Միթհուն Չակրաբորտի (հինդի՝ मिथुन चक्रवर्ती, անգլ.՝ Mithun Chakraborty, հունիսի 16, 1950(1950-06-16), Կալկաթա, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան։ Նկարահանվել է ավելի քան 250 ֆիլմերում։ Հնդկաստանի ամենահայտնի և բարձր վարձատրվող դերասաններից է։

Միթհուն Չակրաբորտի
բենգալերեն՝ মিঠুন চক্রবর্তী
անգլ.՝ Mithun Chakraborty
Ծնվել էհունիսի 16, 1950(1950-06-16) (73 տարեկան)
ԾննդավայրԿալկաթա, Հնդկաստան[1]
ԿրթությունԿալկաթայի համալսարան, Շոտլանդական եկեղեկցական քոլեջ և Հնդկաստանի ֆիլմի և հեռուստատեսության ինստիտուտ
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Յոգիտա Բալի և Շրիդևի
Երեխա(ներ)Mahaakshay Chakraborty?, Dishani Chakraborty?, Ushmey Chakraborty? և Namashi Chakraborty?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

 
Չակրաբորտին 2013 թվականին

Ծնվել է հեռախոսային ընկերությունում ծառայողների ընտանիքում։ Մանկական տարիքում կրթություն է ստացել Շոտլանդական եկեղեցական քոլեջում, որը տնվում էր Կալկաթայում։

1960-ական թվականների վերջում Միթհունը հարեց ձախակողմյան գյուղացիական շարժմանը, որոնք ընդվզեցին գործող իշխանությունների կողմից կոռուպցիայի, սոցիալական անհավասարության դեմ։ Կառավարության կողմից դաժանորեն ճնշեցին խռովարարներին։ Ապագա դերասանի շատ ընկերներ մահապատժի ենթարկվեցին կամ բանտարկեցին։ Որպեսզի որդուն փրկի դատարանից, հայրը 1971 թվականին ուղարկեց հորեղբոր մոտ՝ Բոմբեյ։

Բոմբեյում Միթհունին հանջողվեց աշխատանքի ընդունվել որպես շրջիկ գործակալ դեղարար միջոցների ընկերություններից մեկում։ Արդյունքում շուրջ մեկ տարի նա շրջագայեց ամբողջ երկրի տարածքով՝ գովազդելով ու վաճառելով պարֆյումերային ապրանքները։ Մի օր նա տեսավ Հնդկականի կինոյի ինստիտուտի հայտարաությունը, որտեղ հրավիրում էին դերասանական ֆակուլտետի ուսանողների։ Դա Պունա քաղաքում էր։ Միթհունը որոշեց իրականացնել իր հեռավոր երազանքը՝ դերասանի կարիերան։ Սկզբում նրան մերժեցին իր ցածր խավից սերելու պատճառով, բայց իր տաղանդի և արժանիքների պատճառով նրան հաջողվեց հանձնել քննությունները, ընդունվել և ավարտել այն ոսկե մեդալով։

Անձնական կյանք խմբագրել

Միթհունը ամուսնացած է եղել հայտնի մանեկեն Հելեն Լյուկի հետ, բայց հետո ամուսնալուծվեց նրանից և կրկին ամուսնացավ հնդիկ դերասանուհի Յոհիտա Բալիի հետ։ Վերջինիս հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցան չորս երեխաներ՝ երեք տղա և մեկ աղջիկ։ Ավագ որդին նույնպես Բոլիվուդի դերասան է՝ Միմոխ Չակրաբորտին, որի դեբյուտային դերը 2008 թվականին նկարահանված Jimmy ֆիլմն էր։ Նրա երկրորդ որդին՝ Ռիմոխւը, խաղացել է հոր դերը մանուկ հասակում՝ Phir Kabhi ֆիլմում։ Նրա մյուս երեխաները՝ Նամաշին և Դիշանին դեռևս սովորում են։

