Շումենի մարզ (բուլղար․՝ Област Шумен), Բուլղարիայի քսանութ մարզերից մեկը, երկրի հյուսիսարևելյան տարածաշրջանում։ Զբաղեցնում է 3390,2 քառակուսի կիլոմետր տարածք։ Կազմված է 10 համայնքներից։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով եղել է 194,090[4][5][6]։ Մարզկենտրոնը Շումեն քաղաքն է, որի տեղում հնագույն բնակավայր է եղել դեռևս երկաթի դարի ժամանակներում։ Շումենն իր պատմական ամրոցով ու պղնձագործական, զինագործական արհեստանոցներով կարևոր դեր է խաղացել ինչպես միջին դարերում, այնպես էլ օսմանյան լծից ազատագրվելու համար բուլղարացիների մղած պայքարի տարիներին։ Քաղաքը հարուստ է պատմական և ժամանակակից հուշարձաններով, որոնց մեջ առանձնանում է Բուլղարիայի 1300-ամյակին նվիրված, կուբիստական ոճով կերտված հուշարձանը, որ վեր է խոյանում քաղաքի կենտրոնում, 1300 աստիճանների վերևում։ Հիշարժան են նաև դեռևս անտիկ ժամանակներում կառուցված ամրոցը, Թոմբուլ մզկիթը, պատմության թանգարանը։ Քաղաքի կենտրոնում են գտնվում ընդարձակ գրադարանը, թատրոնը, քաղաքապետարանի շենքը, որն ունի նաև մեծ համերգասրահ, որտեղ ելույթներով հանդես են գալիս տեղացի և հրավիրված անվանի երաժիշտներ։ Բուլղարիայում բարի համբավ է վայելում Շումենի գարջրի գործարանի արտադրանքը։ Քաղաքի մերձակայքում են գտնվում Բուլղարիայի առաջին և երկրորդ մայրաքաղաքները՝ Պլիսկան և Պրեսլավը։

Picto infobox map.png
Շումենի մարզ
բուլղար․՝ Област Шумен
Kladenetc 1.jpg
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ԿարգավիճակԲուլղարիայի մարզ
Մտնում էԲուլղարիա
ՎարչկենտրոնՇումեն
ԲԾՄ248 մետր[1]
ՄարզպետՊլամեն Ստոիլով
Բնակչություն180 528 մարդ[2]
Տարածք3389,7 կմ²[3]
Shumen in Bulgaria.svg
Հիմնադրված էհունվարի 8, 1999 թ.
Սահմանակցում էՍիլիստրայի մարզ և Բուրգասի մարզ
Ժամային գոտիDAZD?
ISO 3166-2 կոդBG-27
Ավտոմոբիլային կոդН
sh.government.bg
Շումենի մարզի համայնքների քարտեզը

ՀամայնքներըԽմբագրել

Համայնքը Կյուրեղագիր Բնակչ.[4][5][6] Քաղաք/գյուղ Բնակչ.[5][7][8][9][10]
(December 2009)
Վենեց Венец 6,905 Վենեց 725
Վերբիցա Върбица 10,492 Վերբիցա 3,585
Հիտրինո Хитрино 6,423 Հիտրինո 715
Կաոլինովո Каолиново 12,251 Կաոլինովո 1,538
Կասպիչան Каспичан 8,871 Կասպիչան 3,260
Նիկոլա Կոզլևո Никола Козлево 6,381 Նիկոլա Կոզլևո 789
Նովի պազար Нови пазар 18,476 Նովի պազար 12,673
Վելիկի Պրեսլավ Велики Преслав 15,292 Վելիկի Պրեսլավ 8,951
Սմյադովո Смядово 7,402 Սմյադովո 4,036
Շումեն Шумен 101,597 Շումեն 86,824

ԲնակչությունըԽմբագրել

2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Շումենի մարզի բնակչության թվաքանակը կազմել է 204,395, որոնցից արական սեռի՝ 99,785, իգական սեռի՝ 104,593[11]: 2009 թվականի վերջի տվյալներով մարզի բնակիչների թիվը եղել է 194,090[4], նրանցից 44,115-ի տարիքը բարձր է եղել 60-ից[12]։

Էթնիկ խմբերԽմբագրել

Էթնիկ խմբեր (2011 թ.)
Էթնիկ խումբ Տոկոսը
բուլղարներ
  
59.2 %
թուրքեր
  
30.3 %
գնչուներ
  
8.2 %
այլք
  
2.3 %

Ամբողջ բնակչությունը (2011 թ.): 180,528

Իր ազգային պատկանելությունը որոշակիորեն նշել է 167,952 մարդ[13]

12,000-ից ավելի մարդ չի որոշակիացրել իր ազգային պատկանելությունը։

Էթնիկ խմբերը ըստ 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալների[14]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել