Շելդոն (Շել) Ալան Սիլվերսթին (անգլ.՝ Sheldon Allan Silverstein[6], սեպտեմբերի 25, 1930(1930-09-25)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 10, 1999(1999-05-10)[1][2][3][…], Քի Ուեսթ, Մոնրո շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[7]), ամերիկացի բանաստեղծ, մուլտիպլիկատոր, նկարիչ ձևավորող, երգիչ, երգահան և գրող՝ առավելապես հայտնի իր մանկական ստեղծագործություններով։ Իր որոշ ստեղծագործություններում նա իրեն անվանել է «քեռի Շելբի»։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով և վաճառվել 20 միլիոն օրինակով[7]։ Սիլվերսթինը երկու անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի և առաջադրվել Ոսկե Գլոբուսի և Օսկարի։

Շել Սիլվերսթին
անգլ.՝ Shel Silverstein
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1930(1930-09-25)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմայիսի 10, 1999(1999-05-10)[1][2][3][…] (68 տարեկան)
Մահվան վայրՔի Ուեսթ, Մոնրո շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանWestlawn Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՉիկագոյի համալսարան, Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց և Theodore Roosevelt High School?
ԵրկերWhere the Sidewalk Ends?, Անձնվեր ծառը, Uncle Shelby's ABZ Book?, Lafcadio: The Lion Who Shot Back?, Don't Bump the Glump!?, Falling Up?, A Light in the Attic? և Runny Babbit?
Մասնագիտությունբանաստեղծ, կոմպոզիտոր, գրող, երգիչ, երաժիշտ, երգերի հեղինակ, մանկագիր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կոմիքսների հեղինակ, նկարազարդող, դերասան և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքshelsilverstein.com
Ստորագրություն
Изображение автографа
 Shel Silverstein Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Շել Սիլվերսթինը ծնվել է հրեական ընտանիքում[8] և հասակ է առել Չիկագոյի Լոգան Սքվեր թաղամասում, որտեղ հաճախել է Թեոդոր Ռուզվելտի անվան բարձրագույն դպրոց։ Այնուհետև նա ընդունվում է Իլինոյսի համալսարան, որտեղից, սակայն, նրան հեռացնում են։ Ապա նա ընդունվում է Չիկագոյի գեղեցիկ արվեստների ակադեմիա՝ շարունակելու ուսումը, որը կիսատ էր թողել երբ զորակոչվել էր բանակ։ Նա ծառայել է Ճապոնիայում և Կորեայում։ Սյուզան Թեյլոր Հասթինգսի[9] հետ կապի արդյունքում նա ուներ դուստր՝ Շոշաննա Ջորդան Հասթինգս, որը ծնվել էր 1970 թվականի հունիսի 30-ին։ Սյուզանը մահանում է 1975 թվականի հունիսի 29-ին՝ Շոշաննայի տարեդարձի նախօրեին[9], իսկ Շոշաննան մահանում է 1982 թվականի ապրիլի 24-ին, 11 տարեկան հասակում՝ գլխուղեղի անևրիզմից։ Շելը նաև Մեթյու անունով որդի ունի, ծնված 1984 թվականի նոյեմբերի 10-ին։ Մեթյուի մայրը Սառա Սպենսերն է՝ Ֆլորիդայի Քի-Ուեսթ քաղաքից։ Մի անգամ Սառան, որ զբոսաշրջիկներ տեղափոխող գնացք-ատրակցիոն էր վարում, լսում է Սիլվերսթինի «The Great Conch Train Robbery» երգը և խիստ տպավորվում դրանով[10][11][12]։ Շել Սիլվերսթինը մահացել է սրտի կաթվածից, 68 տարեկան հասակում, Ֆլորիդայի Քի-Ուեսթ քաղաքում[13] և թաղված է Իլինոյսի Նորիջ գյուղաքաղաքի Ուեսթլոն գերեզմանատանը[14]։

