Չախրուխաձե (վրաց.՝ ჩახრუხაძე, 1170 - 1212), 12-րդ դարավերջի և 13-րդ դարասկզբի վրացի բանաստեղծ-ներբողագիր։ Թամար թագուհուն իդեալականացնող «Թամարիանի» ներբողների ժողովածուի հեղինակն է։ Չախրուխաձեի ոտանավորը իր ստեղծողի անունով ստացել է չախրուխաուլի անունը և լայնորեն տարածված է եղել վրացական դասական պոեզիայում[1]։

Չախրուխաձե
Ծնվել է1170
Վախճանվել է1212
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուվրացերեն
Ուշագրավ աշխատանքներԹամարիանի

Կենսագրություն խմբագրել

Չնայած նրան, որ Չախրուխաձեի կենսագրության մասին հավաստի որևէ բան հայտնի չէ, բացի նրանից, որ նա ապրել է 12 դարի վերջին և 13-րդ դարի սկզբին, որոշ ժամանակակից գիտնականներ, հիմնվելով Չախրուխաձեի ապրելու ժամանակաշրջանի, ձեռագրի համեմատության, գրի ոճային և բառային յուրահատկությունների վրա, ենթադրում են, որ Չախրուխաձեն կարող է գրագիր Գրիգոլ Չախրուխաձեն լինել[2]։ Գելաթի վանքում Գրիգոլ Չախրուխաձեի գտած ձեռագրերից կարելի է ենթադրել, որ նա ծրագրել է գնալ Երուսաղեմի վրացական Սուրբ Խաչի վանք։ Պոետ և արքա Արշիլ II-ը ասում էր, որ Չախրուխաձեն սերում է Խևիից և Թամարա թագուհու գրագիրն էր[3]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

«Թամարիանին» վրաց աշխարհիկ գրականության առաջին նմուշն է, որը պարունակում է տասնմեկ ներբող և այլ բովանդակությամբ չորս ոտանավոր։ Հեղինակը փառաբանել է Թամար թագուհու (1184-1213) անհատական արժանիքներն ու պետական գործունեությունը, նաև՝ նրա ամուսնու՝ Դավիթ Սոսլանին և թագաժառանգ Լաշա Գեորգիին[4]։ Ենթադրվում է, որ ներբողաշարը գրվել է Բասենի ճակատամարտում (1203) վրացական զորքերի տարած հաղթանակից հետո՝ 1203-1207 թվականներին։

Շարքը բաղկացած է քսան վանկանի տողերից, հանգավորումը իգական է։ Ամեն մի կիսատող ունի ներքին հանգ։ Այս վանկաչափը իր ստեղծողի անունով ստացել է չախրուխաուլի անունը և լայնորեն տարածված է եղել վրացական միջնադարի դասական պոեզիայում։ «Թամարիանին» մեզ է հասել 17-19-րդ դարերի գրչությամբ[5][6]։

Չախրուխաձեն հայերեն խմբագրել

  • Թամարիանի (հատված)։ Վրացական պոեզիա, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1983, էջ 7-10։ Թարգմ.՝ Վաղարշակ Նորենց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 8 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1982, էջ 661 — 720 էջ։
  2. «ჩახრუხაძე - ბიოგრაფია» (վրացերեն). საქართველოს პარლამენტის ილია ჭავჭავაძის სახელობის ეროვნული ბიბლიოთეკა. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  3. Alexander Mikaberidze Historical Dictionary of Georgia. — 2nd edition. — Lanham: Rowman & Littlefield, 2015. — С. 2014. — 812 с. — ISBN 9781442241466
  4. A. G. Baramidze, D. M. Gamezardashvili Georgian Literature. — Chicago: The Minerva Group, Inc., 2001. — С. 17. — 116 с. — ISBN 9780898755701
  5. Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ., գիրք Ա, Ե., ԵՊՀ հրատ., 2007, էջ 32-33։
  6. Վրացական պոեզիա, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1983, էջ 409։