Յակոբ Նիկոլաձե

վրացի քանդակագործ և մանկավարժ

Յակով Նիկոլաձե (վրաց.՝ იაკობ ნიკოლაძე, մայիսի 16, մայիսի 16 (28), 1876, Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 10, 1951(1951-03-10)[1][2][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացական խորհրդային ժամանակաշրջանի քանդակագործ և մանկավարժ, ժամանակակից վրացական քանդակագործության հիմնադիր։ Վրացական ՍՍՀ-ի ժողովրդական նկարիչ։

Յակոբ Նիկոլաձե
վրաց.՝ იაკობ ნიკოლაძე
Ծնվել էմայիսի 16 (28), 1876
ԾննդավայրՔութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 10, 1951(1951-03-10)[1][2][3] (74 տարեկան)
Վախճանի վայրըԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ազգությունվրացի
Մայրենի լեզուվրացերեն
ԿրթությունՄոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա և Օդեսայի գեղարվեստական ուսումնարան
Մասնագիտությունքանդակագործ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և Ստալինյան մրցանակ
 Iakob Nikoladze Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յակով Նիկոլաձեն ծնվել է 1876 թվականին Քութայիսում, սովորել է Մոսկվայում՝ ստրագանովյան վարժարանումում (1892-1894), Օդեսայի նկարչական դպրոցում 1894-1895 և 1897-1898 թվականներին, Փարիզում 1899-1901, 1904-1910: Շատ տարիներ աշխատել է Օդեսայում, նաև Օ. Ռոդենի մոտ։ Փարիզում քանդակագործը ստեղծել է իր լավագույն ստեղծագործություններից մեկը` աչքի ընկնող վրացական գրող և գործիչ Իլյա Ճավճավաձեի տապանաքարը։ Այդ հուշարձանը 1913 թվականին տեղադրվել է Թիֆլիսի Պանթեոնում` Մթածմիդա լեռան վրա։ Այդ շրջանում Նիկոլաձեն ստեղծել է ժամանակակից վրացական մշակույթի գործիչների դիմանկարների մեծ մասը, օրինակ, արտիստ Վ. Ալեքսի Մեխիշվիլու (1897 Պետական թատերական թանգարան, Թբիլիսի), գրող Շ.Արագվիսպիրելու, 1902 և բանաստեղծ Վ.Գապրինդաշվիլու դիմանկարները։ Խորհրդային իշխանության առաջին տարիներից Նիկոլաձեն ակտիվորեն մասնակցել է Վրաստանի մշակույթի ստեղծմանը։ Նա դարձել է 1922 թվականին Թիֆլիսի գեղարվեստական ակադեմիայում բացված քանդակագործության ֆակուլտետի առաջին մանկավարժը և մշտական ղեկավարը, վրացական քանդակագործության առաջին սերնդի դաստիարակը։ Նրա նախագծով Թբիլիսիի զբոսայգիներում տեղադրվել են հուշարձան-դիմաքանդակները գրողներ Ծերեթելու (1924) և Ի. Իոնաշվիլու։ Խորհրդային տարիներին Նիկոլաձեն շատ է աշխատել պատմական դիմանկարների վրա։ Այդ ժանրում առանձնահատուկ է դրսևորվել քանդակագործի վարպետությունը։ Նա ստեղծել է Շոթա Ռուսթավելու պատկերասրահը։ Հանրաճանաչություն է ձեռք բերել XII-րդ դարի մտածող Չախրուխաձեի դիմանկարը (1944, 1948 Վրաստանի պետական թանգարան)։ Ստեղծագործական նվաճում է Նիկոլաձեի` Լենինի դիմանկարը (Լենինը «Իսկրայի» ստեղծման շրջանում, 1947)։ Լենինի հետ անձնական հանդիպումը, նրա ստեղծագործությունների ուսումնասիրությունը օգնել են վարպետին հակիրճ լուծումներով ստեղծել առաջնորդի արտահայտիչ, ճշմարտացի կերպարը։ Նիկոլաձեն ստեղծել է նաև իր ժամանակակիցներ Ի. Սեվերովի (1946, մաթեմատիկոս Ն. Մուսխելիշվիլու (1949), գեներալ Կ. Լեսելիձեի (1947) դիմանկարները, որոնք գտնվում են Նիկոլաձեի Թբիլիսիի տուն-թանգարանում։ Գեներալ Կ. Ն. Լեսինիձեի մարմարյա դիմաքանդակը տեղադրված է Թբիլիսի քաղաքում` Լեսինիձե փողոցի վրա։ 1990 թվականին դիմաքանդակը վնասվել է։ Նիկոլաձեն արժանացել է Վրաստանի Խորհրդային Հանրապետության ժողովրդական նկարչի կոչման, երկու անգամ եղել է Ստալինյան մրցանակի դափնեկիր[4]։ Նրա Ստեղծագործությունները հատկանշվում են կերպարների ոգեղենությամբ։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություննների Գեղարվեստական ակադեմիայի անդամ է (1947)։ Յ. Ի. Նիկոլաձեն մահացել է 1951 թվականի մարտի 10-ին, թաղված է Թբիլիսիում՝ Մտածմիդե լեռան վրա գտնվող Պանթեոնում[5]։

Գործունեություն

խմբագրել
 
 

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Яков Николадзе. Жизнь и творчество. Урушадзе Игорь Аполлонович. Издательство «Мерани». Тбилиси. 1977. Тираж 5.000.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Николадзе Яков Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Kuznetsov S. Nikoladze, Yakov // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T062512
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Я. И. Николадзе, Биография Я. И. Николадзе с сайта philatelia.ru
  5. Большая Советская Энциклопедия
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Նիկոլաձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 297