Շումեն (քաղաք)
Շումեն (բուլղար․՝ Шумен), Շումլա[2] (թուրք.՝ Şumnu, 1950-1965 թվականներին անվանվել է Կոլարովգրադ՝ բուլղար քաղաքական գործիչ Վասիլ Կոլարովի պատվին,), տնտեսական, տրանսպորտային, զբոսաշրջային, մշակութային կենտրոն Բուլղարիայի հյուսիս-արևելքում, Շումենի մարզի և Շումեն համայնքի վարչական կենտրոնը: Տարածվել է Պորոյնա գետի երկու ափերին, Վառնա քաղաքից 90 կիլոմետր դեպի արևմուտք: Համարվում է Բուլղարիայի Հանրապետության մեծությամբ տասներորդ քաղաքը: 2017 թվականի մարտի 15-ի տվյալներով ունեցել է 85 685 բնակիչ[3]: Բուլղարիայի ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 76 967[4][5]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շումեն | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 136,358±0,001 կմ² | ||||
ԲԾՄ | 184±1 մետր | ||||
Բնակչություն | 97 719 մարդ (հունիսի 15, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 054 | ||||
Փոստային ինդեքսներ | 9700 | ||||
Պաշտոնական կայք | shumen.bg | ||||
| |||||
ՍտուգաբանությունԽմբագրել
Քաղաքն առաջին անգամ Šimeonis անվամբ հիշատակվել է արաբ ճանապարհորդ Մուհամմադ ալ Իդրիսիի գրքում, 1153 թվականին: Ենթադրվում է, որ այդ անվանումը բուլղարերեն shuma '(սաղարթախիտ անտառ) բառից է'[6]: Ուսումնասիրողների մի մասն էլ ընդունում է Կոնստանտին Յիրեչեկի վարկածը, ըստ որի՝ քաղաքի անվանումը առաջացել է բուլղար նշանավոր թագավոր Սիմեոն Մեծի անունից: Հետագա ժամանակներում քաղաքը հիշատակվել է Şumena, Şumna, Şumular, Sumunum, Şumnu և Şumen անվանումներով: Բրիտանիկա հանրագիտարանի տասնմեկերորդ հրատարակության մեջ գործածվել է Shumla անվանաձևը[7]:
ՊատմությունԽմբագրել
Շումենի տեղում հնագույն բնակավայր է եղել դեռևս մեր թվականությունից առաջ տասներկուերորդ դարում: Քաղաքն իր պատմական ամրոցով ու պղնձագործական, զինագործական արհեստանոցներով կարևոր դեր է խաղացել ինչպես միջին դարերում, այնպես էլ օսմանյան լծից ազատագրվելու համար բուլղարացիների մղած պայքարի տարիներին:
Շումենը հարուստ է պատմական և ժամանակակից հուշարձաններով, որոնց մեջ առանձնանում է Բուլղարիայի 1300-ամյակին նվիրված, կուբիստական ոճով կերտված հուշարձանը, որ վեր է խոյանում քաղաքի կենտրոնում, 1300 աստիճանների վերևում: Հիշարժան են նաև դեռևս անտիկ ժամանակներում թրակիացիների, ապա՝ հին հռոմեացիների կողմից կառուցված և հետագայում՝ վաղ բյուզանդական, բուլղարական առաջին և երկրորդ թագավորությունների, օսմանյան տիրապետության ժամանակներում բազմիցս վերակառուցված, առավել ամրացված բերդը, բազմաթիվ եկեղեցիները, Թոմբուլ մզկիթը, պատմության թանգարանը: Քաղաքի տեսարժան կառույցներից են նաև ընդարձակ գրադարանը, թատրոնը, քաղաքապետարանի շենքը, որն ունի մեծ համերգասրահ, որտեղ ելույթներով հանդես են գալիս տեղացի և հրավիրված անվանի երաժիշտներ: Բուլղարիայում բարի համբավ է վայելում Շումենի գարեջրի գործարանի արտադրանքը: Քաղաքի մերձակայքում են գտնվում Բուլղարիայի առաջին և երկրորդ մայրաքաղաքները՝ Պլիսկան և Պրեսլավը:
ԿլիմաԽմբագրել
