Պաոլո Վերոնեզե
Պաոլո Վերոնեզե (իտալ.՝ Paolo Veronese) 1528[1][2], Վերոնա, Վենետո, Իտալիա[2] - ապրիլի 19, 1588[3][4] կամ ապրիլի 9, 1588[5], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ։
Պաոլո Վերոնեզե Paolo Veronese | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Paolo Cagliari կամ Paolo Caliari |
Ծնվել է | 1528[1][2] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[2] |
Վախճանվել է | ապրիլի 19, 1588[3][4] կամ ապրիլի 9, 1588[5] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] |
Ազգություն | իտալացի[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | մաներիզմ[6], Veronese school?, Բարձր վերածնունդ[6] և Վենետիկի գեղարվեստի դպրոց[6] |
Ժանր | դիմապատկեր, դիմանկար[7] և պատմական գեղանկարչություն[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Villa Barbaro? |
Ուսուցիչ | Antonio Fernández-Caballero? |
Աշակերտներ | Անտոնիոս Վասիլակիս |
Զավակներ | Կառլո Կալիարի և Գաբրիելե Կալիարի |
ստորագրություն![]() | |
Paolo Veronese Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Իսկական անունը Պաոլո Կալյարի էր (իտալ.՝ Paolo Cagliari կամ Paolo Caliari)։ Վերոնեզե մականունը ստացել է հայրենի Վերոնա քաղաքից։ Վերոնեզեն ամենից առաջ հայտնի է որպես բացառիկ կոլորիստ և որմնանկարիչ։ Ծննդյան ամենահավանական տարեթիվը 1528 թ. է։ Վերոնեզեի հայրը ճարտարապետ և քարագործ (քարտաշ) Գաբրիելե Կալյարին էր։ Վերոնեզեն ընտանիքի 10 երեխաներից յոթերորդն էր (ըստ այլ վկայությունների՝ հինգերորդը)[8]։
Պաոլոն աշակերտել է իր քեռուն՝ վենետիկցի գեղանկարիչ Անտոնիո Բադիլեին, առաջին աշխատանքները կատարել Վերոնայում ու Մանտուայում: 1553 թվականին աշխատել է Վենետիկի Դոժերի պալատի, այնուհետև՝ Սուրբ Սեբաստիան վանական համալիրի ավանդատան նկարազարդումների վրա: 1560 թվականին այցելել է Հռոմ, վերադառնալուց հետո նկարազարդել Վիչենցա քաղաքի մերձակայքում գտնվող Մազեր գյուղի Սուրբ Վերոնիկայի եկեղեցին: 1566 թվականին ամուսնացել է իր վարպետի՝ Անտոնիո Բադիլեի դստեր հետ; 1573 թվականին ինկվիզիցիան (հավատաքննիչ դատարանը) մեղադրանք է ներկայացրել Վերոնեզեին, բայց նա կարողացել է արդարանալ (միայն պարտադրել են, որ որոշ շտկումներ կատարի իր նկարներից մեկի վրա);
Համբավավոր նկարիչը վախճանվել է 1588 թվականի ապրիլի 19-ին, թոքախտից: Թաղվել է Վենետիկի Սուրբ Սեբաստիանի եկեղեցում, որի նկարազարդումները ինքն էր իրականացրել[8]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Վերոնեզեին մեծ համբավ են բերել հատկապես պատմական, կրոնական և առասպելաբանական թեմաներով իր մեծաչափ կտավները, ինչպես, օրինակ, «Հարսանիք Կանայում» (1563 թ.) և «Խրախճանք Լևիի տանը» (1573 թ.) նկարները: Իրենից մեկ սերնդաչափ մեծ Տիցիանի և մեկ տասնամյակ մեծ Տինտորետտոյի հետ մեկտեղ՝ նա ամբողջացնում է «վենետիկյան նկարչությունում գերիշխած եռյակը չինկվաչենտոյի (տասնվեցերորդ դարի) և ուշ Վերածննդի ու մաներիզմի ժամանակաշրջանում»[9]: Լինելով երփնագրի մեծ վարպետ՝ հրաշալի կոլորիստ, որն իր ստեղծագործական վաղ շրջանում որոշ չափով տուրք է տվել մաներիզմին, Վերոնեզեն հասուն շրջանում, ըստ երևույթին՝ Տիցիանի ազդեցությունը կրելով, զարգացրել է բնապաշտական (նատուրալիստական) ոճը նկարչության մեջ[10]:
