Մորիս Մյուլլեր
Մորիս Էդմոն Մյուլլեր (ֆր.՝ Maurice Edmond Müller, մարտի 28, 1918[1], Բիլ, Շվեյցարիա[1] - մայիսի 10, 2009[1], Բեռն, Շվեյցարիա[1][7][8]), շվեյցարացի վիրաբույժ և օրթոպեդ, համարվում է օստեոսինթեզի բնագավառի առաջամարտիկ։ Այս ոլորտներում իր աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։ 2002 թվականի օգոստոսի 24-ին[9] Օրթոպեդիկ վիրաբուժության և վնասվածքաբանության միջազգային միությունը (SICOT) Սան Դիեգոյում կայացած կոնգրեսում նրան անվանեց «Դարի օրթոպեդ վիրաբույժ»[10]։
Մորիս Մյուլլեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1918[1] Բիլ, Շվեյցարիա[1] |
Մահացել է | մայիսի 10, 2009[1] (91 տարեկան) Բեռն, Շվեյցարիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | վիրաբույժ, վիրաբույժ օրթոպեդ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Բեռնի համալսարան |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Ցյուրիխի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2] |
Պարգևներ |
Եղել է նաև մեկենաս, ով Բեռնում հիմնել է Պաուլ Կլեեի կենտրոն[10]։
Կենսագրություն
խմբագրելՄորիս Էդմոնդ Մյուլլերը ծնվել է շվեյցարական Բիլ քաղաքում, 1918 թվականի մարտի 28-ին․ ընտանիքի հինգ երեխաներից ավագն է եղել։ Մյուլլերի մայրենի լեզուներն են եղել գերմաներենը և ֆրանսերենը։ 1936 թվականին Մյուլլերն ավարտել է միջնակարգ դպրոցը։ Բժշկություն է սովորել Նյոշատելի, Լոզանի և Բեռնի համալսարաններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մյուլերի համալսարանական ուսումը ընդհատվել է զինվորական ծառայության պատճառով (Aktivdienst, Ազգային պաշտպանության ծառայություն արտաքին ագրեսիայի ժամանակ)։ Նա եղել է Ֆալկերշտայներբունդի (Falkensteinerbund) երկու ուսանողական միությունների անդամ։
1944 թվականին ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել Ցյուրիխի հին Բալգրիստում (Balgrist, համալսարանական հիվանդանոց)։ Այնուհետև գրանցվել է Եթովպիայի մեկամյա բժշկական առաքելությում, որտեղ աշխատել է 1946 թվականին։
Շվեյցարիա վերադառնալուց հետո Լիստալի կանտոնային հիվանդանոցում ստացել է վիրաբույժի մասնագիտություն (FMH)։ Այնուհետև շրջագայում է Եվրոպայի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում և այցելել ոսկրային վիրաբուժության ռահվիրաներին, ծանոթացել նրանց մեթոդներին և տեխնոլոգիաներին։ Բադ Տյոլցում ծանոթացել է Մաքս Լանգի, Մյունխենում՝ Գեորգ Հոմանի, Փարիզում՝ Ռոբեր Մերլ դ'Օբինեի և Աախենում՝ բիոմեխանիկայի հիմնադիր Ֆրիդրիխ Պաուելսի աշխատանքներին։
1950 թվականին Ռոբեր Դանիի այցը Բելգիա որոշիչ նշանակություն է ունեցել Մյուլերի համար և նա առաջընթաց է ունեցել կոտրվածքների բուժման գործում։ Բժշկության մեջ նրա գործունեության հիմնական ուղղություններն են դարձել ոսկրահատությունը (ոսկորի մասնատում) և ազդրային հոդի էնդոպրոթեզավորումը։
Շվեյցարիա վերադառնալուց հետո՝ 1956 թվականին Բալգրիստում նա դարձել է օրթոպեդիայի մասնագետ (FMH), որտեղ էլ ավարտել է իր հաբիլիտացիան (եվրոպական երկրներում՝ բարձրագույն ակադեմիական որակավորում)[11]։ 1957 թվականի դեկտեմբերին Մյուլլերը ներածական դասախոսություն է կարդացել (Antrittsvorlesung, պրոֆեսորա-մանկավարժական գործունեության սկիզբը)[12]։
1960 թվականից աշխատել է Սանկտ Գալլենի կանտոնային հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի օրթոպեդիկ-վնասվածքաբանական բաժանմունքի գլխավոր բժիշկ։ 1963-1980 թվականներին եղել է Բեռնի համալսարանի օրթոպեդիայի և հենաշարժական վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր և Բեռնի Ինզելշպիտալ (Inselspital) հիվանդանոցի օրթոպեդիկ վիրաբուժության համալսարանական կլինիկայի տնօրեն։
Գիտական և ձեռնարկատիրական գործունեություն
խմբագրել1958 թվականին տասներկու այլ վիրաբույժների հետ միասին Մյուլլերը հիմնել է Օստեոսինթեզի հարցերով աշխատանքային խումբ (AO), որի գործունեության ոլորտն էր համարվում ոսկրային կոտրվածքների վիրաբուժական բուժման մեթոդների հետազոտություններն ու ուսուցումը, մասնավորապես համապատասխան գործիքների և իմպլանտների մշակումը և ներդրումը։
