Գեորգի Վուլֆ
Գեորգի (Տուրի) Վիկտորովիչ Վուլֆ (հունիսի 10 (22), 1863, Նեժին, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1925[1], Մոսկվա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բյուրեղագետ։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1921 թվական)։ 1885 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանը։ Կազանի (1897 թվական), Վարշավայի (1899 թվական) և Մոսկվայի (1918 թվական) համալսարանների պրոֆեսոր։ 1911 թվականին առաջադեմ պրոֆեսորների հետ թողել է Մոսկվայի համալսարանը՝ ի նշան բողոքի լուսավորության մինիստրության ռեակցիոն քաղաքականության, և տեղափոխվել Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանը։ 1917 թվականին վերադարձել է Մոսկվայի համալսարան։ Վուլֆը ստեղծել է բյուրեղների չափերի արդյունքների մշակման մատչելի գրաֆիկական մեթոդ, որը կոչվել է իր անունով։ Մշակել է բյուրեղների համաչափության բոլոր խմբերի դուրս բերման նոր եղանակ։ Վուլֆի մի շարք աշխատություններ վերաբերում են բյուրեղների աճին, հեղուկ բյուրեղների և բյուրեղաօպտիկայի ուսումնասիրությանը։
Գեորգի Վուլֆ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10 (22), 1863 |
Ծննդավայր | Նեժին, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1925[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Խորհրդային Ռուսաստան |
Կրթություն | Warsaw 5th Gymnasium?, Վարշավայի համալսարան և Վարշավայի կայսերական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բնական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բյուրեղագիր և ֆիզիկոս |
Աշխատավայր | Կազանի Դաշնային համալսարան, Վարշավայի կայսերական համալսարան, Կազանի կայսերական համալսարան, Մոսկվայի կայսերական համալսարան, Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան, Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ և Մոսկվայի պետական համալսարան |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 534)։ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Вульф Георгий Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.