Շումենի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 4.3 (39.7) |
6.5 (43.7) |
11.3 (52.3) |
17.8 (64) |
23.2 (73.8) |
26.5 (79.7) |
29.5 (85.1) |
30.1 (86.2) |
25.1 (77.2) |
18.8 (65.8) |
12.0 (53.6) |
5.8 (42.4) |
17.6 (63.7) |
Միջին օրական °C (°F) | 0.7 (33.3) |
2.6 (36.7) |
6.9 (44.4) |
12.5 (54.5) |
17.2 (63) |
20.6 (69.1) |
23.3 (73.9) |
23.7 (74.7) |
19.1 (66.4) |
13.5 (56.3) |
7.9 (46.2) |
2.4 (36.3) |
12.5 (54.5) |
Միջին ցածր °C (°F) | −2.9 (26.8) |
−1.3 (29.7) |
2.6 (36.7) |
7.1 (44.8) |
11.2 (52.2) |
14.7 (58.5) |
17.1 (62.8) |
17.2 (63) |
13.0 (55.4) |
8.1 (46.6) |
3.9 (39) |
−1.1 (30) |
7.2 (45) |
Տեղումներ մմ (դյույմ) | 36 (1.4) |
41 (1.6) |
38 (1.5) |
53 (2.1) |
64 (2.5) |
79 (3.1) |
48 (1.9) |
41 (1.6) |
33 (1.3) |
41 (1.6) |
53 (2.1) |
51 (2.0) |
580 (23) |
աղբյուր: Weatherbase[8] |
Անվանի շումենցիներԽմբագրել
- Մաքսիմ Բեհար (ծնվ. 1955), հասարակական հարաբերությունների փորձագետ
- Խաչո Պոյաճիև (ծնվ. 1932), կինոյի, թատրոնի, հեռուստատեսության անվանի գործիչ
- Ստոյան Դանև (1858–1949), քաղաքական գործիչ, երկու անգամ նշանակվել է Բուլղարիայի վարչապետ
- Իվան Դոչև (1906–2005), աջ ծայրահեղական քաղաքական անվանի գործիչ
- Վասիլ Դրումև (Կլեմենտ Տառնովցի) (1841–1901), կրոնական և քաղաքական գործիչ, երկու անգամ նշանակվել է Բուլղարիայի վարչապետ
- Սոլոմոն Գոլդշտեյն, (1884–1969), քաղաքական գործիչ
- Նիկոլայ Գունդերով (ծնվ. 1974), մրցանակակիր թատերագիր, ռոժիսոր, բանաստեղծ, դերասան
- Յուսուֆ Իսմայիլ (1857–1898), ըմբիշ
- Վասիլ Կոլարով (1877–1950), քաղաքական գործիչ, կոմունիստ ղեկավար
- Տոդոր Կոլև (ծնվ. 1939), դերասան
- Ռաչո Պետրով (1861–1942), բուլղար անվանի գեներալ, քաղաքական գործիչ
- Ահմեդ Ֆիքրի Թյուզեր (1878–1942), Թուրքիայի վարչապետ մեկ օրով (8–9 հուլիսի 1942 թ.)
- Վենետա Վիչևա (1931–2013), երգչախմբի ղեկավար
- Պանչո Վլադիգերով (1899–1978), երգահան, դաշնակահար, մանկավարժ
- Պանայոտ Վոլով (1850-1876), օսմանյան լծի դեմ 1876 թ. ապրիլին բռնկված ապստամբության մասնակիչ Գյուրգևոյի հեղափոխական կոմիտեի կազմակերպիչ և առաջնորդ
- Դոբրի Վոյնիկով (1833–1878), գրող, լուսավորիչ
Քույր քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.grao.bg/tna/t41nm-15-06-2020_2.txt
- ↑ Шумла (թուրք.՝ Şumla) — турецкое название, используемое в русской военно-исторической литературе о русско-турецких войнах
- ↑ Таблица на населението по постоянен и настоящ адрес – област Шумен, община Шумен – ГРАО, посетена на 7 януари 2018 г.
- ↑ Население по градове и пол, НСИ.
- ↑ [1], България / Bălgarija)
- ↑ E.M. Pospelov, Geograficheskie nazvaniya mira (Moscow: Russkie slovari, 1998), p. 475.
- ↑ Chisholm Hugh, ed. (1911)։ Encyclopædia Britannica 24 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 1023
- ↑ «Shumen, Bulgaria Travel Weather Averages (Weatherbase)»։ Weatherbase
Արտաքին հղումներԽմբագրել
Շումեն (քաղաք) Վիքիպահեստում |