Մուլտիպլիկացիա խմբագրել

Սիլվերսթինը սկսել է նկարել յոթ տարեկան հասակից՝ հավանաբար ներշնչված Ալ Քապի աշխատանքներով[15]։ «Publishers Weekly» ամսագրին տված հարցազրույցում Սիլվերսթինը պատմել է. «Երբ փոքր էի՝ 12-14 տարեկան, ես երազում էի բեյսբոլ խաղալ կամ շփվել աղջիկների հետ։ Բայց ոչ գնդակի հետ վարվել գիտեի, ոչ էլ պարել։ Բարեբախտաբար, աղջիկներին դուր չէր գալիս ինձ նման անշնորհքը։ Ինչ կարող էի անել։ Այնպես որ սկսեցի նկարել և գրել։ Նաև շատ բախտավոր էի, որ ստիպված չէի ինչ-որ մեկին կրկնօրինակել։ Պետք է իմ սեփական ոճը ստեղծեի՝ ես ստեղծագործում էի, դեռևս չիմանալով, որ գոյություն ունի Ջեյմս Թարբեր, Ռոբերտ Բենչլի, Ջորջ Փրայս կամ Սոլ Սթայնբերգ։ Երբեք չեմ տեսել նրանց աշխատանքները, մինչև երեսուն տարեկանս կլրանար։ Այդ ժամանակ ես արդեն կարող էի գրավել աղջիկներին, սակայն արդեն խրված էի իմ աշխատանքի մեջ, որն ավելի էի կարևորում։ Ոչ թե սերը ինձ համար կարևոր չէր, այլ պարզապես իմ աշխատանքը դարձել էր սովորություն[16]։ Սիլվերսթինի աշխատանքներն առաջին անգամ հրատարակվեցին Ռուզվելտի համալսարանի ուսանողական պարբերականում՝ «Roosevelt Torch»-ում։ Այս համալսարանում էր նա շարունակում ուսումը արվեստի ինստիտուտն ավարտելուց հետո։ Բանակում գտնված ժամանակ նրա ծաղրանկարները հրատարակվեցին «Խաղաղօվկիանոսյան Սթարս ընդ Սթրայփս» թերթում։ 1955 թվականին նույն հրատարակչությունը լույս է ընծայում նրա առաջին գիրքը ՝«Վերցրեք տասը», որն ըստ էության նրա զինվորական ծաղրանկարների հավաքածուն էր։ Հետագայում նա ասելու էր, որ քոլեջում իր անցկացրած տարիները ժամանակի անտեղի վատնում էր և որ դրա փոխարեն կգերադասեր շրջել աշխարհով մեկ և շփվել մարդկանց հետ[17]։ Վերադառնալով Չիկագո, Սիլվերսթինը սկսեց զանազան ամսագրերի ծաղրանկարներ ներկայացնել՝ միևնույն ժամանակ հոթդոգ վաճառելով մարդաշատ հրապարակներում։ Նրա ծաղրանկարները հրատարակվեցին այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Look», «Sports Illustrated», և «This Week»[18]: 1956 թվականին ողջ Ամերիկայով մեկ Սիլվերսթինը գրավեց ընթերցողների ուշադրությունը, երբ վերահրատարակվեց նրա «Վերցրեք տասը» ժողովածուն՝ «Խլի՛ր գուլպաներդ» նոր վերնագրով։ 1957 թվականին Սիլվերսթինը դառնում է «Փլեյբոյ» ամսագրի առաջատար ծաղրանկարիչներից մեկը, որը նրան ուղարկում էր աշխարհով մեկ՝ պատկերազարդ հոդվածներով նկարագրելու երկրագնդի այդ հեռավոր վայրերը։ 1950-ական և 60-ական թվականներին Սիլվերսթինը «Փլեյբոյ» ամսագրի «Շել Սիլվերսթինը այցելում է...» հոդվածաշարում 23 հոդված է ներկայացնում։ Սիլվերսթինը այնպիսի վայրեր է այցելում, ինչպիսիք են Նյու Ջերսիի նուդիսների համայնքը, Չիկագոյի «Ուայթ Սոքս» բեյսբոլի թիմի մարզասրահ, Սան Ֆրանցիսկոյի Հեյթ Էշբերի շրջան, Ֆայր կղզի, Մեքսիկա, Լոնդոն, Փարիզ, Իսպանիա և Աֆրիկա։ Մի շվեյցարական գյուղում նա ինքն իրեն նկարել է գանգատվելիս. «ես նրանց ևս 15 րոպե եմ տալիս և եթե որևէ մեկը չերգի, կվերադառնամ հյուրանոց»։ Այս ճանապարհորդությունների ընթացքում արված բոլոր ծաղրանկարներով էսսեները հավաքվեցին «Փլեյբոյի Սիլվերսթինը աշխարհի շուրջը» խորագրի ներքո և 2007 թվականին հրատարակվեցին Հյու Հեֆների նախաբանով և երաժշտական մեկնաբան Միտչ Մայերսի ներածականով[19]։ Նույն կերպ, այլ ամսագրերում տպագրված նրա ճանապարհորդական, երգիծական վինետաները ևս հավաքվեցին և հրատարակվեցին 1959 թվականին՝ «Զեկույց՝ գործնականում ոչ մի տեղից» խորագրով[20]։

