ – 10.000 մ[20] 17 15 16 0
1922 800 մ – 4 մղոն[21] 20 20 20 0
1923 800 մ – 5000 մ[22] 23 23 23 0
1924 800 մ – 10.000 մ[23] 25 25 25 0
1925 800 մ – 10.000 մ[24] 58 56 57 1
1926 1000 մ – 10.000 մ[25] 19 16 19 0
1927 1500 մ – 5000 մ[26] 12 12 12 0
1928 1500 մ – մեկժամյա վազք[27] 15 12 15 0
1929 1 մղոն – 6 մղոն[28] 14 12 14 0
1930 1500 մ – 20.000 մ[29] 11 11 11 0
1931 2 մղոն – 7 մղոն[30] 16 14 14 2
1932 10.000 մ – մարաթոն[31] 3 2 2 1
1933 1500 մ – 25.000 մ[32] 16 13 15 1
1934 3000 մ – 10.000 մ[33] 8 8 8 0

Մրցաձևեր խմբագրել

Մրցելույթների ցուցանիշներում չեն ներառվել ոչ հաշվարկային վազքափորձերը, ֆոռաները, էստաֆետները, այն մրցելույթները, երբ Նուրմին մեն-մենակ մրցել է էստաֆետային թիմերի դեմ։

Մրցաձևը Տարիները Մրցելույթները Հաղթանակներ Պոդիումներ ՉԱ
800 մ / 880 յարդ 1921–1925[34] 8 6 8 0
1500 մ 1920–1933[35] 33 30 32 0
1 մղոն 1920–1929[36] 10 9 10 0
3000 մ 1920–1934[37] 29 27 29 0
2 մղոն 1922–1931[38] 23 22 23 0
5000 մ 1920–1934[39] 71 67 69 2
10.000 մ 1920–1934[40] 17 17 17 0
Կրոս 1920–1934[41] 23 23 23 0

Օլիմպիական խաղեր խմբագրել

 
Նուրմին՝ 1952 թ. Հելսիկիի օլիմպիադայի բացման արարողության մասնակից
Տարին Ամսաթիվը Մրցաձևը Ժամանակը Արդյունքը
1920 օգոստոսի 16[42] 5000 մ – 3-րդ վազքափորձ 15:33.0 Q (2-րդ)
օգոստոսի 17[42] 5000 մ – եզրափակիչ 15:00.5 2-րդ
օգոստոսի 19[42] 10.000 մ – 1-ին վազքափորձ 33:46.3 Q (2-րդ)
օգոստոսի 20[42] 10.000 մ – եզրափակիչ 31:45.8 1-ին
օգոստոսի 22[42] անհատական կրոս 27:15.0 1-ին
թիմային կրոս 10 pts 1-ին
1924 հուլիսի 8[43] 5000 մ – 2-րդ վազքափորձ 15:28.6 Q (1-ին)
հուլիսի 9[43] 1500 մ – 3-րդ վազքափորձ 4:07.6 Q (1-ին)
հուլիսի 10[43] 1500 մ – եզրափակիչ 3:53.6 (ՕՌ) 1-ին
5000 մ – եզրափակիչ 14:31.2 (ՕՌ) 1-ին
հուլիսի 11[43] 3000 մ թիմային – 1-ին վազքափորձ 8:47.8 (1-ին) Q (1-ին)
12 July[43] անհատական կրոս 32:54.8 1-ին
թիմային կրոս 11 pts 1-ին
հուլիսի 13[43] 3000 մ թիմային – եզրափակիչ 8:32.0 (1st) 1-ին
1928 հուլիսի 29[44] 10.000 մ 30:18.8 () 1-ին
հուլիսի 31[44] 5000 մ – 3-րդ վազքափորձ 15:08.0 Q (4-րդ)
օգոստոսի 1[44] 3000 մ սթիփլչեյզ – 2-րդ վազքափորձ 9:58.8 Q (1-ին)
օգոստոսի 3[44] 5000 մ – եզրափակիչ 14:40.0 2-րդ
օգոստոսի 4[44] 3000 մ սթիփլչեյզ – եզրափակիչ 9:31.2 2-րդ