Բետլախում գործիքների արտադրությամբ զբաղվող Ռոբերտ Մատիսի հետ համագործակցելով երկու տարվա ընթացքում հաջողությամբ մշակվել և վաճառքի են հանվել պտուտակներով, ստվարատախտակներով և գամերով ոսկրային կոտրվածքների բուժման բոլորովին նոր գործիքների հավաքածուներ, որից հավաքվել է օստեոսինթեզի հարցերով Աշխատանքային խումբի (AO) դասական չորս ստանդարտ տուփեր և վաճառքի հանվել Սինթեզ (Synthes) ընկերության կողմից[13]։
1963 թվականին Մորիս Էդմոնդ Մյուլերը Մարտին Ալգյովերի և Հանս Վիլենեգերի հետ համատեղ հրատարակել են «Կոտրվածքների վիրաբուժական բուժման մեթոդիկա» աշխատությունը։
Նրա գործունեության երկրորդ ուղղությունը՝ արհեստական հոդերի ուսումնասիրությունը, 1965 թվականին հանգեցրել է «Պրոտեկ ԱԳ»(Protek AG) ընկերության հիմնադրմանը։ Այդ գործունեության նպատակը նրա հորինած ազդրային հոդի պրոթեզի հետագա զարգացումն ու առաջընթացն է եղել։
1974 թվականից գործունեությունից ստացված շահույթն հիմնականում ուղղվել է «Մորիս Է. Մյուլլերի հիմնադրամ»-ին։ Այդ միջոցներն օգտագործվել են Բեռնի համալսարանում օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտում իրականացված կրթական և հետազոտական աշխատանքների ֆինանսավորման նպատակով։
1983 թվականին ստեղծվել է «Մ․ Է․ Մյուլլերի Հյուսիսամերիկյան հիմնադրամը»՝ Հյուսիսային Ամերիկայում օրթոպեդ վիրաբույժների կրթությանն ու հետազոտություններին աջակցելու նպատակով։ 1990 թվականին նա վաճառել է իր բաժնեմասը Վինտերտուրի Զուլցեր ԱԳ (Sulzer AG) ընկերությանը։
Մորիս Մյուլլերը եղել է նաև մեկենաս։ Նա ավելի քան 70 միլիոն շվեյցարական ֆրանկ է նվիրաբերել Բեռնի Պաուլ Կլեեի կենտրոնին[10] և Creaviva-ի մանկական թանգարանին (կից է Պաուլ Կլեեի կենտրոնին)։
Մորիս Էդմոնդ Մյուլլերը հիմնադրել է՝
- Մորիս Է. Մյուլլերի հիմնադրամը (1974),
- Մորիս Է. Մյուլլերի հիմնադրամը Հյուսիսային Ամերիկայում (1983),
- Տորոնտոյի համալսարանի Մորիս Է. Մյուլլերի ինստիտուտը (1993),
- Պաուլ Կլեեի կենտրոնին կից Մանկական թանգարանը (2002)։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Գերմանիայի Լեոպոլդինայի գիտությունների ակադեմիայի անդամ (1973),
- Շվեյցարական մրցանական (SwissAward 2005),
- Տասներկու անգամ արժանացել է պատվավոր դոկտորի կոչման,
- Բեռնի պատվավոր քաղաքացի,
- Բեռնի համալսարանի օրթոպեդիկ վիրաբուժության հետազոտական կենտրոնը կրում է Մորիս Էդմոնդ Մյուլերի անունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #118585134 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.uab.cat/web/la-uab/la-uab/doctors-honoris-causa-1345662525769.html
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ Plarr's Lives of the Fellows
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Müller, Maurice E., author- Urs Boschung
- ↑ Zentrum Paul Klee: Press release 2009-05-12 Արխիվացված 18 Հուլիս 2011 Wayback Machine. In German. URL last accessed 2009-05-13.
- ↑ Soiron, R.: Lebenswerke: In honorem der Stifter Maurice und Martha Müller-Lüthi(չաշխատող հղում). In German. URL last accessed 2009-05-13.
- ↑ 10,0 10,1 10,2 Zentrum Paul Klee: The Müller founder family Արխիվացված 17 Հոկտեմբեր 2008 Wayback Machine. URL last accessed 2009-05-13.
- ↑ Habilitationsschrift: Die hüftnahen Femurosteotomien.
- ↑ E. H. Kuner: Nachruf: Univ. Professor Dr. med. Dr. h.c. mult. Maurice Edmond Müller. DGU Mitteilungen und Nachrichten 60 (2009), S. 75-76.
- ↑ Joseph Schatzker: Maurice E. Müller: a tribute. Excerpt from the funeral eulogy.(չաշխատող հղում) In: AO-Dialogue 2, 2009, S. 9-11.
Արտաքին հղումներ
խմբագրել- Curriculum vitae.
- Jakob, B.; Moser, M.: Maurice E. Müller ist verstorben, uniaktuell; May 12, 2009. University of Berne.
- Maurice E. Müller Foundation of North America.
- An interview with Maurice E. Müller, covering some details of his prosthetics achievements.
- Ganz, R.: Prof. Maurice E. Müller wird 90 Jahre alt, Inselspital Bern, March 26, 2008. In German.
- Annual statement from 2002 of the Fondation Maurice E. Müller, with an image of the "Orthopedic surgeon of the (20th) Century" award plaque and the text of the laudatio in the annex, on pages 20–21.