"Now here's my plan..." խմբագրել

1950-ական թվականներին Սիլվերսթինը մի ծաղրանկար ստեղծեց, որը հետո տեղ գտավ նրա երգիծական գրքի շապիկին՝ «Now Here's My Plan: A Book of Futilities»: Այն տպագրվեց Սայմոն և Շուստեր հրատարակչության կողմից 1960 թվականին։ Սիլվերսթինի կենսագիր Լիզա Ռոգակը գրում է. «Գրքի շապիկի ծաղրանկարը, որը նաև գրքի վերնագիրն է, նրա ամենահայտնի և ամենաքննադատված ծաղրանկարներից մեկն է։ Ծաղրանկարը պատկերում է ոտքերը և ձեռքերը շղթայված երկու կալանավորների, որոնցից մեկն ասում է. «Լսի՛ր, ահա թե որն է իմ ծրագիրը»։ Սիլվերսթինը և՛ հիացած և՛ ցնցված էր այն քննադատությունների տարափից, որոնք ծաղրանկարը հրատարակվելուց անմիջապես հետո թափվեցին նրա վրա։ «Շատ մարդիկ ասում են, որ սա խիստ հոռետեսական ծաղրանկար է, բայց ես բոլորովին չեմ կարծում, որ այդպես է»,-ասել է Սիլվերսթինը,-«Նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում բավականին հույս կա։ Նրանք քննարկում ու վերլուծում են դա։ Ես արեցի այս ծաղրանկարը, քանի որ այդ երկու տղաների և նրանց շրջապատող զվարճալի իրավիճակի մասին միտք հղացա»[7]։ 1961 թվականին հրատարակվեց Սիլվերսթինի երկրորդ գիրքը՝ «Քեռի Շելբիի այբբենարանը» (Uncle Shelby's ABZ Book) վերնագրով։ Դժվար է ասել, թե ում է հասցեագրված այն՝ երեխաների՞ն, թե՞ մեծահասակներին։

Հեռուստատեսություն և կինո խմբագրել

Սիլվերսթինը Դևիդ Մամետի հետ «Ամեն ինչ փոխվում է» ֆիլմի սցենարի համահեղինակն է։ 1973 թվականին նրա գրած և նկարազարդած «Անձնվեր ծառը» պատմվածքի հիման վրա մուլտֆիլմ նկարահանվեց։ Դրան հաջորդեցին «De boom die gaf» և «Լաֆկադիո առյուծը, որը հետ էր կրակում» մուլտֆիլմերը, որոնց սցենարը ևս գրել էր Սիլվերսթինը[21]։ Նրա երգերը օգտագործվել են բազմաթիվ հեռուստանախագծերում և ֆիլմերում, ներառյալ «Almost Famous» (Ռոլինգ Սթոունզի քավրը), «Թելման և Լուիզան» և «Հանքափորի դուստրը», ինչպես նաև Դասթին Հոֆմանի «Ով է Հարի Քելերմանը և ինչու է նա այդպիսի սոսկալի բաներ ասում իմ մասին» ֆիլմը[21]։

