Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ
ՆԱՏՕ և Հայաստան

ՆԱՏՕ

Հայաստան

Հայաստան ՆԱՏՕ հարաբերություններ խմբագրել

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի եվրոպական ինտեգրման կարևոր քայլերից է։ 2008 թ օգոստոսյան իրադարձություններից հետո փոխլրացման քաղաքականության կարևորությունը Հարավային Կովկասում անհանար է հաշվի չառնել։, , առանց այս քաղաքականության հնարավոր չէր լինի շարունակել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ծավալումը, հանդիսանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ և միևնույն ժամանակ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ հասցնել անդամակցությունից ցածր՝ հնարավոր ամենաբարձր մակարդակի։ Նախկին Խորհրդայն Միության երկրներից մենք միակն ենք, որ նման բազմաշերտ դաշանակցություն ունի։ Մենք համոզված ենք, որ այս երկու կազմակերպություններն էլ խաղաղություն և անվտանգություն են ցանկանում, , - այսպիսի բնութագրում է տվել Վ. Օսկանյանը։ Նշենք, որ Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, ինչպես նաև նրա անդամ գործընկեր պետությունների հետ համագործակցում է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի և ԵԱԳԽ-ի /Եվրաանտլանտյան գործընկերության խորհուրդ/ շրջանակներում։ ՆԱՏՕ-ի հետ առավել պատշաճ մակարդակի հարաբերություններ զարգացնելու, ինչպես նաև փոխգործակցության կարողություներն ընդլայնելու նպատակով՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է Անահտական գործընկերության գործողությունների ծրագիրը, մասնակցում՝ Պլանավորման և վերանայման դործընթացի, , և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ երկկողմ ռազմավարական համագործակցության ծրագեր է իրականացնում։ Մինչև 2000 թ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ցածր մակարդակի վրա էին գտնվում։ Որոշ վերլուծաբաններ այս հանգամանքը բացատրելու համար ներկայացնում են ներքին և արտաքին պատճառները։ Ներքին պատճառներից նշվում է, որ Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր երկար ժամանակ չէին վստահում ՆԱՏՕ-ին՝ այն նմանեցնելով Թուրքիայի հետ, որը դաշինքին անդամակցում է դեռևս 1952 թվականից։ Արտաքին պատճառներից նշվում է Ռուսաստանի վերաբերմունքը դաշինքին և նաև հայ-ռուսական սերտ հարաբերությունները։ Նկատենք, որ 1990-ական թվականներին Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները լարված էին, ինչը պայմանավորված էր արևելյան ուղղությամբ դաշինքի ընդարձակման հետ։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե երբ են սկսվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները և ինչպես են զարգացել։

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սկսվել են 1992 թ, երբ Հայաստանն անադամակցեց Հյուսիսանտլանտյան համագործակցության խորհրդին, որը 1997 թ վերանվանվեց ԵԱԳԽ-ի։ Այն միավորում է 50 երկիր, որից 28 հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ 22՝ գործընկեր երկիր։ Խորհրդի նպատակն է քաղաքական և անվտանգության հարցերի վերաբերյալ կազմակերպել երկխոսություն և խորհրդատվություն։ Այնուհետև, այդ համագործակցությունն առավել ընդլայնվեց և խորացավ 1994 թ, երբ Հայաստանը միացավ ԳհԽ-ին։ /Ծրագիրը միավորում է 23 երկրի, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Ծրագրի նպատակն է ամրապնդել կայունություն, խոչընդոտել անվտանգությանն ուղղված վտանգնների առաջացմանը, և նաև անվտանգության ոլորտում անդամ երկրների միջև ապահովել համագործակցություն/։ 2002 թ Հայաստանը միացավ ԳհԽ-ի Պլանավորման և վերանայման գործընթացին։ 2004 թ-ից հայկական ուժերը մասնակցում են դաշինքի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին։ 2004 թ ամռանը Բրյուսելում ստեղծվեց Հայաստանի Հանրապետության ներկայացչություն։ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում բավականաչափ կարևոր քայլ հանդիսացավ IPAP-ին Հայաստանի միանալը։ IPAP-ը ՆԱՏՕ-ին անդամակցությունից ցածր՝ հնարավոր ամենաբարձր մակարդակն է։ Այն առաջ է քաշվել 2002 թ նոյեմբերին։ Յուրաքանչյուր երկրի IPAP-ում պետք է հստակ կերպով շարադրված լինի համագործակցության նպատակները, տվյալ երկրի համար առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև նշվեն դրանց վերաբերյալ կատարվելիք գործողությունները։ Հայաստանն իր IPAP-ը ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցրել է 2005 թ դեկտեմբերի 16-ին։ Խոսելով IPAP կարևորության մասին՝ նախկին արտգործնախարար Վ.Օսկանյանը նշել է, որ դրանով Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում նոր էջ է բացում և IPAP-ը հանդիսանում է այդ հարաբերությունների զարգացման բազմակողմ հնարավորությունը։ Իսկ ահա Ա. Աղաբեկյան նկատել է, որ այս ծրագրին Հայաստանի միանալու հիմնական նպատակը անվտանգության մի այնպիսի համակարգի ստեղծումն է, որը կհամապատասխանի 21-րդ դարի պահանջներին։ Հայաստանի IPAP-ն ուղղված է ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանում դեմոկրատական և ռազմական բարեփոխումներ իրականացման համար աջակցության տրամադրմանը։ Ծրագիրը շոշափում է հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության տարբեր ոլորտներին։

