Ուիլյամ Էտտի (անգլ.՝ William Etty, մարտի 10, 1787(1787-03-10)[1][2][3][…], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր - նոյեմբերի 13, 1849(1849-11-13)[1][2][3][…], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր[4]), անգլիացի գեղանկարիչ: Նա հայտնի կոլորիստ է եղել: Նրա ստեղծագործության գլխավոր թեման եղել է կանացի մերկ մարմինը:

Ուիլյամ Էտտի
William Etty - Self-Portrait - Google Art Project.jpg
Ծնվել էմարտի 10, 1787(1787-03-10)[1][2][3][…]
ԾննդավայրՅորք, Յորք, Նորթ Յորքշիր
Վախճանվել էնոյեմբերի 13, 1849(1849-11-13)[1][2][3][…] (62 տարեկան)
Մահվան վայրՅորք, Յորք, Նորթ Յորքշիր[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա[5]
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա[5]
William Etty Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ուիլյամ Էտտին ծնվել է ջրաղացպանի բազմանդամ ընտանիքում: Նա վաղ տարիքից հետաքրքրվել է նկարչությամբ: Հոր ցանկությամբ 7 տարի Հալում եղել է փորագրիչի աշակերտ: Էտտին նկարել սովորելը սկսել է բնանկարների ճեպանկարներ անելով՝ կրկնօրինակելով տպագիր հրատարակություններից տարբեր գծանկարներ:

ԿրթությունԽմբագրել

1806 թվականին հորեղբոր հրավերով, որը գնահատում էր Էտտիի նկարչություն սովորելու ձգտումը և աջակցում էր նրան, որ դառնա նկարիչ, գնացել է Լոնդոն: 1807 թվականին Էտտին ընդունվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիան, որտեղ նրա ղեկավարը դարձել է Հենրի Ֆյուզլին (գերմ.՝ Johann Heinrich Füssli)։ 1811 թվականին բազմաթիվ փորձերից հետո, երիտասարդ Ուիլյամի աշխատանքներից երկուսը ընտրվել են ցուցադրության համար. «Կատաղած վայրի խոզից Անտիոպիին փրկող Տելեմաքոսը»[6], որը ցուցադրվել է Թագավորական ակադեմիայի տաղանդավոր աշակերտների աշխատանքների ցուցադրման պատին, և Սապփո[7]( Սապփո - հին հույն բանաստեղծուհի, հին հունական գրականության խոշորագույն դեմքերից մեկը) կտավը Բրիտանական ինստիտուտում[8], որը վաճառվել է բավական բարձր գնով՝ 25 գինեյով (անգլիական ոսկե դրամ)[9]:

ՍտեղծագործությունԽմբագրել

Թագավորական ակադեմիայում և Բրիտանական ինստիտուտում ցուցադրվելուց հետո նրա նկարները ցուցադրվել են Ամառային ցուցահանդեսում՝ տարեկան առնվազն մեկ աշխատանք[8]։ 1814 թվականին Էտտին Թագավորական ակադեմիայում լայնորեն հայտնի դարձավ իր գույների օգտագործմամբ և, մասնավորապես, մարմնագույնի[9]։

Ուիլյամ Էտտին մեծապես ազդվել է նկարիչ Թոմաս Լոուրենսի աշխատանքներից, որի տանն ապրել է Լոնդոնում սովորելու տարիներին: 1816 թվականին Էտտին կարճ ժամանակով եղել է Փարիզում և Ֆլորենցիայում:

1820 թվականին նրա «Կորալներ որոնողները» նկարը, որը ցուցադրվել էր Թագավորական ակադեմիայում, մեծ ուշադրության է արժանացել: Ավելի մեծ հաջողություն է ունեցել նրա «Կլեոպատրիայի ժամանումը Կիլիկիա» նկարը, որը ցուցադրվել է հաջորդ տարի:

1822 թվականին նա մեկնել է Իտալիա, որտեղ ժամանակի մեծ մասն անցկացրել է Վենետիկում և ուսումնասիրել է վենետիկյան հին վարպետներին (Տիցիան, Տինտորետտո, Վերոնեզե)՝ ձեռք բերելով գույների հետ աշխատելու փորձ:

1840-1841 թվականներին Էտտին կատարել է ուխտագնացություն դեպի Նիդերլանդներ՝ հոլանդական նկարիչների նկարները, այդ թվում նաև այդ երկրի եկեղեցիներում և հասարակական պատկերասրահներում Ռուբենսին ուսումնասիրելու համար:

Յորքի ցուցահանդեսԽմբագրել

 
Սիրեններ և Ուլիսես
(անգլ.՝ The Sirens and Ulysses)
Վիլյամ Էտտի, 1837

1849 թվականին Արվեստների թագավորական ընկերությունը որոշել է կազմակերպել Էտիի գործերի հետահայաց ցուցահանդես, որն առաջինն էր 1836 թվականի Յորքի փոքր ցուցահանդեսից ի վեր: Էտտին համաձայնվել է միայն այն պայմանով, որ իր բոլոր 9 մեծ աշխատանքները ներառված լինեն: Ժաննա Դ Արկի 3 նկարները եղել են Լոնդոնում և հեշտ հասանելի են եղել, Շոտլանդական թագավորական ակադեմիան ուրախ է եղել տրամադրելու «The Combat», «Benaiah» և «Judith Triptych» նկարները, բայց Մանչեստրի թագավորական հաստատությունը շատ դժկամությամբ է տրամադրել The Sirens և Ulysses նկարները, մտավախություն ունենալով, որ տեղափոխման ժամանակ փխրուն ներկերը կարող են վնասվել[9]:

Նրանք տրամադրել են ստեղծագործությունները միայն այն բանից հետո, երբ Էտտին և իր ընկերներից ոմանք այցելել են Մանչեստր, որպեսզի անձամբ համոզեն նրանց[10]: Ցուցահանդեսը տեղի է ունեցել 1849 թվականի հունիսի 9-ից օգոստոսի 25-ը, որտեղ առաջին անգամ ցուցադրվել են Էտիի 133 նկարները[9]: Էտտին հույս է ունեցել, որ այն կբարձրացներ հասարակության իրազեկությունը իր ունակությունների վերաբերյալ, որի մասին նա գրել է ընկերոջը՝ Սրբազան Իսահակ Սպենսերին՝ «Խնդրում եմ, Աստված, ես նրանց կտամ իմ որակի համը»[11]:

 
Էտյուդ՝ Շյուղագործը, (1849),(անգլ.՝ Study for The Crochet Worker): Էտտի վերջին աշխատանքներից մեկն է, որ հասցրել է ավարտել (այժմ կորած է): Նրանում պատկերված է նրա զարմուհին՝ Մերի Էնն Պուրդոնը[12]

Ցուցահանդեսը լավ ընդունելություն է ունեցել և շատ այցելուներ են եղել, նույնիսկ Էտիի հին հակառակորդները առավոտյան խրոնիկոնում առաջարկել են, որ ընթերցողները «ժամանակ չկորցնեն և այցելեն այդ հավաքածուն դիտելու»[11]: Դա ֆինանսական աղետ է եղել Արվեստի թագավորական ընկերության համար, որը բախվել էր մեծ թվով արվեստի գործեր ամբողջ երկրից տեղափոխելու ծախսերի հետ[9]:

ՄահԽմբագրել

Յորքի Ցուցահանդեսի ընթացքում Էտտին ունեցել է ռևմատիկ ծանր տենդ: Հոգնածությունից և ցուցահանդեսի սթրեսից սպառված՝ ցուցահանդեսի ավարտից հետո, նա շատ վատ առողջությամբ վերադարձել է Յորք:

1849 թվականի նոյեմբերի 3-ին Ուիլյամն ունեցել է ասթմայի լուրջ տենդ, որը ենթադրվում է, որ սրվել էր, քանի որ նախորդ օրը երեկոյան անփությություն ցուցաբերելով չէր հագել ֆլանելե վերնաշապիկը: Նրա վիճակը արագորեն վատթարացել է, և մինչև նոյեմբերի 10-ը նա արդեն անկողնային է եղել:

Նոյեմբերի 13-ին, երեքշաբթի օրը, դիտելով Օուս գետի վրա ընկած մայրամուտը՝ լսվել է, թե ինչպես նա ասել է. «Հրաշալի' է, հրաշալի', Սա մահն է»[9]: Այդ գիշեր, ավելի ուշ, Բեթսի Էտտիին այդ մասին գրել է Ջոզեֆ Գիլլոտտին. «Քեռին այսօր երեկոյան ութ անց տասնհինգ բնությանն իր վերջին պարտքը տվեց: Չգիտեմ ինչ անել: Սիրտս գրեթե կոտրված է: Ես կորցրել եմ իմ լավագույն ընկերոջը: Ես չգիտեմ ինչ եմ անելու հիմա: Այլևս չեմ կարող խոսել»[10](էջ 475)։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 William Etty
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 William Etty — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2019.
  5. 5,0 5,1 William Etty RA (1787 - 1849)
  6. Telemachus Rescues Antiope from the Fury of the Wild Boar Worcester Art MuseumMassachusetts
  7. Sappho © 2020 MutualArt Services, Inc.
  8. 8,0 8,1 Burnage, Bertram, էջ 21
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Farr Dennis (1958)։ William Etty։ London: Routledge and Kegan Paul։ OCLC 2470159 
  10. 10,0 10,1 Robinson Leonard (2007)։ William Etty: The Life and Art։ Jefferson, NC: McFarland & Company։ ISBN 978-0-7864-2531-0։ OCLC 751047871 
  11. 11,0 11,1 Burnage, Hallett, էջ 12
  12. Burnage Sarah (2011e)։ «Portraiture»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 228–50։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 

ՄատենագրությունԽմբագրել

  • Burnage Sarah (2011a)։ «Etty and the Masters»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 154–97։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Burnage Sarah (2011b)։ «History Painting and the Critics»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 106–54։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Burnage Sarah (2011c)։ «The Life Class»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 198–227։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Burnage Sarah (2011d)։ «Painting the Nude and 'Inflicting Divine Vengeance on the Wicked'»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 31–46։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Burnage Sarah (2011e)։ «Portraiture»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 228–50։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Burnage Sarah, Bertram Beatrice (2011)։ «Chronology»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 20–30։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Burnage Sarah, Hallett Mark (2011)։ «Introduction»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 12–16։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Edwards Jason (2011)։ «Queer and Now: On Etty's 'Autobiography' (1849) and 'Male Nude with Arms Up-Stretched' (c. 1830)»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 91–100։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Farr Dennis (1958)։ William Etty։ London: Routledge and Kegan Paul։ OCLC 2470159 
  • Gilchrist Alexander (1855a)։ Life of William Etty, R.A. 1։ London: David Bogue։ OCLC 2135826 
  • Gilchrist Alexander (1855b)։ Life of William Etty, R.A. 2։ London: David Bogue։ OCLC 2135826 
  • Green Richard (2011)։ «Etty and the Masters»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 61–74։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Myrone Martin (2011)։ «'Something too Academical': The Problem with Etty»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 47–60։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Robinson Leonard (2007)։ William Etty: The Life and Art։ Jefferson, NC: McFarland & Company։ ISBN 978-0-7864-2531-0։ OCLC 751047871 
  • Smith Alison (2001a)։ Exposed: The Victorian Nude։ London: Tate Publishing։ ISBN 978-1-85437-372-4 
  • Smith Alison (2001b)։ «Private Pleasures?»։ in Bills Mark։ Art in the Age of Queen Victoria: A Wealth of Depictions։ Bournemouth: Russell–Cotes Art Gallery and Museum։ էջեր 53–67։ ISBN 978-0-905173-65-8 
  • Smith Alison (1996)։ The Victorian Nude։ Manchester: Manchester University Press։ ISBN 978-0-7190-4403-8 
  • Turner Laura (2011a)։ «Introduction»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 9–10։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Turner Sarah Victoria (2011b)։ «Intimacy and Distance: Physicality, Race and Paint in Etty's 'The Wrestlers'»։ in Burnage Sarah, Hallett Mark, Turner Laura։ William Etty: Art & Controversy։ London: Philip Wilson Publishers։ էջեր 75–90։ ISBN 978-0-85667-701-4։ OCLC 800599710 
  • Warner Malcolm (1996)։ The Victorians: British Painting 1837–1901։ Washington, D.C.: National Gallery of Art։ ISBN 978-0-8109-6342-9։ OCLC 59600277 

Արտաքին հղումներԽմբագրել