Յան Սոբեսկի
Յան Սոբեսկի, Յան 3-րդ Սոբեսկի (լեհ.՝ Jan III Sobieski, օգոստոսի 17, 1629 - հունիսի 17, 1696), Լեհաստանի թագավոր 1674 թվականից։ Լինելով թագի մեծ հետման՝ գլխավորել է լեհական զորքը 1672—1676 թվականների լեհ-թուրքական պատերազմում, 1673 թվականի նոյեմբերի 11-ին Խոտինի ճակատամարտում ջարդել է թուրքական բանակը։ Այդ հաղթանակից հետո սեյմը նրան ընտրել է թագավոր։ Թուրքերի դեմ պայքարում դաշնակցել է ավստրիական Հաբսբուրգների հետ և օգնության հասնելով նրանց՝ 1683 թվականի սեպտեմբերի 12-ին Վիեննայի մոտ գլխովին ջախջախել է թուրքական բանակը (այդ ճակատամարտում Սոբեսկու զորքում կռվել են 5 հզ լեհահայեր)։ Ձգտելով Ռուսաստանին ներգրավել հակաթուրքական դաշինքի մեջ, Սոբեսկին նրա հետ կնքել է (1686 թ.) «Հավիտյան խաղաղություն»։ Փորձել է Ռեչ Պոսպոլիտայում հաստատել ժառանգական միապետություն, սակայն հանդիպել է լեհական խոշոր ֆեոդալների դիմադրությանը և Ավստրիայի ու Բրանդենբուրգի հակազդեցությանը։ Սոբեսկին բարձր է գնահատել լեհահայերի դերը Լեհաստանի ռազմաքաղաքական, տնտեսական կյանքում, հովանավորել և արտոնություններ է տվել նրանց, օգտվել հայազգի դիվանագետների ծառայություններից։ Սոբեսկին ձգտել է Թուրքիայի թիկունքում, նրան հակազդելու համար, վերականգնել Հայաստանի անկախությունը, որը լինելու էր ուժեղ պետություն, գտնվելու էր Հռոմի եկեղեցու և լեհական թագավորության հովանավորության ներքո։ Այդ նպատակով բանակցել է Հայոց կաթողիկոսներ Հակոբ Դ Ջուղայեցու (1655-1680 թթ.) և Նահապետ Ա Եդեսացու (1691 -1705 թթ.) հետ։ Սակայն Սոբեսկու մահվան պատճառով ծրագիրը չի իրագործվել։
Յան Սոբեսկի | |
---|---|
Զինվորական կոչում | Ֆելդմարշալ |
Ծնվել է՝ | օգոստոսի 17, 1629[1][2][3][…] |
Ծննդավայր | Օլեսկո, Lwów Land, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է՝ | հունիսի 17, 1696[2][4][3][…] (66 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Wilanów Palace, Վիլյանուվ, Masovian Voivodeship, Մեծլեհական պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[5] |
St. Leonard's Crypt և Church of the transfiguration of Jesus Christ in Warsaw | |
Երկիր | ![]() ![]() |
Տոհմ | Սոբեսկիներ |
զորավար և քաղաքական գործիչ | |
Շրջանավարտ | Կրակովի համալսարան |
Հայր | Յակուբ Սոբեսկի |
Մայր | Սիֆիա Թեոֆիլա Սոբեսկա |
Երեխաներ | Յակուբ Լոդվիկ Սոբեսկի, Մարիա Թերեզա Սոբեսկա, Թերեզա Կունեգունդա Սոբեսկա, Ալեքսանդր Բենեդիկտ Սոբեսկի, Կոնստանդին Վլադիսլավ Սոբեսկի, Տերեսա Տեոֆիլա Սոբեսկա, Ադելաիդա Լյուդվիկա Սոսեսկա և Յան Սոբեսկի |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ | Սուրբ Հոգու շքանշան, Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ և Fidei defensor? |
Ստորագրություն |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, Macmillan, Grove's Dictionaries, 1998. — ISBN 978-1-884446-05-4
- ↑ RKDartists
- ↑ Ян III Собеский // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 487)։ |