Աշխարհի ռեկորդներ խմբագրել

IAAF-ի գրանցած խմբագրել

 
1924 թ., Հելսինկի
 
1926 թ., Բեռլին
Մրցատարածությունը Ժամանակը Օրը Մրցավայրը
1500 մ 3:52.6 1924 թ. հունիսի 19 Հելսինկի
1 մղոն 4:10.4 23 օգոստոսի 1923 Ստոկհոլմ
2000 մ 5:26.3 4 սեպտեմբերի 1922 Տամպերե
2000 մ 5:24.6 18 հունիսի 1927 Կուոպիո
3000 մ 8:28.6 27 օգոստոսի 1922 Տուրկու
3000 մ 8:25.4 24 մայիսի 1926 Բեռլին
3000 մ 8:20.4 13 հուլիսի 1926 Ստոկհոլմ
2 մղոն 8:59.6 24 հուլիսի 1931 Հելսինկի
3 մղոն 14:11.2 24 օգոստոսի 1923 Ստոկհոլմ
5000 մ 14:35.4 12 սեպտեմբերի 1922 Ստոկհոլմ
5000 մ 14:28.2 19 հունիսի 1924 Հելսինկի
4 մղոն 19:15.4 1 հոկտեմբերի 1924 Վիբորգ
5 մղոն 24:06.2 1 հոկտեմբերի 1924 Վիբորգ
6 մղոն 29:36.4 8 հունիսի 1930 Լոնդոն
10,000 մ 30:40.2 22 հունիսի 1921 Ստոկհոլմ
10,000 մ 30:06.2 31 օգոստոսի 1924 Կուոպիո
15000 մ 46:49.6 7 հոկտեմբերի 1928 Բեռլին
10 մղոն 50:15.0 7 հոկտեմբերի 1928 Բեռլին
մեկժամյա վազք 19,210 m 7 հոկտեմբերի 1928 Բեռլին
20,000 մ 1:04:38.4 3 սեպտեմբերի 1930 Ստոկհոլմ
4 × 1500 մ 16:26.2 12 հուլիսի 1926 Ստոկհոլմ
4 × 1500 մ 16:11.4 17 հուլիսի 1926 Վիբորգ

Ոչ պաշտոնական խմբագրել

Վազքատարածությունը Ժամանակը Օրը Մրցավայրը
1500 մ 3:53.0[45] 23 օգոստոսի 1923 Ստոկհոլմ
1500 մ (մարզասրահում) 3:56.2[46] 6 հունվարի 1925 Նյու Յորք
1 մղոն (մարզասրահում) 6 հունվարի 1925 Նյու Յորք
1 մղոն (մարզասրահում) 4:12.0[47] 7 մարտի 1925 Բուֆֆալո
2000 մ (մարզասրահում) 5:33.0[48] 17 հունվարի 1925 Նյու Յորք
2000 մ (մարզասրահում) 5:30.2[48] 28 հունվարի 1925 Նյու Յորք
2000 մ (մարզասրահում) 5:22.4[49] 12 փետրվարի 1925 Բուֆֆալո
3000 մ 8:27.8[50] 17 սեպտեմբերի 1923 Կոպենհագեն
3000 մ (մարզասրահում) 8:26.8[51] 15 հունվարի 1925 Նյու Յորք
3000 մ (մարզասրահում) 8:26.4[48] 12 մարտի 1925 Նյու Յորք
2 մղոն (մարզասրահում) 9:08.0[52] 7 փետրվարի 1925 Նյու Յորք
2 մղոն (մարզասրահում) 8:58.2[53] 14 փետրվարի 1925 Նյու Յորք
3 մղոն 14:14.4[54] 10 օգոստոսի 1922 Կոկկոլա
3 մղոն 14:08.4[55] 12 սեպտեմբերի 1922 Ստոկհոլմ
3 մղոն 14:02.0[54] 19 հունիսի 1924 Հելսինկի
5000 մ (մարզասրահում) 14:44.6 6 հունվարի 1925 Նյու Յորք
4 մղոն 19:18.8[54] 31 օգոստոսի 1924 Կուոպիո
5 մղոն 24:13.2[54] 31 օգոստոսի 1924 Կուոպիո
6 մղոն 29:41.2[54] 22 հունիսի 1921 Ստոկհոլմ
6 մղոն 29:07.1[54] 31 օգոստոսի 1924 Կուոպիո
25-մղոն մարաթոն 2:22:03.8 26 հունիսի 1932 Վիբորգ