Կարիերայի սկիզբ խմբագրել

Դեռևս ուսումնական տարիներին Միթհունը սկսեց նկարահանվել ֆիլմերում՝ հանդես գալով էպիզոդիկ դերերով։ Այդպիսի ֆիլմերից էր Դուլալա Գուհայի «Երկու անծանոթները» (Do Anjaane) ֆիլմը։ Նրա հետ միասին նկարահանման հրապարակում խաղում էին այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ամիթաբհ Բաչչանը և Ռաքհան։ Սակայն երիտասարդ դերասանը մնաց աննկատ, բայց ֆիլմը հավաքեց հսկայական շահույթ[3]։ Դրանից հետո Չակրաբորտին նկարահանվեց «Թագավորական որսը» ֆիլմում, որի ռեժիսորն էր Մրինալա Սենան։ Այստեղ դերասանը խաղաց սանտալ ցեղի պարզ և միամիտ որսորդի ողբերգական կերպարը։ Որպեսզի լավ և առավել բնական խաղա, Միթհունը ուսումնասիրեց այդ ցեղի կյանքը, դրվածքն ու սովորությունները և նույնիսկ որսորդությամբ զբաղվեց նրանց հետ։ 1976 թվականին «Թագավորական որսը» ֆիլմը դուրս եկավ երկրի էկրաններին և ունեցավ մեծ հաջողություններ։ Նկարին շնորհվեց Ազգային կինոմրցանակ՝ «Ոսկե լոտոս» իսկ Միթհուն Չակրաբորտին ստացավ տղամարդու լավագույն դերի մրցանակը[4]։

Չնայած «Թագավորական որսը» ֆիլմում Միթհունի հաջողություններին, ռեժիսորները երկար ժամանակ չէին շտապում նրան իրենց ֆիլմերին հրավիրել։ Արդյունքում 1977 թվականին նրա մասնակցությամբ էկրաններ բարձրացավ ընդամենը մեկ ֆիլմ։ Դրությունը շտկելու նպատակով Միթհունը որոշեց նկարահանվել մի շարք աննշան ֆիլմերում, որոնք դերասանին ոչ մի հայտնիություն չբերեցին։ 1980 թվականին նա նկարահանվեց ավելի քան տասը ֆիլմերում։ Դրանցից էր ռեժիսոր Հ. Ա. Աբբասի «Նասկալիտները» ֆիլմը։ Այս ֆիլմում Չակրաբորտին խաղաց անապաստան պատանու՝ Ամառ Կալյայի դերը։ Դերասանի համար ֆիլմը դարձավ իր հեղափոխական պատանեկության հուշերի կրկնությունը։ 1970-ական թվականների վերջում ամբողջ աշխարհում լայն տարածում ու համբավ գտավ դիսկո երաժշտությունը։ 1982 թվականին էկրաններ բարձրացավ Բաբբարա Սուբհաշի «Դիսկո պարողը» ֆիլմը, որը դերասանին բերեց խելահեղ հաջողություններ[5]։ Հենց այդ տարի էլ նա համալրեց հնդկական հայտնի դերասանների հնգյակը, միաժամանակ նաև ամենաշատ վարձատրվող դերասանն էր։ Դրանից անմիջապես հետո սկսեցին դերասանին հրավիրել բազմաթիվ ռեժիսորներ և պրոդյուսերներ նկարահանումների[3]։

