Շիմոն Չեխովիչ (լեհ.՝ Szymon Czechowicz, հուլիսի 22, 1689(1689-07-22), Կրակով, Ռեչ Պոսպոլիտա - հուլիսի 21, 1775(1775-07-21)[1][2][3][…], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա), բարոկկոյի դարաշրջանի լեհ անվանի նկարիչ։ Համարվում է քրիստոնեական կերպարվեստի ասպարեզում 18-րդ դարի ամենաուսյալ ու կատարյալ գեղանկարիչներց մեկը Լեհաստանում, ով վարպետացել է հատկապես նրբագեղ կերպարներ ստեղծելու գործում[4]։ Նրա հիմնադրած նկարչական դպրոցը մեծ ազդեցություն է գործել լեհական արվեստի ու մշակույթի վրա[5]։

Շիմոն Չեխովիչ
Ծնվել էհուլիսի 22, 1689(1689-07-22)
ԾննդավայրԿրակով, Ռեչ Պոսպոլիտա
Վախճանվել էհուլիսի 21, 1775(1775-07-21)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Ռեչ Պոսպոլիտա
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա
Մասնագիտություննկարիչ
Ոճբարոկկո նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
ՀայրJan Czechowicz?
ԱզգականներQ30100424?
 Szymon Czechowicz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Գերեզման իջեցնելը, մինչև 1731 թվականը

Շիմոն Չեխովիչը սկզբնական շրջանում նկարչության դասեր է առել պալատական նկարիչ Ֆրանցիշեկ Մաքսիմիլիան Օսոլինսկուց։ 1711 թվականին նա մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, ընդունվել Սուրբ Ղուկասի անվան ակադեմիան (Accademia di San Luca), որտեղ աշակերտել է Բենեդետո Լուտիին (Benedetto Luti)[6]: Հռոմում ուսանելու տարիներին կրկնօրինակել է այնպիսի վարպետների որոշ ստեղծագործություններ, ինչպես՝ Ռաֆայելը, Գվիդո Ռենին, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ֆեդերիկո Բարոչչին։ 1716 թվականին Չեխովիչն ակադեմիայի պարգևներին է արժանացել իր երկու ստեղծագործությունների՝ «Սամսոնը հնազանդեցնում է առյուծին» և «Հաղթական վերադարձ արշավանքից» նկարների համար[6]։ Ուսումնառության շրջանում նա ժամանակ առ ժամանակ վերադարձել է հայրենիք, պատկերազարդել լեհական մի շարք եկեղեցիների խորանները (Կրակովում և Կելցեում)[6]։

1731 թվականին, ավարտելով ուսումնառության շրջանը, Շիմոն Չեխովիչը վերջնականապես վերադարձել է Լեհաստան, Վարշավայում մրցության մեջ մտել Յոհան Սամուել Մոքի հետ՝ Ավգուստ Երկրորդ Հզորի պալատական նկարչի պաշտոնն ստանալու համար[6]։ Կարճ ժամանակում նա դիմանկարներ և կրոնական թեմաներով լավագույն նկարներ արարող վարպետի համբավ է ձեռք բերել[6], և նրան նկարներ են պատվիրել այդ ժամանակներում հայտնի լեհ մեծատոհմիկ ազնվականները, բարձրաստիճան եկեղեցականները, մեծահարուստները։

Գրականություն խմբագրել

  • R. Janonienė - Szymon Czechowicz, 2005, Vilnius
  • Tomas Venclova - Szymon Czechowicz, 2006, Vilnius
  • Volga Bazhenava - Szymon Czechowicz, 2006, Minsk

Պատկերասրահ խմբագրել

Վերնագիրը Տարին Հավաքածուն Պատկերը
Յան Չապսկու դիմանկարը 1742 Լվովի ազգային պատկերասրահ, Ուկրաինա  
Սուրբ Թերեզա եկեղեցու ավագ խորանի նկարազարդումները Վիլնյուսի Սուրբ Թերեզա եկեղեցի, Լիտվա  
Սուրբ Հովհաննեսի նահատակությունը 1750 Վարշավայի ազգային թանգարան  
Հարություն 1758 Վարշավայի ազգային թանգարան  
Միխալ Յուզեֆ Մասալսկու դիմանկարը 1765 Վիեննայի դիմանկարչության պատկերասրահ  
Մոգերի երկրպագությունը XVIII դար Լվովի Sztuki պատկերասրահ  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Simon Czechowicz // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00045577
  3. 3,0 3,1 3,2 Ryszkiewicz A. Czechowicz, Szymon // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T020980
  4. Lucyna Sławińska – Targosz (2002). «Szymon Czechowicz. Między Wilnem a Krakowem». archiwum2000.tripod.com. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  5. Wojciech Adamski (2001). Anna Jamróz; Magdalena Olkuśnik; Elżbieta Wójcik (eds.). Popularna encyklopedia powszechna (լեհերեն). Oficyna Wydawnicza Fogra. ISBN 83-85719-54-7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Monika Ochnio (2002). «Szymon Czechowicz». www.culture.pl. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոն Չեխովիչ» հոդվածին։