Շտուրովո (սլովակերեն՝ Štúrovo, մինչև 1948 թվականը՝ Parkan; գերմաներեն՝ Gockern ; հունգարերեն՝ Párkány)[2], քաղաք Սլովակիայի հարավ-արևմուտքում, Դանուբ գետի ափին՝ նրա Հրոն վտակի գետաբերանի մերձակայքում, հունգարական Էստերգոմ քաղաքի դիմաց, որի հետ միացված է Մարիա Վալերիայի պատվին անվանակոչված կամրջով։

Բնակավայր
Շտուրովո
սլովակ.՝ Štúrovo
Զինանշան

ԵրկիրՍլովակիա Սլովակիա
Հիմնադրված է1075 թ.
Առաջին հիշատակում1075
Մակերես13,44 կմ²
ԲԾՄ109 մետր
Բնակչություն9777 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ036
Փոստային դասիչ94301
Ավտոմոբիլային կոդNZ
Պաշտոնական կայքsturovo.sk
Շտուրովո (Սլովակիա)##
Շտուրովո (Սլովակիա)

Պատմություն խմբագրել

Ռազմավարական կարևոր դիրքի շնորհիվ քաղաքի ներկայիս տարածքը բնակեցվել է դեռ նախապատմական ժամանակներում։ 9-րդ դարում այստեղ են եկել հունգարական ցեղեր, որոնք հիմնել են Կակատ բնակավայրը (պատմական փաստաթղթերում առաջին անգամ այն հիշատակվել է 1075 թվականին16-րդ դարի կեսերին բնակավայրն ընկել է թուրքերի լծի տակ։ 1683 թվականին Յան Սոբեսկի Երրորդի զորքերը ջախջախել են թուրքերին[3] և ազատագրել բնակավայրը, որին Մարիա Թերեզա կայսրուհին 1740 թվականին քաղաքի կարգավիճակ է շնորհել։ 1850 թվականին գործարկվել է երկաթուղային կայարանը (Վիեննա-Բուդապեշտ երկաթգծի վրա)։ 1895 թվականին շահագործման է հանձնվել Մարիա Վալերիայի անվան կամուրջը, որը հետագայում երկու անգամ՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ավարտական փուլերի շրջանում պայթեցվել է և, վերջնական վերակառուցումից հետո, արդեն երրորդ անգամ շահագործման հանձնվել 2001 թվականին։ 1948 թվականին քաղաքը, որ մինչ այդ Պարկան էր կոչվում, վերանվանվել է Շտուրովո (սլովակ նշանավոր հեղափոխական և գրող Լյուդովիտ Շտուրի անունով)։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Զբոսաշրջություն խմբագրել

Շտուրովոյով է անցնում «Սուլթանի արահետ» անվանումը կրող զբոսաշրջային հետիոտն երթուղին, որն սկսվում է Վիեննայից և ավարտվում է Ստամբուլում՝ անցնելով Ավստրիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի և Թուրքիայի տարածքներով։

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Շտուրովոն գործընկերային կապեր է հաստատել[4] հետևյալ քաղաքների հետ[5].

Գրականություն խմբագրել

  • Párkány, in: Guy Miron (Hrsg.): The Yad Vashem encyclopedia of the ghettos during the Holocaust. Jerusalem : Yad Vashem, 2009 ISBN 978-965-308-345-5, S. 576f.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The 2021 Population and Housing CensusBratislava: Statistical Office of the Slovak Republic.
  2. http://slovnik.juls.savba.sk/?d=obce
  3. Dezobry et Bachelet, Dictionnaire de biographie, t.1, Ch.Delagrave, 1876, P.
  4. Partnerské mestá
  5. Website der Stadt

Արտաքին հղումներ խմբագրել

Քաղաքի պաշտոնական կայքէջը

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտուրովո» հոդվածին։