Սլովակներ
Սլովակներ (սլովակ.՝ Slováci), ազգ, որը արևմտասլավոնական ժողովուրդ է և բնակվում է Սլովակիայում։ Խոսում են սլովակերենով։ Սլովակների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 6-7 միլիոն մարդ[5]։ Բնակվում են նաև Հունգարիայում, Հարավսլավիայում, Ռումինիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլ երկրնկրում։ Հավատացյալները կաթոլիկներ են, բայց կան նաև բողոքականներ։ Նրանց բարեկամներն են չեխերը։
Սլովակներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
![]() | ||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||
6-7 միլիոն | ||||||||||||
Բնակեցում | ||||||||||||
| ||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||
Սլովակերեն | ||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||
Կաթոլիկություն, Բողոքականություն | ||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||||||||
Սլավոններ, Չեխեր |
Սլովակների պատմությունը
խմբագրելՍլավոնները Սլովակիայի տարածք են եկել տարբեր ալիքներով 5-6-րդ դարերում և կազմակերպվել են ցեղային մակարդակում։ Առաջին ցեղային անվանումները չեն պահպանվել գրավոր աղբյուրների բացակայության պատճառով՝ մինչև նրանք միացան ավելի բարձրագույն քաղաքական միավորներին։ Ցեղային գիտակցության թուլացումը, հավանաբար, արագացել է ավարների ներխուժմամբ, որոնք չեն հարգել ցեղային տարբերությունները վերահսկվող տարածքում և խթանել են մնացած սլավոններին միավորվելու և համագործակցելու իրենց պաշտպանությունը ապահովելու համար։
10-րդ դարը կարևոր մի հանգրվան է սլովակների էթնոգենեզում[6]։ Մեծ Մորավիայի անկումը և հետագա քաղաքական փոփոխությունները նպաստել են նրանց ձևավորմանը որպես առանձին ազգ։ Միաժամանակ, հին սլավոնական լեզվի ոչնչացումը, 10-13-րդ դարերում, սլովակերեն լեզուն դարձրել է ինքնուրույն լեզու (դրանում ներառված են նաև այլ սլավոնական լեզուները)։ Արևելյան Հունգարիայում, վաղ շրջանի Հունգրաիայի թագավորության գոյությունը, դրական ազդեցություն է ունեցել ընդհանուր գիտակցության և ընկերության զարգացման վրա, ոչ միայն Սլովակիայի ներկայիս սահմաններում, այլև Սլովակիայից դուրս։ Սլովակների և մադյարների միջև առկա տարբերությունները, որոնք ակնհայտ էին, դարձրել են հատուկ անվանում ընդունելը անպիտան, և սլովակները պահպանել են իրենց սկզբնական անունը (լատիներեն՝ Slavus), որը նույնպես օգտագործվել է այլ սլավոնական ժողովուրդների հետ շփման մեջ։ Պոլիտիկական առումով միջնադարյան սլովակները, սլովոնների, չեխերի, գերմանացիների, ռումինների և այլ ազգությունների հետ՝ Հունգարիայի Թագավորությունում մեջ էին մտնում։ Քանի որ միջնադարյան քաղաքական ազգը բաղկացած էր ոչ միայն սովորական մարդկանցից, այլ նաև ազնվականությունից, բոլոր այդ ժողովուրդները պետք է պատկանեին այս դասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Národnosť a materin. jazyk». scitanie.sk. Արխիվացված օրիգինալից 2022-10-13-ին. Վերցված է 2022-10-13-ին.
- ↑ «Census Reporter: People Reporting Multiple Ancestry». censusreporter.org. Վերցված է 16 August 2024-ին.
- ↑ «Slováků v Česku přibývá, tvoří pětinu všech cizinců v zemi». týden.cz. 15 June 2019. Արխիվացված օրիգինալից 28 June 2020-ին. Վերցված է 25 June 2020-ին.
- ↑ «Ethnic or cultural origin by generation status: Canada, provinces and territories, census metropolitan areas and census agglomerations with parts». www150.statcan.gc.ca. 26 October 2022. Վերցված է 16 August 2024-ին.
- ↑ «Ako žijú Slováci za hranicami? Slovensko mám rád, ale mojím domovom už nie je» [How do Slovaks live abroad? I like Slovakia but it is no longer my home.]. Sme.sk. Արխիվացված օրիգինալից 3 August 2017-ին. Վերցված է 2 August 2017-ին.
- ↑ Marsina, 2009, էջ 16
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 429)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակներ» հոդվածին։ |