Պաուլ Կլեեի կենտրոն

թանգարան Բեռնում

Պաուլ Կլեեի կենտրոն (գերմ.՝ Zentrum Paul Klee), թանգարան և ցուցահանդեսային կենտրոն, որի հիմնական ցուցադրությունը կազմում են Պաուլ Կլեեի ստեղծագործությունները։ Թանգարանը գտնվում է Բեռնում, Կլեեի թաղման տեղից ոչ հեռու[7]։

Պաուլ Կլեեի կենտրոն
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, հիշողությանն առնչվող հաստատություն, ոչ առևտրային կազմակերպություն և թանգարան
Երկիր Շվեյցարիա[1][2]
ՏեղագրությունԲեռն[1][2]
ՎայրSchosshalde?
Մասն էlist of cultural properties in Bern / Kirchenfeld-Schosshalde?
Պատկանում էՊաուլ Կլեեի կենտրոնի ամառային ակադեմիա և Kunstmuseum Bern – Zentrum Paul Klee umbrella foundation?[3]
Ղեկավարության նստավայրZentrum Paul Klee, Բեռն
ՀասցեMonument im Fruchtland 3, 3006 Bern[1]3006[1]
Հիմնադրվել է2005
Այցելուներ148 610 մարդ (2018)[4]
ՏնօրենՆինա Ցիմմեր[5][6]
Կայքzpk.org
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Ի սկզբանե թանգարան ստեղծելու գաղափարը պատկանել է նկարչի թոռանը՝ Ալեքսանդր Կլեեին։ 1997 թվականին Պաուլ Կլեեի հարսը՝ Լիվիա Կլեե-Մայերը Բեռն քաղաքին է նվիրել նկարչի մոտ 700 աշխատանքներ։ Ծրագիրը հնարավոր է դարձել Մորիս Էդմոն Մյուլերի և նրա կնոջ՝ Մարթա Մյուլերի նվիրատվությունների շնորհիվ[8]։

Կենտրոնի արտասովոր շենքը նախագծել է իտալացի ճարտարապետ Ռենցո Պիանոն։ Նրա մտահղացմամբ շենքը իրենից ներկայացնում է «լանդշաֆտային քանդակ»․ նրա հարթ գծերը կրկնում են անտառապատ բլուրների ուրվագծերը հետին ֆոնին և ներդաշնակորեն միախառնվում շրջակա բնապատկերին[7]։ Քանի, որ Կլեեի նկարները զգայուն են լույսի նկատմամբ, համալիրի հիմնական մասը գտնվում է գետնի տակ։ Շենքի կառուցման ընթացքում տեղանքից հանվել է 180000 խմ հող և բերվել մոտ երկու հազար պողպատե կոնստրուկցիաներ և 10000 խմ բետոն[7]։

Կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի հունիսի 20-ին։ Կենտրոնում ցուցադրվում են Պաուլ Կլեեի մոտ 4000 կտավներ, ջրաներկ և գծանկարային աշխատանքներ[9]։ Դրանցից մի քանիսը նախկինում ցուցադրվել են Բեռնի պատկերասրահում, սակայն Կենտրոնի բացումից հետո հնարավոր է դարձել այցելուներին ներկայացնել անհամեմատ մեծ թվով աշխատանքներ։ Այնուամենայնիվ, Կենտրոնի ցուցահանդեսային տարածքը թույլ չի տալիս միաժամանակ ցուցադրել ամբողջ հավաքածուն, ուստի ցուցահանդեսը մշտապես թարմացվում է թեմատիկ ցուցահանդեսների շրջանակներում[10]։

Պաուլ Կլեեի կենտրոնը այցելուներին առաջարկում է լայնածավալ մշակութային ծրագիր։ Բացի թանգարանում կազմակերպվող ընդհանրացնող և թեմատիկ էքսկուրսիաներից, դրանք ներառում են նաև գրական և երաժշտական տարբեր միջոցառումներ։ Կենտրոնի ստեղծողները հաշվի են առել Կլեեի ստեղծագործության երկու կարևոր ասպեկտները՝ նրա կապը մանկական արվեստի և երաժշտության հետ և արտացոլել այդ ասպեկտները Կենտրոնի հայեցակարգում։ Այսպես՝ կենտրոնին կից ստեղծվել է Creaviva մանկական թանգարանը, որը կազմակերպում է տարբեր միջոցառումներ երիտասարդ այցելուների համար։ Բացի այդ, թանգարանն ունի իր երաժշտական խումբը՝ «Կլեեի անսամբլ»[9]։

Գրականություն

խմբագրել
  • Renzo Piano. Zentrum Paul Klee, Bern: the architecture. — Hatje Cantz Publishers, 2006. — 159 p.
  • Петрикова С. Центр Пауля Клее в Берне. — Третьяковская галерея : журнал. — 2007. — № 1 (14).

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Կլեեի կենտրոն» հոդվածին։