Հիշատակ խմբագրել

 
Նուրմին և Աալտոնենը Նուրմիի արձանի մոտ, հելսինկյան Աթենեումում
 
Ֆիննական 10 մարկ արժողությամբ թղթադրամը

Time ամսագիրը 1996 թվականին Պաավո Նուրմիին է ընտրել որպես բոլոր ժամանակների օլիմպիական մեծագույն մարզիկի[56], իսկ 1997 թվականին էլ նրան հռչակել է հարյուրամյակի լավագույն մարզիկ։ IAAF-ի՝ 2012 թվականին բացված փառքի սրահում ներառված առաջին մարզիկների թվում ընդգրկվել է նաև Նուրմին[57]։

Մեծահամբավ մարզիկի պատկերն է կրում 10 մարկ արժողությամբ ֆիննական թղթադրամը, որը թողարկվել է 1987 թվականին[58]։ 1969 թվականի մարտի 25-ին Մոնղոլիայում թողարկվել է Նուրմիի պատկերով փոստային նամականիշ։ Ֆիննական Տուրկու քաղաքի մարզադաշտը կոչվել է Պաավո Նուրմիի անունով։ Նրա պատվին յուրաքանչյուր տարի այնտեղ անց են կացվում մարաթոն և մարզախաղեր (Paavo Nurmi Games)[59]:

Ֆինն անվանի քանդակագործ Վայնյո Աալտոնենն ստեղծել է նշանավոր մարզիկի բրոնզաձույլ արձանը[60], որը տեղադրվել է Աթենիումում, իսկ դրա ընդօրինակումները՝ Հելսինկիի օլիմպիական մարզադաշտի առջև, Տուրկու քաղաքում, Լոզանի օլիմպիական թանգարանի զբոսայգում, Յուվյասկյուլյայի համալսարանի կամպուսի զբոսայգում[60]։

