Ուիլյամ Լորենս Բրեգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուիլյամ Բրեգ (այլ կիրառումներ)
Սըր Ուիլյամ Լորենս Բրեգ (անգլ.՝ Sir William Lawrence Bragg, մարտի 31, 1890[1][2][3][…], Ադելաիդա, Ավստրալիա[4] - հուլիսի 1, 1971[1][2][3][…], Իպսուիչ), անգլիացի ֆիզիկոս։ Ուիլյամ Հենրի Բրեգի որդին։ 1921 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Սովորել է Ադելաիդայի և Քեմբրիջի համալսարաններում։ 1937-1938 թվականներին՝ ազգային, 1938-1953 թվականներին՝ Կավենդիշի լաբորատորիաների և 1954-1966 թվականներին Քեմբրիջի թագավորական ինստիտուտի տնօրեն։ Գեորգի Վուլֆի հետ միաժամանակ ձևակերպել է Բրեգ-Վուլֆի պայմանը։ Որոշել է մի շարք սիլիկատների կառուցվածքը։ 1915 թվականին ռենտգենյան ճառագայթներով բյուրեղների կառուցվածքի ուսումնասիրման աշխատանքների համար հոր հետ արժանացել է ֆիզիկայի նոբելյան մրցանակի։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Брэгг Уильям Лоренс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Czech National Authority Database
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Ամերիկայի հանքագիտական միություն — 1919.
- ↑ The Nobel Prize in Physics 1915 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Kindred Britain
- ↑ The Greatest Father-Son Team In Science // Forbes / S. Forbes — NYC: Forbes, 2016. — ISSN 0015-6914
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 558)։ |