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է ոչ միայն պաշտպանական ոլորտում, այլև պարբերաբար խորհրդատվություններ է անցկացնում տարածաշրջանային անվտանգության, օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում։ Ծրագրում նշված է, որ որպես ԱԳԳԾ-ը գործընթացի մաս՝ Հայաստանը դաշնակիցների հետ պետք է իրականացնի 26+1 ձևաչափով քաղաքական խորհրդակցություններ՝ կապված անվտանգության և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի հետ։ Ծրագրում նշվում է, որ Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, թափանցիկության, ահաբեկչության դեմ պայքարի գործում հետագա առաջընթաց ապահովելու ուղեգիծ։ Հայաստանը նպատակ ունի սահմանադրական, ընտրական և իրավական բարեփոխումների միջոցով ամրապնդել միջազգային չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատություններ և գործընթացներ՝ ցանկանալով դրանք համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին։ Հայաստանը հաստատակամ է կոռուպցիայի դեմ պայքարում և նպատակ ունի իրականացնել գործնական քաղաքականություն, ինչպես նաև կատարելագործել հասարակական պաշտոնյաների ուսուցումը և իրազեկումը։ Հայաստանը պարտավորվում է նաև ընդլայնել իր կարողություններն ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, զարգացնել և ամրապնդել զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկման մեխանիզմները։ ՆԱՏՕ-ն աջակցում է նաև Հայաստանում տեղի ունեցող դեմոկրատական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ խորհրդատվություն է անցկացրել ԱԱՌ և ՌԴ մշակման հետ կապված։ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվություն է անցկացնում նաև պաշտպանության պլանավորման և պաշտպանական բյուջեի ձևավորման հարցերում։ ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները պաշտպանության և անվտանգության ոլորտներում ունեն նշանակալի փորձ, իսկ Հայաստանը կարող է օգտվել դրանցից։ Նշենք, որ Հայաստանը ծրագրում է ՆԱՏՕ-ից ստանալ օգնություն, որը բացառապես խորհրդատվական բնույթ կկրի։ Ինչպես նշել ենք Հայաստանը 2004 թ մասնակցում է Դաշինքի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Կոսովոյում և Աֆղանստանում հայ խաղաղապահների առաքելությանը։ Վերլուծական շրջանակներում կա տեսակետ, համաձայն որի ԱՄՆ-ի կարևորագույն խնդիրներից մեկը հանդիսանում է Հայաստանին տարբեր խաղաղապահ գործողությունների մեջ ընդգրկելը։ Պենտագոնի փորձագետները Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանում առավել մարտունակն են համարում և նաև ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ Հայաստանը մոտ է հակամարտության գոտիներին։ 2004 թ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կարևոր իրադարձություննե- րից մեկը դարձավ Կոսովո հայ խաղաղապաների գործուղումը։ Կոսովոյում հայերը խաղաղապահ գործողություններին մասնակցում են հունական գումարտակի կազմում։ Սկզբնապես նրանց թիվը 34 էր, իսկ հետագայում այն կրկնապատկվեց՝ վերածվելով 70 հոգանոց վաշտի։ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով Հայաստանի զինված ուժերի 40 հոգանոց խաղաղապահների ստորաբաժանումը մեկնեց Աֆղանստանի Կունդուզ քաղաք։ Ստորաբաժանման հիմնական խնդիրը հանդիսանում է քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումը և ոչ մասնակցությունը ռազմական գործողություններին։ Նշվում է, որ Կունդուզի օդանավակայանը Աֆղանստանի համեմատաբար խաղաղ շրջաններից է, որտեղ տեղակայված է մի քանի հազար զինծառայողներից բաղկացած գերմանական խաղաղապահ ստորաբաժանումը, որոնց կազմում էլ գործում են հայ խաղաղապահները։ Նրանց փոխարինումն իրականացվելու է կես տարին մեկ։ ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նշել է, որ մենք չենք կարող չմասնակցել այն միջոցառումներին, որոնք ուղղված են միջազգային կայունության և անվտանգության հաստատմանը և որոնք պահանջում են համատեղ ջանքեր։ Այս ամենը բխում է Հայաստանի ազգային անվտանգության առանձնահատկություններից և հեռանկարներից, ինչպես նաև հիմնական արժեքներից։ Իր անվտանգության համակարգի զարգացումն ապահովելու համար, Հայաստանը շարունակում է իր երկկողմ համագործակցությունը զարգացնել Ռուսաստանի հետ, վերջինիս հետ հանդիսանում է ռազմավարական գործընկեր։ Հայաստանը հանդիսանում է նաև ՀԱՊԿ անդամ։ Իսկ ահա երկրի անվտանգության համակարգի մյուս վեկտորը հանդիսանում է անվտանգության միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործունեությունը։, , հայաստանում և հայկական սփյուռքում չկան բավականաչափ ազդեցիկ հասարակական ու քաղաքական խմբեր, որոնք անվտանգության առավել լուրջ հարցերի լուծումը կապեն Արևմուտքի հետ, սակայն կուսակցական-քաղաքական խմբավորումներից և ոչ մեկն էլ չի ժխտում Արևմուտքի հետ համագործակցությունը՝ նույնիսկ անվտանգության ոլորտում, , ։