Պաավո Նուրմիի անունով է կոչվել թիվ 1740 աստղակերպը (աստերոիդը)[61]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://collection.britishmuseum.org/id/person-institution/112923
  2. BiographySampo
  3. Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  4. Olympedia — 2006.
  5. Paavo Nurmi
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  8. 8,0 8,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  9. 9,0 9,1 9,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. 10,0 10,1 10,2 Paavo Nurmi
  11. «Paavo Nurmi». sports-reference.com. Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  12. Paavo Nurmi at the Encyclopædia Britannica
  13. «Paavo Nurmi's world records (approved by the IAAF)». The Sports Museum of Finland. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. «Gebrselassie approaching Record for Running Records». IAAF. 2006 թ․ մարտի 16. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. | уеб_адрес=http://www.bbc.co.uk/programmes/p00v9bs4/profiles/paavo-nurmi Արխիվացված 2013-04-19 archive.today | заглавие=Paavo Nurmi | достъп_дата = 4 номеври 2012 |труд=„Би Би Си“}}
  16. «Faster, Higher, Stronger – Paavo Nurmi». BBC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  17. «Nurmi pioneered modern long-distance running». Sports Illustrated. 2004 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  18. «Paavo Nurmi». olympic.org. International Olympic Committee. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  19. Raevuori, 1997, էջեր 432–433
  20. Raevuori, 1997, էջ 433
  21. Raevuori, 1997, էջեր 433–434
  22. Raevuori, 1997, էջեր 434–435
  23. Raevuori, 1997, էջեր 436–437
  24. Raevuori, 1997, էջեր 437–438
  25. Raevuori, 1997, էջ 439
  26. Raevuori, 1997, էջեր 439–440
  27. Raevuori, 1997, էջեր 440–441
  28. Raevuori, 1997, էջեր 441–442
  29. Raevuori, 1997, էջ 442
  30. Raevuori, 1997, էջեր 442–443
  31. Raevuori, 1997, էջ 443
  32. Raevuori, 1997, էջեր 443–444
  33. Raevuori, 1997, էջ 444
  34. Raevuori, 1997, էջ 419
  35. Raevuori, 1997, էջեր 420–421
  36. Raevuori, 1997, էջ 421
  37. Raevuori, 1997, էջեր 422–423
  38. Raevuori, 1997, էջեր 432–444
  39. Raevuori, 1997, էջեր 423–425
  40. Raevuori, 1997, էջ 426
  41. Raevuori, 1997, էջ 427
  42. 42,0 42,1 42,2 42,3 42,4 Raevuori, 1997, էջ 432
  43. 43,0 43,1 43,2 43,3 43,4 43,5 Raevuori, 1997, էջ 436
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 Raevuori, 1997, էջ 440
  45. Quercetani, Roberto (1964). A World History of Track and Field Athletics. Oxford University Press. էջ 100.
  46. «3 world records broken by Nurmi on indoor track». Ellensburg Daily Record. 1925 թ․ հունվարի 7. էջ 8. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  47. «Nurmi sets record, runs mile in 4:12». The New York Times. 1925 թ․ մարտի 7. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  48. 48,0 48,1 48,2 «Rumbo a Helsinki 2012 – Grandes Atletas Europeos: Capítulo 1 – Non-Champions» (PDF). Real Federación Española de Atletismo. էջ 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  49. «Nurmi's new records». The Sydney Morning Herald. 1925 թ․ փետրվարի 14. էջ 17. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  50. Matthews, Peter (1986). Track & Field Athletics: The Records. Guinness Books. էջ 15.
  51. «Nurmi smashes three more world marks». St. Petersburg Times. 1925 թ․ հունվարի 16. էջ 1. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  52. «Ray's last record smashed by Nurmi». The New York Times. 1925 թ․ փետրվարի 8. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին. (subscription required)
  53. «Nurmi burns up boards to new two-mile record». The Sunday Morning Star. 1925 թ․ փետրվարի 15. էջ 23. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  54. 54,0 54,1 54,2 54,3 54,4 54,5 Kolkka, Sulo; Nygrén, Helge (1974). Paavo Nurmi. Otava. էջեր 93–94.
  55. «Nurmi breaks 2 world records». Providence News. 1922 թ․ սեպտեմբերի 13. էջ 14. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  56. Raevuori, 1997, էջ 15
  57. «Owens, Nurmi among first in IAAF Hall of Fame». Reuters. 2012 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  58. «Ask about money!». Bank of Finland. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  59. «Yleisurheilun klassikko Turun kesässä» [An athletics classic in the summer at Turku]. Paavo Nurmi Sports (ֆիններեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  60. 60,0 60,1 Seiro, Arno (2009 թ․ նոյեմբերի 17). «Sportsmen set in stone in the capital». Helsingin Sanomat. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  61. Schmadel, Lutz (2003). Dictionary of Minor Planet Names. Springer. էջ 138. ISBN 978-3540002383.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ռեկորդներ
Նախորդող:
  John Zander
1500 m world record holder
19 June 1924 – 11 September 1926
Հաջորդող:
{{{2}}} Otto Peltzer
Նախորդող:
  Norman Taber
Mile world record holder
23 August 1923 – 4 October 1931
Հաջորդող:
{{{2}}} Jules Ladoumègue
Նախորդող:
  John Zander
3000 m world record holder
27 August 1922 – 7 June 1925
Հաջորդող:
  Edvin Wide
Նախորդող:
  Edvin Wide
3000 m world record holder
24 May 1926 – 19 June 1932
Հաջորդող:
  Janusz Kusociński
Նախորդող:
  Hannes Kolehmainen
5000 m world record holder
19 September 1922 – 19 June 1932
Հաջորդող:
  Lauri Lehtinen
Նախորդող:
{{{2}}} Jean Bouin
10,000 m world record holder
22 June 1921 – 25 May 1924
Հաջորդող:
  Ville Ritola
Նախորդող:
  Ville Ritola
10,000 m world record holder
31 August 1924 – 18 July 1937
Հաջորդող:
  Ilmari Salminen
Սպորտային ձեռքբերումներ
Նախորդող:
Eigil Nansen
Final Olympic torchbearer
with Hannes Kolehmainen

Helsinki 1952
Հաջորդող:
Guido Caroli
Նախորդող:
John Mark
Final Summer Olympic torchbearer
with Hannes Kolehmainen

Helsinki 1952
Հաջորդող:
Ron Clarke & Hans Wikne
Նախորդող:
  Carl Osburn
Most career Olympic medals
1928–1960
Հաջորդող:
  Edoardo Mangiarotti
Նախորդող:
  Ray Ewry
Most career Olympic gold medals
1928–2008
Հաջորդող:
  Michael Phelps