Մրցանակներ խմբագրել

Սիլվերսթինի «A Boy Named Sue» երգը 1970 թվականին Գրեմմի մրցանակ շահեց «լավագույն քանթրի երգ» անվանակարգում։ «Postcards from the Edge» ֆիլմում նրա «I'm Checkin' Out» երգը ներկայացվել է Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակների։ 1983 թվականին մտերիմ ընկերոջ՝ պրոդյուսեր Ռոն Հոֆկինի հետ Սիլվերսթինը թողարկեց «Where the Sidewalk Ends» երգը ձայներիզի վրա, որը 1984 թվականին Գրեմմի շահեց՝ լավագույն ձայնագրություն երեխաների համար անվանակարգում։ 2002 թվականին Սիլվերսթինը հետմահու ընդգրկվեց Նեշվիլի երգահանների պատվո սրահում[22]։ 2014 թվականին նա ընդգրկվեց Չիկագոյի գրականության պատվո սրահում[23]

Ստեղծագործություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • «Վերցրեք տասը» (անգլ.՝ Take Ten,1955թ.)
  • «Խլի՛ր գուլպաներդ» (անգլ.՝ Grab Your Socks!, 1956թ.)
  • «Լսի՛ր, ահա թե որն է իմ ծրագիրը» (անգլ.՝ Now Here's My Plan,1960թ.) (Ամերիկյան ամսագրերի ծաղրանկարների առաջին հավաքածուն)
  • «Քեռի Շելբիի այբբենարանը» (անգլ.՝ Uncle Shelby's ABZ Book, 1960թ.)
  • «Փլեյբոյի Թիվի Ջիբիները» (անգլ.՝ Playboy's Teevee Jeebies, 1963թ.)
  • «Քեռի Շելբիի պատմությունը Լաֆկադիո առյուծի մասին, որը հետ էր կրակում» (անգլ.՝ Uncle Shelby's Story of Lafcadio: The Lion Who Shot Back, 1963թ.) (Առաջին մանկական գիրքը)
  • «Մեկ ու կես ընձուղտը» (անգլ.՝ A Giraffe and a Half, 1964թ.)
  • «Անձնվեր ծառը» (թարգմանությունը՝ Լիլիթ Բոյամյանի, Արևիկ, 2017թ.), (անգլ.՝ The Giving Tree, 1964թ.)
  • «Ո՞վ է ուզում էժան ռնգեղջյուր» (անգլ.՝ Who Wants a Cheap Rhinoceros?, 1964թ.)
  • «Քեռի Շելբիի գազանանոցը, մի՛ շպրտեք պտուղը և ուրիշ ֆանտազիաներ» (անգլ.՝ Uncle Shelby's Zoo: Don't Bump the Glump! and Other Fantasies, 1964թ.)
  • «Էլի Փլեյբոյի Թիվի Ջիբիները» (անգլ.՝ More Playboy's Teevee Jeebies, 1965թ.)
  • «Որտեղ է ավարտվում մայթը» (անգլ.՝ Where the Sidewalk Ends, 1974թ.) (Բանաստեղծությունների առաջին ժողովածուն)
  • «Պակասող կտորը» (անգլ.՝ The Missing Piece, 1976թ.)
  • «Սատանան և Բիլլի Մերկամը» (անգլ.՝ The Devil And Billy Markham, 1979թ.)
  • «Տարբեր պարեր» {({lang-en|Different Dances}}, 1979թ.)
  • «Լույս ձեղնահարկում» (անգլ.՝ A Light in the Attic, 1981թ.)
  • «Պակասող կտորը հանդիպում է մեծ Օ-ին» (անգլ.՝ The Missing Piece Meets the Big O, 1981թ.)
  • «Անկում» (անգլ.՝ Falling Up, 1996թ.)
  • «Նիհար փիղ նկարի՛ր» (անգլ.՝ Draw a Skinny Elephant, 1998թ.)
  • «Վազող Բաբիտը» (անգլ.՝ Runny Babbit, 2005թ. լույս է տեսել հետմահու)
  • «Մի՛ շպրտեք պտուղը և ուրիշ ֆանտազիաներ» (անգլ.՝ Don't Bump the Glump! and Other Fantasies, 2008թ. վերահրատարակություն)
  • «Ամեն բան դրա վրա» (անգլ.՝ Every Thing On It, 2011թ, լույս է տեսել հետմահու)
  • «Վազող Բաբիտը վերադառնում է» (անգլ.՝ Runny Babbit Returns, 2017թ, պետք է հրատարակվի հետմահու)