Փաստորեն, ստացվում է, որ այսօր Հայաստանը, ճիշտ է, Ռուսաստանի հետ համագործակցում է բազմաթիվ վեկտորներով, սակայն Հայաստանի ոչ մի ղեկավարություն երբեք էլ չի հրաժարվել Արևմուտքի հետ սերտ համագործակցությունից՝ որպես անվտանգության և տնտեսական զարգացման կարևոր գործոն։ Չնայած դրան, կան նաև այնպիսի մոտեցումներ, ըստ որոնց ռազմական անվտանգությունը կոմպլեմենտարություն չի ճանաչում, և որ պետք է լինել անվտանգության համակարգերից որևէ մեկում, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը հակասում է Ռուսաստանի հետ մեր համագործակցությանն ու ՀԱՊԿ-ին անդամագրմանը։ Իսկ ահա ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Կարապետյանը նշել է, որ Հայաստանը միմյանց չի հակադրում այդ երկու ռազմաքաղաքական դաշինքների հետ համագործակցությունը։ Նա նաև նկատել է, որ որոշակի վտանգ կա թե ՆԱՏՕ-ի, և թե ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից։ Համաձայն նրա, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վտանգը նրանում է, որ դաշինքի որոշ անդամ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան և Ռումինիան, ակտիվորեն աջակցում են Ադրբեջանին։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա նա նկատում է, որ դա կապված է Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկիրը ռազմաքաղաքական ոլորտում ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Ամփոփելով՝ նկատենք, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Հայաստանը անկախությունից ի վեր լուրջ առաջընթաց է արձանագրել։ Սակայն պարզ է, որ խոսել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամագրվելու մասին, դեռևս վաղ է։

Տես նաև խմբագրել