Շանդոր Պետեֆի (հունգ. Sándor Petőfi, հունվարի 1, 1823(1823-01-01)[1][2][3][…], Կիշկյորյոշ, Պեշտ-Պիլիշ-Շոլթ-Քիշկուն, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - ենթդ․ հուլիսի 31, 1849(1849-07-31)[1][2][3][…], ենթդ․ Albești, Principality of Transylvania, Ավստրիական կայսրություն), հունգարացի բանաստեղծ, հեղափոխական դեմոկրատ։

Շանդոր Պետեֆի
հունգ.՝ Petőfi Sándor
Ծննդյան անունսլովակ.՝ Alexander Petrovič
Ծնվել էհունվարի 1, 1823(1823-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրԿիշկյորյոշ, Պեշտ-Պիլիշ-Շոլթ-Քիշկուն, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էենթդ․ հուլիսի 31, 1849(1849-07-31)[1][2][3][…] (26 տարեկան)
Վախճանի վայրենթդ․ Albești, Principality of Transylvania, Ավստրիական կայսրություն
Գրական անունRónai Sándor և Andor deák
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, դերասան և գրող
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունՖաշորիի գիմնազիա (1834), Բուդապեշտի Պիարիստական ​​գիմնազիա (1835) և Pápai Református Kollegium? (1842)
Ուշագրավ աշխատանքներQ466479?, Q784741?, John the Valiant?, Q784950? և Nemzeti dal?
ԱնդամակցությունTízek Társasága?
ԿուսակցությունԸնդդիմադիր կուսակցություն
ԱմուսինՅուլյա Սենդրեի
ԶավակներZoltán Petőfi?
Изображение автографа
Շանդոր Պետեֆի Վիքիքաղվածքում
Շանդոր Պետեֆի Վիքիդարանում
 Sándor Petőfi Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

1842 թվականին լույս է տեսել Պետեֆիի «Հարբեցողը» առաջին բանաստեղծությունը, 1844 թվականին՝ Վյորյոշմարտիի հանձնարարականով, «Բանաստեղծություններ» ժողովածուն, որտեղ դրսևորվում է Պետեֆիի ժողովրդական աշխարհընկալումն ու ռեալիզմը։ Բանաստեղծություններից շատերը («Ես խոհանոց մտա մի օր...» 1843, «Առևտուր» 1845, և այլն) դարձել են ժողովրդական երգեր։ Պետեֆիի պոեզիայում խռովարարական բողոքը շուտով ստանում է դեմոկրատական երանգ («Ընդդեմ արքաների» 1844, «Վայրի ծաղիկ» 1844)։ «Գյուղական մուրճ» (1844) և «Դյուցազն Յանոշը» (1844) ստեղծագործություններով Պետեֆին հեռացավ ժամանակի իշխող պահպանողական, կեղծ ռոմանտիկական կանոններից և ընդունեց բուն ժողովրդական ձև ու բովանդակություն։ Սիրային հիասթափությունները, «կոպտության» և «անճաշակության» համար քննադատական հարձակումները, տագնապը իր երկրի նկատմամբ Պետեֆիին հասցրին հոգեկան ճգնաժամի։ «Ամպեր» (1845-1846) շարքը տոգորված է կենցաղի աններդաշնակության զգացումով։ «Պիշտա Սիլայ» (1846), «Շալգո» (1846) պոեմները բովանդակում են ողբերգական մոտիվներ։ Պետեֆիի պոեզիան հետզհետե դառնում է հասարակական պայքարի «օրացույց» («Ինձ մի բան է անհանգստացնում» 1846, «Պալատն ու խրճիթը», «XIX դարի պոետներին», «Ժողովրդի անունից», «Հերոսները քրջերի մեջ» 1847)։

1847 թվականին Պետեֆին գլխավորել է «Երիտասարդ Հունգարիա» կազմակերպությունը, մասնակցել բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ծրագրի մշակմանը («12 կետ»), Վաշվարի հետ ղեկավարել Պեշտի և Բուդի 1848 թվականի մարտի 15-ի հեղափոխական ապստամբությանը։ Պետեֆին հանդես է եկել ֆեոդալիզմը ամբողջովին վերացնելու օգտին, կոչ արել խորացնելու հեղափոխությունը, ստեղծելու Հունգարիայի անկախ դեմոկրատական հանրապետություն։ Բանաստեղծ-հռետորը պահանջում էր ժողովրդական իրավունքների լրիվ իրականացում («Ազգային երգ» 1848, «Թագավորներին դեպի կախաղան» 1848, և այլն)։ Ազնավականների կողմից ձախողվեով Ազգային ժողովի ընտրություններում՝ Պետեֆին 1848 թվականի սեպտեմբերին ընդունվել է հեզափոխական բանակ, գրել զինվորներին փառաբանող մարտական երգեր։ Նրա քնարերգությունը, ինչպես նախկինում, միաձուլված էր հեղափոխական գաղափարների հետ, բայց նրանում կային նաև ողբերգական նոտաներ («Սարսափելի ժամանակներ», «Կյանք կամ մահ», «Առաքյալ», 1848, լրիվ հրատարակված 1874)։ Պետեֆին զոհվել է ցարական կազակների հետ ընդհարման ժամանակ։

Պետեֆիի գործերը թարգմանվել են հայերեն Վահագն Դավթյանի, Գրիգոր Արեյանի կողմից։

Տես նաև

խմբագրել

Պետեֆիի խմբակ

Աղբյուրներ

խմբագրել

«Հատոր 9». Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. 1983. էջ 253.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wurzbach D. C. v. Petőfi, Alexander (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 22. — S. 84.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շանդոր Պետեֆի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Պետեֆի» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Պետեֆի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Պետեֆի» հոդվածին։