Ալբոմներ խմբագրել

  • Hairy Jazz, (1959թ.)
  • Inside Folk Songs, (1962թ.)
  • Shel Silverstein's Stag Party, (1963թ.)
  • I'm So Good That I Don't Have to Brag, (1965թ.)
  • Drain My Brain, (1967թ.)
  • Boy Named Sue and Other Country Songs, (1969թ.)
  • Ned Kelly, (1970թ.) ֆիլմի սաունդթրեք
  • Who Is Harry Kellerman and Why Is He Saying Those Terrible Things About Me?, (1971թ.) ֆիլմի սաունդթրեք
  • Freakin' at the Freakers Ball, (1972թ.)
  • Crouchin' on the Outside, (1973թ.)
  • Songs and Stories, (1978թ.)
  • The Great Conch Train Robbery, (1980թ.)
  • Where the Sidewalk Ends, (1984թ.)
  • A Light In the Attic, (1985թ.)
  • Underwater Land, (2002թ.) (թողարկվել է հետմահու)
  • The Best of Shel Silverstein: His Words His Songs His Friends, (2005թ.) (թողարկվել է հետմահու)
  • Twistable, Turnable Man: A Musical Tribute to the Songs of Shel Silverstein, (2010թ.) (հարգանքի տուրք-ալբոմ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Shel Silverstein (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. https://www.findagrave.com/memorial/9500/shel-silverstein
  5. Գրեմմի — 1958.
  6. «NLS: Say How, Q-T». Library of Congress. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 Rogak, Lisa. A Boy Named Shel: The Life and Times of Shel Silverstein. Thomas Dunne Books (imprint of St. Martin's Press), 2007. 0-312-35359-6
  8. Ted Merwin (2014 թ․ ապրիլի 28). «Dancing To Shel Silverstein». The New York Jewish Week. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. 9,0 9,1 Rogak, pp. 102, 117
  10. The Many Sides of Shel Silverstein, Stacy Bee, May 17, 2009
  11. Gold, Marv (2009). Silverstein and Me: A Memoir. Red Hen Press. ISBN 978-1-59709-151-0. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  12. Eck, Michael (2008 թ․ հունվարի 27). «'Boy Named Shel' shows diverse life». Times Union. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  13. William Holmes Honan (1999 թ․ մայիսի 11). «Shel Silverstein, Zany Writer and Cartoonist, Dies at 67». The New York Times. էջ B10. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. «Shel Silverstein, whose goofy, gross and macabre yet always enchanting poetry for children sold more than 14 million books, was found dead yesterday morning at his home in Key West, Fla. He was 67. ...»
  14. «Shel Silverstein (1930 - 1999) - Find A Grave Memorial». Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  15. Studs Terkel interview, WFMT, December 12, 1963.
  16. Mercier, Jean F. "Shel Silverstein", Publishers Weekly, February 24, 1975.
  17. «Shel Silverstein Biography». Super Children's Books. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  18. «Shel Silverstein's Music (Legacy Recordings)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  19. «Cahill, Tim. "Dr. Hook's VD and Medicine Shows." ''Rolling Stone'', November 9, 1972». Shelsilverstein.tripod.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  20. Sack, John (1959). Report from Practically Nowhere. New York: Curtis Publishing Company.
  21. 21,0 21,1 «Shel Silverstein». IMDb.
  22. «Shel Silverstein Induction Year: 2002». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  23. «Shel Silverstein». Chicago Literary Hall of Fame (անգլերեն). 2014. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շել Սիլվերսթին» հոդվածին։