Ֆեդերիկո Բարոչչի, ծնյալ Ֆեդերիկո Ֆիորի, կոչվել է նաև Ֆիորի դա Ուրբինո (իտալ.՝ Federico Barocci, հանդիպում է նաև ազգանվան գրության Barozzi տարբերակը[9], մոտ 1535[1][2][3][…], Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ[4] - սեպտեմբերի 30, 1612(1612-09-30)[5][2][6][…], Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ[4]), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ և փորագրանկարիչ, ով համարվել ու համարվում է իր ժամանակի առավել աչքի ընկած և առավել մեծ ազդեցություն գործած նկարիչը Կենտրոնական Իտալիայում[10] Նա ճանաչվել է որպես մաներիզմի ուշ շրջանի և վաղ բարոկկոյի ժամանակների խոշորագույն արվեստագետ, ով իր արվեստով ճանապարհ է հարթել Ռուբենսի համար։

Ֆեդերիկո Բարոչչի
Ծնվել էմոտ 1535[1][2][3][…]
ԾննդավայրՈւրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1612(1612-09-30)[5][2][6][…]
Մահվան վայրՈւրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ[4]
ՔաղաքացիությունԻտալիա[7]
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
ՈճՎերածնունդ
Թեմաներգեղանկարչություն և Կերպարվեստ[8]
Ուշագրավ աշխատանքներCommunion of the Apostles?, Circumcision?, Head of a Shepherd, study for The Circumcision? և Madonna of the people?
 Federico Barocci Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանուկ հասակում աշակերտել է հորը՝ քանդակագործ Ամբրոջո Բարոչչիին, ապա՝ ուրբինոցի մաներիստ նկարիչ Բատիստա Ֆրանկոյին (մոտ. 1510-1561), որից հետո քեռու՝ ճարտարապետ Բարտոլոմեո Ջենգայի (1518-1558) հետ մեկնել է Պեզարո, 1548 թվականին՝ Հռոմ, որտեղ աշխատակցել է ժամանակի համբավավոր մաներիստ նկարիչների՝ Տադեո և Ֆեդերիկո Ցուկկարիներին։

Ստեղծագործություններ խմբագրել

Ֆեդերիկո Բարոչչի հիմնականում ապրել է հայրենի Ուրբինոյում, կրոնական թեմաներով նկարներ ստեղծել իր բնօրրանի,, ինչպես նաև Արեցոյի, Ռավեննայի, Պեզարոյի, Միլանի, Պերուջայի, Հռոմի, Ջենովայի եկեղեցիներում[11]։ Մի շարք գործեր ստեղծել է Ռուդոլֆ II կայսեր, Իսպանիայի արքա Ֆիլիպ II-ի, Հռոմի պապ Պիոս IV-ի պատվերով։

Ֆեդերիկո Բարոչչի ուշ շրջանի աշխատանքներում մաներիզմի տարրերն արդեն գրեթե բացակայում են[12], և դրսևորվում է բարոկկոյի հաղթական մուտքը (Błogosławiona Michalina z Pesaro, Święty Hieronim)[13]։ Նա առանձնահատուկ ուշադրություն է նվիրել գույնին, կիրառել վառ երանգներով երփնապնակ։ Նուրբ, թեթև լուսավորմամբ ստեղծել է ներդաշնակորեն համադրվող գույների սահունություն։ Սիրում էր կրկնել, որ՝ «Ինչպես հնչյունների ներդաշնակությունը հաճույք է պարգևում ունկերին, այդպես էլ գծերի, գույների, երանգների ներդաշնակությունը՝ աչքերին»[14]։

Բարոչչիի արվեստն իր ազդեցությունն է թողել կերպարվեստի Սիենայի և Բոլոնիայի դպրոցների ներկայացուցիչների, ինչպես նաև 17-18-րդ դարերի շատ նկարիչների ոճի վրա (ներառյալ Ռենիին, Ռուբենսին, Ֆրանչեսկո Վաննիին, Վենտուրա Սալիմբենիին և այլ նշանավոր արվեստագետների)[15]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Federico Barocci (դան.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lavini M. A., Petrucci A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1964. — Vol. 6.
  3. 3,0 3,1 Նելսոն-Ատկինս արվեստի թանգարան — 1933.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119256908 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1251
  8. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. Scannelli, 1657, էջ 197
  10. Norwich, 1985–1993, էջ 35
  11. Jedynym motywem świeckim w jego twórczości (nie licząc portretów) były dwie wersje Ucieczki Eneasza z Troi, z których tylko jedna dochowała się do naszych czasów (autorska replika z 1598).
  12. Galleria Borghese, Rzym, Warszawa 2007, s. 64–65; M. Sokołogorska, Stara Pinakoteka w Monachium. Arcydzieła malarstwa, Warszawa 2010, s. 268, 292-293; Sztuka. Ilustrowany przewodnik, red. A. Graham-Dixon, Warszawa 2010, s. 179; S. Zuffi, Wielki słownik malarzy, t. 1. s. 20.
  13. M. Rzepińska, Malarstwo Cinquecenta, Warszawa 1989, s. 75.
  14. C. Pietrangeli, Watykan. Arcydzieła malarstwa, Warszawa 2000, s. 236.
  15. Historia sztuki świata, t. 4, Warszawa 2000, s. 116.

Գրականություն խմբագրել

  • Ian F. Verstegen։ Federico Barocci and the Oratorians: Corporate Patronage and Style in the Counter-Reformation. Pennsylvania State University Press, University Park 2015, ISBN 978-1-61248-132-6.
  • Georg Kaspar Nagler - Neues allgemeines Künstler-Lexicon, 1835։ Online=https://books.google.it/books?id=90DIdiUZZzAC&pg=RA1-PA278&dq=barroccio+barozzi&hl=it&sa=X&ved=2ahUKEwidq6uV1qr0AhWRyqQKHVADCV8Q6AF6BAgJEAM#v=onepage&q&f=false |Abruf=2021-11-22
  • Wolf Stadler, Peter Wiench (Hrsg.)։ Lexikon der Kunst. Band 2, S. 6 ff., Karl Müller Verlag, Erlangen.
  • Harald Olsen։ Federico Barocci. Kopenhagen 1962 (mit Werkverzeichnis).
  • Rudolf Heinrich Krommes։ Studien zu Frederigo Barocci. Seemann Verlag, Leipzig 1912.
  • Giovanni Pietro Bellori։ Le vite de’ pittori, sculturi ed architetti moderni. Rom 1672.
  • Ian Verstegen։ Federico Barocci and the Science of Drawing in Early Modern Italy. Heidelberg 2019. doi։10.11588/arthistoricum.468

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Բարոչչի» հոդվածին։