Քարաջ (արաբ․՝ کرج‎‎), քաղաք Իրանի տարածքում։ Ալբորզի նահանգի կենտրոնն է, գտնվում է Քարաջի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։

Քաղաք
Քարաջ
պարսկերեն՝ کرج
Banafshé Park - panoramio (1).jpg
տեսարան Քարաջից
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱլբորզի նահանգ
ՇահրեսթանՔարաջի գավառ
ԲախշՔարաջի շրջան
Մակերես1419 կմ²
ԲԾՄ1341 մետր
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուպարսկերեն, ադրբեջաներեն
Բնակչություն1,970,000 մարդ (2012)
Ազգային կազմպարսիկներ, ազարիներ, գիլանցիներ, մազանդարանցիներ
Ժամային գոտիUTC+3.30, ամառը UTC+4.3
Հեռախոսային կոդ26
Պաշտոնական կայքkaraj.ir
##Քարաջ (Իրան)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Տեղակայված է երկրի հյուսիսում՝ Ալբորզի ստորոտին։ Մայրաքաղաք Թեհրանից գտնվում է 20 կմ հեռավորության վրա՝ արևմտյան ուղղությամբ։ Ծովի մակարդակից բարձր է 1,312 մ։

Կլիման չորային է, կլիմայի վրա ազդեցություն են թողնում լեռները, որոնք գտնվում են քաղաքի մերձակայքում։ Ամռանը շոգ է, խիստ սակավաթիվ անձրևներով, ջերմաստիճանն առանձնապես բարձր է լինում հուլիսին և օգոստոսին։ Ձմեռը շատ ցուրտ չէ, բայց կարող են լինել ջերմաստիճանի կտրուկ անկումներ և սառնամանիքներ[1]։ Տեղումնառատ են նոյեմբեր-մարտ ամիսները։

Բնակչության ճնշող մեծամասնությունը պարսիկներ (53%) և ազարիներ (30%) են, ապրում են նաև քրդեր, գիլանցիներ, մազանդարանցիներ, լոռեր և այլ ազգեր։

ՊատմությունԽմբագրել

Քարաջի տարածքում գտնվող առաջին բնակավայրերը թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի[2]։ Քաղաքի Խուրվին վարչական շրջանը բնակեցված է եղել բրոնզե դարից, իսկ եւ Քելաքի շրջանը՝ երկաթե դարից ի վեր։ Շահրիար գավառի արևմտյան մասում՝ լեռան վրա, գտնվել է Թահթե Ռոստամ հնավայրը, որը կառուցվել էր Պարթևական դարաշրջանում որպես զրադաշտական ատրուշան։

Քաղաքը Թեհրանի հետ կապ էր հաստատում Սեֆյանների ժամանակ կառուցած կամուրջի միջոցով, որը գործել է մինչև նախորդ դարի վերջ։ Նույն դարաշրջանում է կառուցվել նաև Շահ Աբբասի քարվանսարան։ Ղաջարիների տիրապետության ժամանակ՝ 1810-ական թվականներին, այստեղ կառուցվում է Սոլեյմանիեի պալատը՝ որպես պարսից թագաժառանգի ամառանոց[3] (այժմ՝ Թեհրանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետ)։ Առանձնապես հայտնի է Մորվարիդ (մարգարտե) պալատը, որը թվագրվում է 20-րդ դարի՝ Փահլավիների շրջանին։

20-րդ դարում քաղաքի ինտենսիվ զարգացումը հնարավորություն տվեց քաղաքին՝ դառնալու Իրանի[1] արդյունաբերական ամենախոշոր կենտրոններից մեկը։ Այժմ այստեղով անցնում են Կասպից ծովից Թեհրան ուղարկվող բեռները։ Քարաջը մայրաքաղաքի հետ կապված է ավտոխճուղով, երկաթգծով և մետրոյի գծով։ Այստեղ է գտնվում «Փայամ» օդանավակայանը[1]։ Այստեղ բացվել են Խարազմի համալսարանը (1919), Գոլշահր մետրոկայանը (1998), Էնղելաբ մարզադաշտը (2001), Ալբորզի բժշկական համալսարանը (2010), քիմիական արդյունաբերության գործարաններ։

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Մարգարտե դղյակ (պարսկերեն՝ کاخ مروارید‎` քախե մորավարիդ). կառուցվել է 1966-1968 թվականներին, Մոհամեդ-Ռեզա Փեհլևիի քրոջ՝ Շամս Փեհլևիի պատվերով, Ուեսլի Փիթերսի և Ֆրենկ Լլոյդ Ռայթի նախագծով։ դղյակի մակերեսը 111 հեկտար է։ Դղյակի ներսում գտնվող բոլոր տարածքները նման են մարգարտահատիկների, ինչն էլ անվան ծագման հիմնական պատճառն է[4]։
  • Բացվող այգի (պարսկերեն՝ فاتح՝ ֆաթեհ). գտնվում է Ջահանշահր թաղամասում, անմիջապես այգուն հարող տարածքում կան ավանդական և ժամանակակից[5] ռեստորաններ։
  • Չամրան պարտեզ (պարսկերեն՝ چمران‎). այն մասամբ կազմված է բնական աճող ծառերից, մասամբ՝ արհեստական տնկված[6]։

Դեմավենդ լեռան վրա՝ քաղաքից ոչ շատ հեռու, գործում են լեռնադահուկային հանգստյան գոտիներ, այդ թվում՝ Դիզինը, որը համարվում է լավագույնն Իրանում։ Նաև աչքի են ընկնում Շեմշաքը (իրանական ամենահին հանգստյան գոտին) և Թոշալը[1]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Города Ирана. Кередж | Статья на awaytravel.ru
  2. L. van den Berghe, La nécropole de Khūrvīn, Istanbul, Nederlands Historisch-Archaeologisch Instituut in het Nabije Oosten, 1964.
  3. Iranica, KARAJ i. Modern City
  4. معرفی مکان های دیدنی کرج
  5. باغ فاتح کرج
  6. پارک چمران کرج