Շահդաղի ազգային պարկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շախդաղի ազգային պարկ (ադրբ.՝ Şahdağ Milli Parkı), Ադրբեջանի ազգային պարկերից մեկը։ Ստեղծվել է 2006 թվականին։ Գտնվում է պետության հյուսիսային մասում, Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջին, Ռուսաստանի և Վրաստանի սահմանին։ Ընդհանուր մակերեսը պարկի 130,508.1 հեկտար է (1305.081 քառակուսի կիլոմետր)։ Բազարդյուզի լեռը Ադրբեջանի ամենաբարձր լեռն է և գտնվում է Շախդամի ազգային պարկում։ Ազգային պարկի ստեղծման հրամանը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 8–ին։ Պարկը ստեղծվեց 2008 թվականին Պիրգուլինյան և Իսմաիլյան արգելոցների հիման վրա։ Ենթադրվում է, որ պարկի տարածքը հետագայում կընդլանվի, այնպես որ այն կդռանա պետության ամենամեծ ազգային պարկը և կգտնվի արդեն Ադրբեջանի հինգ շրջանների վրա։ Դրանք են՝ Իսմաիլյան, Գուբինյան, Գուսարի, Գաբալյան և Օղուզի շրջանները։
Շախդաղի Գյոլազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Ադրբեջան, Փայտակարան, Բեղամեջ |
Կոորդինատներ | 40°55′26″ հս․. լ. 48°15′10″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 130,508.1 հա (1305.081 կմ²) |
Հիմնադրված է | 2006 թվականի դեկտեմբերի 8 |
Shahdag National Park Վիքիպահեստում |
Ֆլորա և Ֆաունա
խմբագրելՊարկի տարածքում ապրում է 271 տեսակ ողնաշարավորներ, այդ թվում 7 երկկենցաղներ, 18 սողուններ, 195 թռչուն և 51 տեսակ կաթնասուններ։ Շախդամի ազգային պարկում գտնվող 108 կենդանիներ գրանցավեծ են Ադրբեջանի Կարմիր գրքում։
Ազգային պարկի կաթնասունների ցանկ, որոնք գրանցված են Ադրբեջանի Կարմիր գրքում
խմբագրելԱստղանիշով նշված կենդանիները գրանցված են նաև Միջազգային Կարմիր գրքում։
Պատկերը | Անվանումը (տեղական անվանումը) |
Գիտական անվանումը |
---|---|---|
Կովկասյան տուր* (Dağıstan turu) |
Capra cylindricornis | |
Ազնիվ եղջերու* (Nəcib maral) |
Cervus elaphus L. | |
Քարայծ* (Köpgər) |
Rupicapra rupicapra L. | |
Գորշ արջ* (Qonur ayı) |
Ursus arctos L. | |
Սովորական լուսան* (Adi vaşaq) |
Felis lynx L. | |
Ջրասամույր* (Su samuru) |
Lutra lutra | |
Փոքր պայտաքիթ | Rhinolophus hipposideros | |
Բեխշտեյնի գիշերաչղջիկ | Myotis bechsteinii | |
Խայտաքիս | Vormela peregusna | |
Գորշուկ (Porsuq) |
Meles meles | |
Անտառային կատու (Çöl pişiyi) |
Felis silvestris | |
Եղեգնակատու (Qamışlıq pişiyi) |
Felis chaus |
Ազգային պարկի թռչունների ցանկ, որոնք գրանցված են Ադրբեջանի Կարմիր գրքում
խմբագրելԱստղանիշով նշված կենդանիները գրանցված են նաև Միջազգային Կարմիր գրքում։
Պատկերը | Անվանումը (տեղական անվանումը) |
Գիտական անվանումը |
---|---|---|
Կովկասյան մայրեհավ* (Qafqaz tetrası) |
Lyrurus mlokosiewiczi | |
Կովկասյան ուլար* (Qafqaz uları) |
Tetraogallus caucasicus | |
Սև արագիլ* (Qara leylək) |
Ciconia nigra | |
Գերեզմանարծիվ* (Məzar qartalı) |
Aquila heliaca | |
Մեծ ջրցուլ (Böyük danquşu) |
Botaurus stellaris | |
Սպիտակ մեծ տառեղ (Böyük ağ leylək) |
Egretta alba | |
Սպիտակ փոքր տառեղ (Kiçik ağ vağ) |
Egretta garzetta | |
Մոխրագույն տառեղ (Boz vağ) |
Ardea cinerea | |
Շիկակարմիր տառեղ (Qırmızı vağ) |
Ardea purpurea | |
Սպիտակ արագիլ (Ağ leylək) |
Ciconia ciconia | |
Կրետակեր (Qara leylək) |
Pernis apivorus | |
Սև ցին (Qara çalağan) |
Milvus migrans | |
Բազե (Tetraçalan) |
Accipiter gentilis | |
Քարարծիվ (Berqut) |
Aquila chrysaetos | |
Գիշանգղ | Neophron percnopterus | |
Գառնանգղ | Gypaetus barbatus | |
Սև անգղ | Aegypius monachus | |
Սպիտակագլուխ անգղ | Gyps fulvus | |
Օձակեր արծիվ | Circaetus gallicus (İlanyeyən) | |
Դաշտային մկնաճուռակ | Circaetus gallicus | |
Մարգագետնային մկնաճուռակ | Circus pygargus |
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շահդաղի ազգային պարկ կատեգորիայում։ |
- Շախդամի ազգային պարկի պաշտոնական վեբ–կայքը (անգլ.)
- Շախդամի ազգային պարկ Արխիվացված 2011-07-26 Wayback Machine (անգլ.)
- Ադրբեջանի ազգային պարկեր Արխիվացված 2016-03-05 Wayback Machine