Ալիք (թերթ)

թերթ Թեհրանում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիք (այլ կիրառումներ)

Ալիք, օրաթերթ, սկզբում՝ շաբաթաթերթ, դաշնակցական կուսակցության օրգան

Ալիք
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էմարտ 1931
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
Կայքalikonline.ir
Էլփոստinfo@alikonline.ir
Ալիք օրաթերթի 80-րդ ամյակի արարողություն

Լույս է տեսնում 1931մարտի 22-ից, Թեհրանում։ Խբագրել են Հ. Թադևոսյանը, Տ. Պողոսյանը և ուրիշներ։ Ներկայիս խմբագիրն է Պ. Մինասյանը։ Տպագրում է հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական նյութեր։ Ունի հակասովետական և հակակոմունիստական շեշտված բնույթ։ Թերթը խեղաթյուրում է հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի պատմությունը, պատմական փաստերը հարմարեցնում իր կուսակցության շահերին։ Միջազգային քաղաքականության հարցերում պաշտպանում է ռեակցիոն իմպերիալիստական շրջանների դիրքորոշումը։

ՊատմությունԽմբագրել

Ալիք-ը հրատարակվում է 1931 թ. մարտի 22-ից Թեհրանում, սկզբում որպես շաբաթաթերթ, 1935 թ.-ից երկօրյա, իսկ 1941 թ.-ից օրաթերթ, 1965 թ.-ից էլ լույս է տեսնում 8 էջով։ Հրատարակվել է առանց դադարի, միայն 1979 թ. հունվարին Իրանի հեղափոխութեան հաղթանակի նախօրյակին մասնակցելով համաիրանական մամուլի գործադուլին՝ շուրջ 40 օր դադարել է հրատարակվելուց։ Ունի Հ.Յ.Դ.-ի գաղափարա-քաղաքական ուղղվածություն և իր բովանդակության առանցքն է կազմում Հայ Դատի հետապնդումը։ Հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանությունը, իրանահայ համայնքի հայեցի դիմագծի պահպանումը, զանգվածների քաղաքականացումը և Իրանի բարգավաճմանն ու վերելքին նպաստելը իր հնարաւորությունների սահմաններում են։

Նախապես ունեցել է շեշտված հակախորհրդային դիրքորոշում՝ ի նպաստ հայ ժողովրդի անկախության վերականգնման։

Հայաստանի անկախացումից հետո պաշտպանել է օրավոր զարգացող Իրան-Հայաստան կապերի ամրապնդումը՝ ամրագրված փոխադարձ շահերի հիման վրա։

Ալիք-ի արտոնատերերն են եղել՝ դոկտ. Վարդան Հովհաննիսյանը, դոկտ. Արտաշես Բաբալյանը, դոկտ. Ռոստոմ Ստեփանյանը և ճարտ. Ալբերտ Աճեմյանը։ Իսկ տարբեր տարիների խմբագիրներից պիտի նշել՝ Հովսեփ Թադեոսյանին, Երվանդ Հայրապետյանին, Անդրե Տեր-Օհանյանին, Հովսեփ Հովհաննիսյանին, Տաճատ Պողոսյանին, դոկտ. Բաղդիկ Մինասյանին, Արսեն Մամյանին (խմբ. պատասխանատու), Հրայր Խալաթյանին, Էդվարդ Երիցյանին, Էդվարդ Ղահրամանյանին, Նորայր Էլսայյանին և Սեդա Դավթյանին։ Ներկայիս, 2004 թ. մարտից, օրաթերթը խմբագրում է Դերենիկ Մելիքյանը։

1961-63 թթ. հրատարակվել է «Ալիք» ամսագիրը, իսկ 1969-78 թթ.՝ «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթը։

Ունեցել է «Շարժում», «Հայ երիտասարդ», «Ուսանողական էջ», «Գրական», «Էջ 404» հավելվածները։ Ներկայիս ունի երիտասարդական «Խաչմերուկ» և «Մանկական էջ» հավելվածները։

Հրատարակել է իրանահայ դպրոցների դասագրքեր, հայերեն ու պարսկերեն գրքեր և տպագրական այլազան պատվերներ։ Բազմիցս մասնակցել է Իրանի մամուլի ցուցահանդեսներին։

Ալիք-ի խմբագրատունը 1998 թվականին, փոխադրվեց իր նոր շենքը, իսկ տպարանը 2006 թվականին փոխադրվեց այդ նույն շենքը։

Ներկայիս տպագրվում է 4350 տպաքանակով, ունի բաժանորդներ՝ Իրանի հայահոծ քաղաքներում և սփյուռքի զանազան գաղթօջախներում։ 2001 թ. հունվարի 23-ից «Ալիք»-ը տեղադրվում է համացանցի վրա։

2007 թվականին լույս տեսավ «Ալիք»-ի հիմնադրման 75-ամեակի առթիվ պատրաստված գիրքը։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 175