Lua error in Մոդուլ:Taxobox at line 707: attempt to concatenate field '?' (a nil value). Ջրասամույր (լատ.՝ Lutra lutra), կզաքիսների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն կենդանի։ Մարմինը ճկուն է, մկանոտ, երկարությունը՝ մինչև 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, կենդանի զանգվածը՝ 6-10 կգ։ Թաթերը կարճ են, մատները՝ լողաթաղանթով միացած։ Լավ լողում ու սուզվում է։ Մազածածկը մեջքի մասում մուգ գորշ գույնի է, փորի կողմից՝ բաց արծաթավուն։ Սնվում է հիմնականում ձկներով, գորտերով, երբեմն՝ բադերով։ Սեռահասուն է դառնում կյանքի 2-3-րդ տարում։ Հղիությունը 8-10 ամիս է, էգն ունենում է 2, հազվադեպ՝ 4 ձագ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում։ Ջրասամույր հանդիպում է Հայաստանի շրջանների մեծ գետերում ու լճերում։ Ջրասամույրի մորթին շատ արժեքավոր է․ անխնա ոչնչացման հետևանքով որսը շատ երկրներում արգելված է։

ՏարածվածությունԽմբագրել

Տեսակը տարածված է Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։ Հայաստանում հանդիպում է բոլոր շրջաններում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Ապրում են մաքուր ջրով և ձկնապաշարներով հարուստ լճերում, գետերում և գետակներում, բազմացումը սկսում է ձմռանը-գարնանը, երկու տարին մեկ անգամ ունենում են 1-5, ավելի հաճախ՝ 2-3 ձագ[1]։

ՊահպանությունԽմբագրել

Գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հայտնի չեն։ Թվաքանակը կրճատվում է բիոտոպերի՝ գետերի աղտոտման, և հիդրոտեխնիկական կառույցների ստեղծման հետևանքով։

Վտանգման հիմնական գործոններն են բրիտոպերի ոչնչացումը, ջրերի աղտոտումը և ձկների գերորսը։

Պահպանվում է «Սևան», «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։