Գիշանգղ
Գիշանգղ
Գիշանգղ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Անգղ (Neophron)
Տեսակ Գիշանգղ (N. percnopterus)
Միջազգային անվանում
Neophron percnopterus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գիշանգղ, եգիպտական անգղ (լատին․՝ Neophron percnopterus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Neophron percnopterus

Նկարագրություն

խմբագրել

Փետրավորումը սպիտակ գույնի է։ Թռչելիս երևում են թևերի եզրերի երկար սև փետուրները։ Կոկորդի մոտ փետուրներն ունեն դեղնավուն երանգ։ Գլուխը վառ դեղին է, երբեմն՝ նարնջագույն։ Նույն գույնի են կտուցի հիմքը և թաթերը։ Կտուցի ծայրը սև է։ Աչքերի եղջերաթաղանթը կարմրադարչնագույն է։ Չափահաս անգղի երկարությունը 60-70 սմ է, քաշը՝ 1,5-2,2 կգ։ Թևերի բացվածքը 165 սմ է։

Բազմացում

խմբագրել

Բնադրվում են ժայռերի վրա, որտեղ որպես բույն են ծառայում ճեղքերն ու անցքերը, ինչպես նաև փոքր անձավները։ Գիշանգղն ածում է դարչնագույն պուտերով երկու ձու և երկու ծնողները թուխս են նստում 42 օր։ Ծնվելուց 80 օր հետո ձագերը սկսում են թռչել։

Տարածվածություն

խմբագրել

Հանդիպում են Եվրասիա մայրցամաքի բարեխառն գոտիներում, հիմնականում միջերկրածովյան տարածաշրջանում և Հնդկաստանում, Աֆրիկայում և Պակիստանում։

Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքում[1]։

Պահպանություն

խմբագրել

Սակավաթիվ և վտանգված տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 40-60 բնադրող զույգ։ 8 առանձնյակ պահվում է Երևանի կենդանաբանական այգում, 73 առանձնյակ էլ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում։

Սպառնացող վտանգներից է գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով թունաքիմիկատների օգտագործումը, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թակարդներում դրված կերով թունավորումը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը։

10 զույգը բնադրում են «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում։ Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում[1]։

Գիշանգղը եգիպտական հիերոգլիֆներում

խմբագրել
G1

Նշանակել է կոկորդային [ա] հնչյունը։
m
Նշանակել է [մ] հնչյունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիշանգղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիշանգղ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 73