Շոտլանդական թագավորական ակադեմիա

Շոտլանդական թագավորական ակադեմիա (անգլ.՝ The Royal Scottish Academy (RSA)), Շոտլանդիայի ազգային արվեստի ակադեմիա, որը խթանում է ժամանակակից շոտլանդական արվեստին։

Շոտլանդական թագավորական ակադեմիա
Տեսակnational art academy?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Հիմնադրվածմայիսի 27, 1826
Գլխադասային գրասենյակԷդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Կայքroyalscottishacademy.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1819 թվականին որպես Շոտլանդիայի գեղարվեստի խթանման թագավորական հաստատություն։ 1826 թվականին այն կոչվել է Շոտլանդական ակադեմիա, 1838 թվականին թագավորական հրովարտակով դարձել է Շոտլանդիայի թագավորական ակադեմիա։

Ակադեմիան յուրօրինակ դիրք ունի երկրում որպես ինքնուրույն ֆինանսավորվող կառույց, որը գլխավորում են հեղինակավոր արվեստագետներ և ճարտարապետներ` ցուցահանդեսների և հարակից կրթական միջոցառումների միջոցով խթանելու և աջակցելու վիզուալ արվեստի ստեղծմանը[2]։

Բացի ցուցահանդեսային շարունակական ծրագրերից, ակադեմիան նաև հանձնում է կրթաթոշակներ, պարգևներ և Շոտլանդիայում ապրող և աշխատող արվեստագետների համար բնակարաններ։ Վերջին 180 տարում Շոտլանդիայում կարևոր արվեստի ստեղծագործությունների պատմական հավաքածուն և Շոտլանդիայի արվեստի և ճարտարապետության հետ կապված նյութերի լայնածավալ արխիվը տեղակայված են Գրանթոնում գտնվող ազգային թանգարանների հավաքածուի կենտրոնում և հասանելի են հետազոտողների համար` նախօրոք գրանցմամբ։

1911 թվականից ի վեր ակադեմիան տեղակայված է Շոտլանդիայի ազգային պատկերասրահին կից Էդինբուրգի Մաունդ բլրի Փրինսես փողոցի Շոտլանդիայի ակադեմիայի շենքում։ Շենքը կառավարվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահների կողմից, սակայն 1910 թվականի կարգադրությամբ ՇԹԱ տնօրինում է շենքի վարչական գրասենյակները։ Ցուցահանդեսային տարածքն ամբողջ տարվա ընթացքում տրամադրվում է հասարակական կազմակերպությունների և այլ կազմակերպությունների (Շոտլանդացի նկարիչների ցուցահանդեսային ընկերություններ)[3]։ Ակադեմիայի շենքը նախագծել է ականավոր շոտլանդացի ճարտարապետ Ուիլյամ Հենրի Փլեյֆերը։ Այն վերանորոգվել է Փլեյֆեր նախագծի շրջանակներում։ 2005 թվականին Ակադեմիայի շենքն ամբողջությամբ վերանորոգվել է և ստորգետնյա թունելներով միացվել է Շոտլանդիայի ազգային պատկերասրահին։

Ակադեմիայում պահվում են 17-19-րդ դարերի եվրոպական (Դին պատկերասրահում) և շոտլանդական արվեստի ստեղծագործությունների հավաքածուներ, ինչպես նաև շոտլանդական ժամանակակից նկարների հավաքածու։ Կա նաև արխիվային բաժին, որը պարունակում է փաստաթղթեր Շոտլանդիայի արվեստի և ճարտարապետության պատմությունը վերջին 200 տարիների ընթացքում։

Ներկայումս (2018 թվականից) Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի նախագահը պրոֆեսոր Ջոյս Վ. Քիրնսն է, քարտուղարը՝ Արթուր Ուոթսոնը։

Գրականություն խմբագրել

  • Esme Gordon (1976) The Royal Scottish Academy of Painting, Sculpture & Architecture 1826-1976. Edinburgh.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. The Royal Scottish Academy of Painting, Sculpture, Architecture and Printmaking Արխիվացված 28 Հուլիս 2011 Wayback Machine
  3. «ESSA - Exhibiting Societies of Scottish Artists». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոտլանդական թագավորական ակադեմիա» հոդվածին։