Ուխտագնացություն
Ուխտագնացություն (պորտ.՝ O Diário de Um Mago), բրազիլացի վիպասան Պաուլո Կոելիոյի վեպը, որը գրվել է 1987 թվականին[1]։ Այն պատմում է Պաուլոյի փորձի մասին, թե ինչպես է նա ուղևորվում Հարավային Իսպանիա, որպեսզի ուխտագնացություն կատարի Սանտյագո դե Կոմպոստելա։ Վեպը կիսով չափ արկածային պատմություն է, կիսով չափ ինքդ քեզ բացահայտելու միջոց։
Ուխտագնացություն O Diário de Um Mago | |
---|---|
Հեղինակ | Պաոլո Կոելիո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Սուրբ Հակոբոսի ճանապարհ |
Բնօրինակ լեզու | պորտուգալերեն |
Լեզու | պորտուգալերեն |
Նախորդ | Սատանան և օրիորդ Պրիմը |
Հաջորդ | Ալքիմիկոսը |
Երկիր | Բրազիլիա |
Հրատարակման տարեթիվ | 1987 |
OCLC | 470894156, 122660641 և 651538682 |
Սյուժե
խմբագրելՎեպը պատմում է այն մասին, որ Կոելիոն սկսում է իր ճանապարհորդությունը՝ «Regnus Agnus Mundi (RAM)»-ի անդամ դառնալու համար, բայց դա նրան չի հաջողվում։ Ավելի ուշ նրան տեղեկացնում են, որ նա ուխտագնացություն պետք է իրականացնի Կամինո դե Սանտյագո, որպեսզի գտնի սուր, որն էլ իր հերթին համարվում է Ռամի շարքերն ընկնելու խորհրդանիշը։ Նա պետք է անի այդ քայլը, որպեսզի հասկանա կյանքի պարզությունը։ Ճանապարհորդությունն ամբողջովին փոխում է նրան, քանի որ նա հասկանում է ճշմարտության գինը՝ կյանքի պարզության շնորհիվ։
Նա սկսում է իր ճանապարհորդությունը Պետրուս մականունով ուղեկցորդի հետ, ով նաև Ռամի անդամ է։ Ճանապարհորդության ընթացքում Պետրուսը նրան մտավոր վարժություններ է ցույց տալիս և ներկայացնում նրան արևմտյան միստիկ մտածողության և փիլիսոփայության որոշ երկրային տարրեր և սովորեցնում սիրո ու դրա ձևերի մասին՝ ագապե, ֆիլիա և էրոս։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Paulo Coelho». Paulo Coelho (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.