Բացել գլխավոր ցանկը

Ճեպանկար պլաստիկ արվեստներում, գրաֆիկայի, գեղանկարչության կամ քանդակագործության (ճեպաքանդակ) փոքրաչափ ստեղծագործություն, որն արվեստագետը կատարում է արագ և թռուցիկ կերպով։ Արվեստագետի աշխատանքային պրոցեսում մասնակի դիտարկումների և մտահղացումների արագ սևեռակումը ճեպանկարի հիմնական նպատակն է։ Ճեպանկար կարող է կատարվել առանց բնորդի՝ հիշողությամբ կամ երևակայությամբ։ Ճեպանկարն իր բնույթով մոտենում է էսքիզին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 96 CC-BY-SA-icon-80x15.png