Իպսուիչ (անգլ.՝ Ipswich), քաղաք և նավահանգիստ Արևելյան Անգլիայում, Օրուել գետի մոտ։ Գտնվում է մոտավորապես 80 միլ հեռավորության վրա Լոնդոնից։ Սուֆոլկ կոմսության վարչական կենտրոն։ 2005 թվականին բնակչությունը 118 հազար մարդ էր. 115 հազար բնակիչ (1994)[1], 122 հազար բնակիչ (1970)։

Քաղաք
Իպսուիչ
անգլ.՝ Ipswich
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՇրջանԱրևելյան Անգլիա
ՀամայնքՍուֆոլկ
Մակերես39,42 կմ²
Բնակչություն133 384 մարդ (2013)
Խտություն3103 մարդ/կմ²
Ազգային կազմ90,5% սպիտակամորթներ
2,1% սևամորթներ
3,9% ասիացիներ
1,1% չինացիներ
2,4% այլք
Ժամային գոտիUTC+0
Պաշտոնական կայքipswich.gov.uk
Իփսուիչ (Միացյալ Թագավորություն)##
Իփսուիչ (Միացյալ Թագավորություն)

Տնտեսություն խմբագրել

Մեքենաշինություն (в том числе сельскохозяйственное, землеройное и другое), հանքային ապրանքների արտադրություն, պոլիգրաֆիկ, կահույքի, կարի, սննդի արդյունաբերություն։

Կրթություն խմբագրել

2007 թվականից սկսած՝ Իպսուիչում գործում է «University Campus Suffolk» համալսարանը, որ գործընկերական կապի մեջ է գտնվում Կոլչսեթրի Էսսեքսյան համալսարանի և Նորիջի Արևելյան Անգլիայի համալսարանի հետ։

Սպորտ խմբագրել

Այստեղ է գործում «Իպսուիչ Թաուն» (անգլ.՝ Ipswich Town Football Club; [ˈɪpswɪtʃ ˈtaʊn]) ֆուտբոլային ակումբը։ Տնային խաղերը անցկացնում է «Պորտման Ռոուդ» մարզադաշտում, որում կարող է տեղավորվել մինչև 30 311 մարդ։

Քույր քաղաքները խմբագրել

Լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ ռուսական հանրագիտական բառարան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իփսուիչ» հոդվածին։