Նրա ամենահայտնի ստեղծագործությունները պատումային բարդ նկարաշարեր են, որ իրականացված են դրամատիկ ու գունեղ ոճով, աչք են շոյում ճարտարապետական վեհաշուք ձևերի պատկերմամբ, շողշողուն թատերականությամբ: Մասնագետների կողմից առանձնապես բարձր են գնահատվում աստվածաշնչյան տոնախմբություններ պատկերող, բազմաֆիգուր, մեծաչափ ստեղծագործությունները, որ զարդարել են Վենետիկի ու Վերոնայի վանական համալիրների սեղանատները: Վերոնեզեն եղել է նաև տաճարների ու պալատների առաստաղները նկարազարդող վենետիկցի առաջատար նկարիչը: Ստացվում է այնպես, որ նրա լավագույն աշխատանքները մնում են տեղում և ծանոթ են միայն վենետիկցիներին ու այդ քաղաքն այցելող արվեստասերներին, իսկ թանգարաններում հիմնականում ցուցադրվում են նկարչի փոքրաչափ աշխատանքները, որոնք միշտ չէ, որ նրան ի ցույց են դնում լավագույն կամ էլ՝ առավել բնորոշ, տիպական տեսքով:
Վերոնեզեին բարձր են գնահատել և գնահատում նրա երփնագրի քրոմափայլի, զգայուն վրձնի հրաշագեղ աշխատանքի, կերպարների նրբագեղ ազնվականության, հանդիսանքային դյութիչ տեսարանների համար, սակայն նրա աշխատանքներում բավարար չափով չի զգացվել մարդկայինը, խորը, վեհը, և վենետիկյան վերոնշյալ հանրահայտ եռյակից Վերոնեզեն վերջինն է գնահատվել ժամանակակից քննադատության կողմից[9]: Այդուհանդերձ, նրա արվեստի մեծ երկրպագուներ են եղել հանրաճանաչ շատ ու շատ նկարիչներ, այդ թվում՝Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ժան-Անտուան Վատտոն, Ջովանի Բատիստա Տիեպոլոն, Էժեն Դելակրուան, Պիեռ-Օգյուստ Ռենուարը[11]:
ԳրականությունԽմբագրել
- Freedberg Sydney J. (1993)։ Pelican History of Art, ed.։ Painting in Italy, 1500–1600։ Penguin Books Ltd։ էջեր 550–60
- Nicholas Penny|Penny, Nicholas, National Gallery Catalogues (new series): The Sixteenth Century Italian Paintings, Volume II, Venice 1540–1600, 2008, National Gallery Publications Ltd, 1857099133
- Rearick, W. R.: The Art of Paolo Veronese 1528–1588, National Gallery of Art, 1988
- David Rosand|Rosand, David, Painting in Sixteenth-Century Venice: Titian, Veronese, Tintoretto, 2nd ed 1997, Cambridge UP 0521565685
- Watson, Peter; Wisdom and Strength, the Biography of a Renaissance Masterpiece, Hutchinson, 1990, 009174637X
- «Калиари»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Дзорци Р. Паоло Веронезе // Юный художник. — 1988. — № 12. — С. 8-12.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Gould C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1973. — Vol. 16.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://rkd.nl/explore/artists/80585
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Find A Grave — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.nationalgallery.org.uk/artists/paolo-veronese
- ↑ 7,0 7,1 https://www.nga.gov/collection/artist-info.1952.html
- ↑ 8,0 8,1 «Творчество художника Паоло Веронезе, картины и биография»
- ↑ 9,0 9,1 Rosand, 107
- ↑ Freedburg, 550–551
- ↑ Penny, 333
Արտաքին հղումներԽմբագրել
- Art view; Homage to a Gentleman of Verona [1]
- Veronese biography on Web Gallery of Art with link to images of many of his paintings
- Paolo Caliari – Biographical article in the 1911 Catholic Encyclopedia
- Gallery at Museum Syndicate
- Живопись Паоло Веронезе на открытках. Собрание открыток с репродукциями картин российских и зарубежных художников на сайте