Էլամերեն, էլամցիների լեզուն։ Ցեղականությունը դեռևս պարզված չէ։ Հայտնի է մ.թ.ա. IV հազարամյակի վերջերից մինչև մ.թ.ա. VI-V դդ. ընդգրկող գրավոր աղբյուրներից։ Տարբերվում են հին, միջին և նոր էլամերեններ։

Էլամերեն
Տեսակմեռած լեզու, կցական լեզու և հին լեզու
Ենթադասմարդկային լեզու
ԵրկրներԷլամ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ6 մեռած
Գրերի համակարգԷլամական սեպագիր և սեպագիր
IETFelx
ԳՕՍՏ 7.75–97эла 834
ISO 639-2elx
ISO 639-3elx
 Elamite language Վիքիպահեստում
էլամերեն գիր

Հնչյունային կազմը խմբագրել

Հնչյունային կազմով հարուստ չի եղել։ Ունեցել է դիմայնություն, որոշյալություն արտահայտող ցուցիչներ։ Զուրկ է եղել հոլովներից։ Բայն ունեցել է եղանակա-ժամանակային ու կերպարային տարբերակումներ։ Գործածված են գաղափարագիր-հիերոգլիֆային և սեպագիր գրատեսակները[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ասիայի հնագույն լեզուների մասին, Դյակոնով Ի.Մ., 1954 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 9