Վալերիան Գափրինդաշվիլի (վրաց.՝ ვალერიან გაფრინდაშვილი, 21 դեկտեմբերի, 1888 (2 հունվարի, 1889), Քութայիս, Վրաստան, Ռուսական կայսրություն - 31 հունվարի, 1941, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ, թարգմանիչ։

Վալերիան Գափրինդաշվիլի
վրաց.՝ ვალერიან ივანეს ძე გაფრინდაშვილი
Ծնվել էդեկտեմբերի 21 1888 (հունվարի 2 1889)
ԾննդավայրՔութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 31, 1941(1941-01-31)[1] (52 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՔութայիսի դասական գիմնազիա և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԱմուսինQ28104343?
 Valerian Gaprindashvili Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վալերիան Գափրինդաշվիլին ծնվել է 1888 թվականի դեկտեմբերի 21-ին (1889 թվականի հունվարի 2-ին) Քութայիսում։ 1914 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Իր ստեղծագործությունները տպագրել է 1914 թվականին Ս. Գորոդեցկու «Ars» ամսագրում, վրացական տարբեր հրատարակություններում։ Եղել է վրացական «Երազային գազելներ» ամսագրի խմբագիր։

1915-1916 թվականներին Վալերիան Գափրինդաշվիլին եղել է սիմվոլիստ բանաստեղծների «Կապույտ եղջյուրներ» խմբակի հիմնադիրներից մեկը։

Խորհրդային տարիներին գրել է հեղափոխությանը («Վերադարձ դեպի հողը»), սոցիալիստական շինարարությանը նվիրված բանաստեղծություններ։

Վալերիան Գափրինդաշվիլին վրացերեն է թարգմանել ռուս (Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով, Նիկոլայ Նեկրասով, Ալեքսանդր Բլոկ), ֆրանսիացի, գերմանացի ու անգլիացի գրողների ստեղծագործություններ։ Ռուսերեն է թարգմանել Նիկոլայ Բարաթաշվիլիի բոլոր ստեղծագործությունները։

Վալերիան Գափրինդաշվիլին իր կյանքն ավարտել է ինքնասպանությամբ։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Բանաստեղծությունների ժողովածու «Արևամուտ», Թիֆլիս, 1918։
  • «Վրաստանի բանաստեղծները» (ռուսերեն), Թիֆլիս, 1921։
  • «Բանաստեղծությունների ժողովածու», Թիֆլիս, 1926։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Гаприндашвили Валериан Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիան Գափրինդաշվիլի» հոդվածին։