Ներկայիս շրջան խմբագրել

1990-ական թվականներից Միթհունը առավել հաճախ սկսեց նկարահանվել բացասական կերպարներ մարմնավորող դերերում։ 1995 թվականին «Դահիճը» (Jallad) ֆիլմի համար դերասանը ստացավ Filmfare հեղինակավոր ամսագրի մրցանակը որպես լավագույն բացասական դեր կերտող դերասան։ 2005 թվականի հունվարին «Elan» ֆիլմը էկրաններ բարձրացավ, որտեղ Միթհունը խաղաց միջազգային ահաբեկիչ Բաբա Սիկանդերայի դերը։ Մամլո ասուլիսներից մեկի ժամանակ աշխարհահռչակ դերասանը ներողություն խնդրեց իր հանդիսատեսից բացասական դեր կերտելու համար[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1976 — Երկու անծանոթները
  • 1976 — Թագավորական որսը
  • 1979 — Սիրո մեղեդին
  • 1980 — Մենք հինգ հոգով ենք
  • 1981 — Ծուխը
  • 1981 — Ես և իմ փիղը
  • 1982 — Դիսկո պարողը՝ Ջիմի
  • 1982 — Չարի կողը
  • 1982 — Երես-երեսի
  • 1982 — Ըստ սովորության
  • 1983 — Ո՞վ և ինչպե՞ս
  • 1983 — Հնադարյան տաճարի գանձերը
  • 1984 — Բռնցքամարտիկը
  • 1984 — Ինչպես երեք հրացանակիրները
  • 1984 — Մոր երդումը
  • 1985 — Նոր Բոսը
  • 1985 — Հավատարմության երդում
  • 1985 — Քրեական գաղտնիքներ
  • 1986 — Հավերժություն
  • 1986 — Բարի սրտերը
  • 1986 — Ճշմարտությունը հայելու մեջ է
  • 1986 — Կյանքի պատմությունը
  • 1986 — Սիրո ցանցերը
  • 1987 — հայրենիքի պահապանները
  • 1987 — Ընտանիքը
  • 1987 — Պարի՛ր, պարի՛ր
  • 1987 — Արդարադատության շղթաները
  • 1987 — Ատելություն
  • 1988 — Սիրո տաճարը
  • 1988 — Կոմանդոսը
  • 1988 — Երեք ընկերը
  • 1988 — Բոցավառ կրակներում
  • 1988 — Գանգեսը, Ջամնան և Սարասվատին
  • 1988 — Դավադրություն
  • 1988 — Հրաժեշտ
  • 1989 — Ընդդեմ բոլորի
  • 1989 — Օրենքի ստվերում
  • 1989 — Գուռուն
  • 1989 — Թաղամասը
  • 1989 — Իմ լեզուն
  • 1989 — Դատապարտյալը
  • 1989 — Դատավորը
  • 1989 — Ուսուցչի որդին
  • 1990 — Կրակե ուղին
  • 1990 — Հանցագործ աշխարհի արքան
  • 1990 — Սիրո աստվածը
  • 1990 — Թշնամին
  • 1990 — Զոհ հանուն սիրո
  • 1991 — Ջունգլիի օրենքներով
  • 1991 — Շիվայի երրորդ աչքը
  • 1992 — Կաբարեյի պարուհին
  • 1992 — Ացած-գնացած վեհություն
  • 1993 — Շախմատ
  • 1993 — Ծաղիկ և հուր
  • 1993 — Ազնիվ սիրտը
  • 1994 — Ո՞վ է երրորդը
  • 1994 — Վիրավորանք
  • 1996 — Վրիժառություն
  • 1996 — Մոլեգինը
  • 1996 — Եռակի հարված
  • 1997 — Հռչակավոր խարդախը
  • 1997 — Սուրաջը
  • 1997 — Փղի վրեժը
  • 1997 — Պայքար կյանքի համար
  • 1997 — Հեղափոխականը
  • 1998 — Պատերազմի աստվածը
  • 1998 — Տիրակալը
  • 1998 — Մաֆիայի պարագլուխը
  • 1999 — Մաֆիայի զինվորները
  • 2000 — Սատանան
  • 2001 — Բենգալական վագրը
  • 2001 — Իմ քույրը հարս է դարձել
  • 2001 — Անկոչ հյուրը
  • 2002 — Թիթեռը
  • 2003 — Գուռու
  • 2005 — Սիրո դասական պարը
  • 2005 — Բախում
  • 2005 — Լակի
  • 2005 — Ամենաթողություն
  • 2006 — Անզիջողականություն
  • 2006 — Քեզ եմ տալիս սիրտս
  • 2006 — Սիրո կայծեը
  • 2007 — Գուռու
  • 2008 — Դոն Մութհու Սվամին
  • 2008 — Նրանց բաժանեց բախտը
  • 2008 — Հերոսները
  • 2008 — Իմ անունը Էնթոնի Գոնսալվես է
  • 2008 — Ժառանգորդները
  • 2009 — Չանդնի Չոուկից դեպի Չինաստան
  • 2009 — Հաջողությունը
  • 2010 — Որախ խարդախները 3։ Քոնը, իմը, մերը
  • 2010 — Վիրը՝ ազգի հերոսը
  • 2012 — Լի տունը 2
  • 2012 — Անհավանական պատմությունը
  • 2012 — Խաղացող համար 786
  • 2013 — Բոսսը
  • 2014 — Հարված
  • 2013 — Կաանչի
  • 2014 — Զվարճություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #139941924 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://www.hindustantimes.com/entertainment/bollywood/padma-awards-2024-vyjayantimala-chiranjeevi-mithun-chakraborty-vijaykant-usha-uthup-101706188512697.html
  3. 3,0 3,1 Միթհուն Չակրաբորտին որպես լավագույն դիսկո պարող
  4. Avijit Ghosh. — 2010-07-10«Mithun: Sexy at sixty» (անգլերեն). The Times of India. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  5. «KiNOPORTAL.uz». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. Բոլիվուդի օրագիր

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միթհուն Չակրաբորտի» հոդվածին։