Գառնանգղ
Գառնանգղ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Gypaetus barbatus
(Linnaeus, 1758)
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Գառնանգղ (լատ.՝ Gypaetus barbatus), ճուռակների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածքԽմբագրել
Մարմնի երկարությունը 100-115 սմ է, թևերի բացվածքը՝ 266-282 սմ, կենդանի զանգվածը՝ 5, 5-6, 5 կգ։ Խոշոր անգղ է, թևերը՝ համաչափ երկար ու նեղ, պոչը՝ երկար, ծայրը՝ բութ։ Հասունի մարմինը վերևից սևավուն է, ներքևից՝ խամրած նարնջագույն։ Աչքերի երկայնքով տարածվող սև ակնադիմակը կտուցի հիմքից վերածվում է մորուքի։
Երիտասարդի մարմինը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մոխրադարչնագույն, գլուխը և վիզը՝ սևավուն։ Սավառնում է՝ թևերը թեթևակի կախ գցած, ծայրերը վեր ցցած, հաճախ՝ ձորերի ու լեռնամարգագետինների վրայով։ Բնակվում է անտառներին ու մարգագետիններին մերձ խոր ձորերում ու լեռներում։
ՍննդառությունԽմբագրել
Սնվում է վայրի և ընտանի կենդանիների մկանային ու ոսկրային մնացորդներով, որսում է նաև թռչուններ, մանր կաթնասուններ։
Բազմացում և զարգացումԽմբագրել
Ամուսնական զույգերը անբաժան են ողջ կյանքի ընթացքում։ Բազմանում են հունվար-սեպտեմբերին։ Բույնը ծավալուն կույտ է՝ ճյուղերից, խոտաբույսերից, բրդից, մորթուց։ Բնադրում է ժայռաքիվերին կամ խոր խորշերում։ Դնում է 84 մմ տրամագծով, բաց կարմրավուն-դարչնագույն՝ մանուշակագույն վրձնախազերով 1-2 ձու։
Այլ լեշակերների համակարգում կատարում է սանիտարի դեր, սակայն լեշի և դիակների խիստ կրճատման հետևանքով բնադրման նախապատրաստվելու շրջանում կարիք ունի արհեստական կերակրման։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Թռչնաբանների հաշվարկներով՝ Հայաստանում կա գառանգղի ընդամենը 9-10 զույգ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Մենք տեսանք ճանապարհին ընկած մեծ թռչունի. Հայ ընտանիքը դեղնակտուց գառնանգղի է փրկել (ֆոտո)»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2019-06-29
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |